Episode 12 — Why we steal from the state

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Why stealing from the state was inherited by independent Armenia and why we all need to apply efforts to curb corruption.

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Եվ այսպես էպիզոդ 12-ն է՝ ինչո՞ւ ենք մենք գողանում մեր պետությունից: Մինչև այս բարդ թեմային անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր նամակների համար, բարի խոսքերի համար, iTunes-ում բաժանորդագրվելու և դրական արձագանքներ թողնելու համար: Ուզում էի շուտվանից էս թեմայով խոսել բայց չէր ստացվում, չնայած կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է և անհրաժեշտ է այս թեմայի մասին խոսել:

Ընդհանրապես գողությունը պետությունից տարածված բան է ամբողջ աշխարհում, մենք միակը չենք ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք ի տարբերություն այլ երկրներից մեզ չենք կարող թույլ տալ նման բան և մենք մեզ չենք կարող թույլ տալ գողանալ մեր պետությունից ոչ միայն այն պատճառով, որ մենք շատ փոքր ենք կամ աղքատ ենք, ոչ միայն դրա համար:

Մենք մեզ չենք կարող թույլ տալ գողանալ մեր պետությունից որովհետև շատ հայեր են արյուն թափել, որ մենք ունենանք պետություն, որ մենք պահպանենք մեր տեսակը, որ մենք ապրենք, որ մենք արժանավայել ապրենք: Դա մեր արյան մեջ ա, էն ինչ պետությանն ա մերը չի, մենք տենց ենք մտածում: Մենք, որ դարերով եղել ենք Օսմանյան Կայսրության հպատակներ, Պարսկական Կայսրության հպատակներ , Ռուսական Կայսրության հպատակներ, մեզ համար պետականը դա թուրքականն ա, պարսկականն ա, ռուսականն ա մերը չի, հասկանում ե՞ք: Գողանալ պետությունից մենք մտածում ենք, որ մենք գողություն ենք անում, գողանում ենք Թուրքիայից, Ռուսաստանից, Պարսկաստանից: Թուրքից, Պարսիկից ենք մենք մտածում, թե մենք գողանում ենք, մենք մինչև հիմա չենք գիտակցում, որ մեր պետականը արդեն մերն ա: Ու մենք, որ գողանում ենք մենք արդեն մեզանից ենք գողանում: Գողանում ենք մեր մայրերից, մեր հայրերից, մեր եղբայրներից և քույրերից, մեր զինվորներից: Ամեն գողացած լուման մեր զինվորի փամփուշտ ա, հաց ա, ջուր ա: Պետությունից գողացողները՝ այսինքն մեզանից գողացողները, ցավոք այլ արվեստ ու արհեստ չգիտեն և այդ իսկ պատճառով իրանք, ցավոք, իրենց իսկ երեխաներին նույն արհեստն են սովորացնում, տոհմերով ա գնում էդ բանը մեր մոտ: Ես գիտեմ նման ընտանիքներ, պետական պաշտոններով՝ պապից-հայր, հորից-որդի և այլը, մինչդեռ էդ էրեխեն կարող ա շատ լավ բժիշկ դառնար կամ իրավաբան, կամ գինեգործ կամ նկարիչ:

Պետությունից գողանալը՝ այսինքն մեզանից գողանալը, զինվորից, ծերերից գողանալը դա գիտակցաբար իմ երկրի հիմքերը քանդել ա նշանակում : Փաստորեն Մեծ Եղեռնից մեր պապերը փախել են, փրկվել են՝ պահպանելով մեր լեզուն, մեր կրոնը, մեր ավանդույթները, մեր մշակույթը, մի հողակտորում հաջողացրել են սարքել անկախ երկիր՝ մեր պետությունը, որ ոմանք գողանա՞ն էդ պետությունից՝ չթողնելով, որ պետությունը զարգանա, որ հիվանդները բուժվեն, որ զինվորը հաց ուտի, վառելիք ունենա: Մենք այս դարերի դաժան պատմությունից փրկվել ենք՝ ծառ ենք տնկել, խնամել ենք, ջրել ենք էդ ծառը, որ ոմանք ամեն կողմից սղոցները ձեռքները էդ ծառը սղոցե՞ն, ու էդ ծառն էլ մեծ ծառ չի է, չորս կողմից քամիներով, թշնամիներով շրջապատված մի բարակ ծառ ա անգամ դեռ պտուղ չի տալիս ու մենք իրան սղոցում ենք:

Մենք չենք գիտակցում, որ մենք մեզ ենք սղոցումէ՝ մեր ապագան: Ինձ լսող գանձագող, եթե այդպիսին կա ինձ լսողների շարքում, պատկերացրեք, որ վաղը ձեր երեխան նույն մեր երկրում արդարության կարիք ունի, կամ քո բարեկամը մեր երկրում դիմում է դատարան որևէ հարցով, հիմա պատկերացրու, որ դատավորը քեզ նման ա մտածում և որոշումը կայացնելիս առաջնորդվում ա սեփական շահով, ի՞նչ կզգաս դու այդ պահին, երբ մեկը գա ու փողով առնի էդ դատավորին և քո երեխան կամ բարեկամը մնա ասենք առանց տուն կամ առանց բիզնես, որ դու տարիներով պատրաստել ես հա, իսկ քո նման մտածող դատավորը կաշառքի դիմաց տալիս ա էդ սեփականությունը ինչ որ այլ մեկի: Հասկացի՛, դու ինչքան էլ գողանաս մեզանից կգա մի պահ, որ մյուսը քեզանից կգողանա և ոչ մեկ ապահովագրված չի դրանից եթե դու մեր հետ միասին չմտածես մեր երկրի մասին: Սկսի՛ր մտածել մեր երկրի մասին, այն երկրի մասին, որտեղ քո հարազատներն են ապրում , սա արդեն մեր երկիրն է, թմրամոլի նման դոզան իջացրու, ծառը ջրի, մի՛ սղոցի, այսքանը, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s