Episode 6 — Better Armenia

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարև, ողջույն հայ ժողովուրդ հուսով եմ բոլորդ լավ եք, էսօր մեր էպիզոդ 6-ում ուզում եմ մի քանի բան կարդամ, որը ես գրել էի մոտ 3-4 տարի առաջ՝ շատ պրիմիտիվ, շատ հասարակ բաներ, որոնց պարագայում մեր հայրենիքը մի քիչ ավելի լավը կարա դառնա:

Օրինակ ավելի լավ կարա դառնա մեր Հայքը, եթե մենք փողոցներում ծխախոտի տուփ, անձեռոցիկ և այլ բաներ չթափենք, մեքենաներում ամրագոտին ոչ թե ոստիկանության համար կապենք այլ մեր անվտանգության, հերթ կանգնել սովորենք, տաքսիներում մանր ունենան, իմանանք ի վերջո իշխանափոխությունից հետո մեր պլանները որն են, հասկանանք, որ facebook մայրերն ու քույրերն էլ են մտնում, ինչ-որ մի բան քննադատելուց ինչ-որ խելամիտ ելք առաջարկենք ոչ թե քննադատենք քննադատելու համար, երբ որ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները կանգնում ասում են, որ մեր երկրում ամեն ինչ վատ է, ոնց որ ևս մեկ անգամ մեզ հիշացնում են, բայց ինչ ելք են առաջարկում մենք տենց էլ չենք հասկանում պարբերաբար: Հայաստանը մի քիչ ավելի լավը կդառնա եթե կաշառք չտանք, չէ, էս դեպքում շատ ավելի լավը կդառնա իհարկե:

Ավելի լավը կդառնա եթե գիրք կարդանք ավելի շատ, եթե լեզուներ սովորենք, ղեկին խմած չնստենք, ուրշի կարծիքը լսել սովորենք, այլ երկրներում չլինելով կամ լինելով մի երկու շաբաթով, այդ երկրների մոլի երկրպագուն չդառնանք: Ժպտանք, մեքենաների ու հեռախոսների համարներին ուշադրություն չդարցնենք, մեր ճաշակը ուրշներին չպարտադրենք, ամբողջ ցեղով չգնանք օդանավակայան երկու շաբաթով գնացած հարազատին դիմավորելու, մեր մարմինները ավելի հաճախ լվանանք քան մեր մեքենաները, բժշկի մոտ ավելի հաճախ հետազոտվենք, քան մեր մեքենաներն ենք տանում սպասարկման: Հասարակ բան՝ փողոցը սխալ տեղում կամ կարմիրի տակ չանցնենք, հասկանանք, որ Քիմ Քարդաշիանին բացի սիրելուց կամ ատելուց կարելի ա օգտագործել Հայքի շահերի համար: Էս գրել էր մինչև իրա գալը հայաստան, էլի չենք օգտագործում Քիմ… ի՞նչ էր հոր անունը, Ռոբե՞րտ, Քիմ Ռոբերտվնային էլի չենք օգտագործում նորմալ ձևով, այսինքն իրա իմիջը, իրա հեղինակությունը և այլն, անգամ բացասական հեղինակությունը կարելի ա օգտագործել:

Վարչապետի անձը ավելի քիչ քննարկենք քան իր ծրագրերը, բոլոր վարչապետներին ա վերաբերվում, ընդեղ անձ չկա, որ քննարկենք եկեք գոնե ծրագրերը քննարկենք, իրանց աշխատանքային նպատակները, քայլերի ժամանակացույցի հերթականությունը, դա քննարկենք: Արտերկրում բոլորս մեզ պահենք որպես Հայաստան երկրի ներկայացուցիչ: Մենք հայեր ունենք, որ ավելի շատ աշխատանք են անում քան մեկ-մեկ մեր դեպսանները դրսում: Բողոքելուց փողով ընտրություն չկատարենք… հետաքրքրիր ա 3 տարի առաջ գրվել էր, ոնց որ էսօրվա մասին, հղի կանանց և երեխաների մոտ չծխենք:

Մի խոսքով՝ նման, առաջին հայացքից շատ պարզ, շատ պրիմիտիվ բայց շաա՜տ անհրաժեշտ և եղանակ փոխող քայլեր, որը որ կարելի ա անել, որը որ դժվար չի անել, դրա համար մեզ պետք չի միլիարդավոր ներդրումներ, դրա համար մեզ պետք չի Ռուսաստանին միանալ կամ առանձնանալ, կամ Եվրոպային միանալ կամ առանձնանալ, դրա համար մեզ նավթ պետք չի , հասկանում ե՞ք: Դրա համար ընդամենը մեզ պետք ա փոխվել, ՄԵԶ:

Դրա համար մեզ պետք չի սահմաններ բացել, դրա համար մեզ պետք չի , չգիտեմ, անպայման արցախը անկախանա, ամբողջ աշխարհը ճանաչի նոր մենք սկսենք փոխվել: Մեզ պետք ա ընդամենը սկսել մեզանից, պարբերաբար կարող եք լսել էս էպիզոդ 6-ը, որպես հիշացում և ուրիշներին էլ խորհուրդ տաք:

Այսքանն էր մեր էպիզոդ 6-ը, շնորհակալություն և մնաք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s