Episode 7 — Five Judges

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարև, էպիզոդ 7-ն է, որը կոչվում է Հինգ Դատավոր, բայց մինչև դատավորներին անցնելը ուզում եմ խոսամ մի քիչ արդարության, արդարադատության, օրենսդրության ընդհանրապես օրենքների մասին: Մենք շատ ենք լսում, որ Հայաստանի օրենքները լավն են , Հայաստանի օրենքները եվրոպական մակարդակի օրենքներ են, օրենսդրությունը ընդհանրապես ժամանակակից միջազգային մակարդակի օրենսդրություն ա, բայց նաև շատ ենք լսում, որ օրենքները չեն գործում, կիրառումը օրենքների թերի է:

Գաղտնիք չի իհարկե և բազմաթիվ, թե իշխանամետ թե ոչ իշխանամետ թե միջազգային դիտորդները դա վկայում են, որ օրենքի կիրառումը երևի թե կարելի է բարձրացնել ավելի լավ մակարդակի, որովհետև ախր ինչ ա նշանակում օրենքը լավն ա բայց չի գործում, դա նշանակում ա օրենքը չկա: Ասենք ինչ օգտուտ լավ օրենքից եթե օրենքը չի կիրառվում լիովին, չի գործում և չի բերում այն պտուղները, որը որ սպասվում է և արդարադատությունը, արդարությունը ընդհանրապես պետության հիմքն է՝ ցանկացած պետության: Եթե չլինի արդարադատություն չի լինի բիզնես, չի լինի զարգացում, չի լինի բարգավաճում, չի լինի ներդրում:

Մենք ներդրումներից ենք խոսում, հա, մենք ասելով, մեր էսօրվա կառավարությունը շատ ա սիրում ներդրողներից, ներդրումներից խոսել, ծրագրերից և այլ և այլ, բայց եթե չլինի արդարադատարան, ոչ մի ներդնող ոչ մի գումար չի ներդնի ցավոք մեր հայրենիքում: Արդարադատությունը գալիս է ամենաառաջինը, սկզբում դա պետք ա լինի հետո նոր մնացած բաները: Հիմա մենք ունենք ինչ ունենք, դուք գիտեք, որ ես չեմ սիում խնդիրներից խոսալ, եթե լուծում չեմ առաջարկում, որովհետև ես գտնում եմ, որ խնդիրների մասին ևս մեկ անգամ խոսալը դա ժամանակի կորուստ ա, եթե չես առաջարկում կոնկրետ լուծում կոնկրետ խնդրի համար, որը որ իրատեսական ա:

Սրանից մի 3 թե 4 տարի առաջ քաղաքական գործիչներից մեկը՝ կարծեմ Հրանտ Բագրատյանն էր խոսում դրա մասին, որ եկեք հրավիրենք Եվրոպայից հինգ դատավոր,չեմ հիշում, հինգ էր ասում, չորս էր ասում, մեկ էր ասում հարուր էր ասում, չեմ հիշում: Հրավիրենք ասենք հինգ դատավոր Եվրոպայից, որոնք կաշխատեն Հայաստանում որպես դատավորներ և հավատացեք Եվրոմիյությունը մեծ հաճույքով կվճարի թե իրանց աշխատանքը, թե իրանց ապրուսը թե թարգմանչական բոլոր ծախսերը: Համոզված եղեք որ, մեծ հաճույքով եվրոպացիները դա կանեն, եթե իհարկե մեր կառավարությունը խնդրի: Ի՞նչ է մեզ խանգարում, ասենք եթե մենք վստահ ենք, որ մենք ունենք արդարադատություն, մենք ունենք լավ օրենքներ երկրում, ի՞նչ է մեզ խանգարում, ասենք եթե դանիացի մի դատավոր հայ դատավորի տեղը վճիռ կայացնի, չէ որ նա հայացնելու է իր վճիռը համաձայն մեր օրենքների, մեր օրենսդրության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, տարբերությունը ո՞րն է, այսինքն չկանչելու պատճառ կա՞, չկանչելու պատճառ կարծում եմ չկա մանավանդ եթե այդ դատավորները երկար տարիների փորձ ունենան եվրոպական դատարաններում, չգիտեմ, պարգևներ և այլ և այլ, այսինքն պետություը եթե վստահ ա, որ ինքը գրավիչ ա ներդրողների համար, եթե ինքը վստահ ա, որ ինքը արդար ա, ապա ես չեմ կարծում, որ որևիցե խոչնդոտ կա հրավիրել եվրոպացի հինգ դատավոր, որոնք որ Հայաստանի դատարաններում կաշխատեն և վճիռներ կկայացնեն:

Հիմա պատկերացրեք սցենարը, ասենք պատկերացրեք երիտասարդ փոքր բիզնեսի տեր ինչ-որ մեկը դատի է տալիս Սամվել Ալեքսանյանին, օրինակ, կամ ինչ-որ մեկը դատի է տալիս ինչ-որ մի նախարարի, ինչ-որ մեկը դատի է տալիս վարչապետին, կառավարությանը, հարկայինին և այլ և այլ: Պատկերացրեք անկաշկանդ և արդար և ազատ և արդար դատավորների դեպքում, որոնք որ բնական ա հիմա էլ կան մեր արդարադատության ոլորտում, բայց պատկերացրեք ունենալով հինգ եվրոպական, եվրոպացի դատավոր երկար տարիներ փորձով, պատկերացրեք այդ գործերը, այդ դատական պրոցեսները թե մոտավորապես ինչպես կավարտվեն և ինչ հնչողություն կստանան և պատկերացրեք թե մի կողմից ինչ խուճապ կառաջացնեն այդ վճիռները իշխող համակարգի մոտ և ինչ տրամադրություններ կառաջացնեն այդ վճիռները պոտենցիալ ներդրողների մոտ, եկեք մտածենք դրա մասին: Նորից եմ ասում Հայաստանի Հանրապետության վրա, Հայքի վրա, արա ոնց ասեմ Հայքի Հանրապետություն էլ գեղեցիկ չի անկեղծ ասած, չեմ ուզում Հայաստան ասեմ, գիտես ստան մասնիկի համար, Հայք եմ ուզում ասեմ, բայց Հայք և հանրապետությու՞ն… լավ, Հայքի համար, մեր հանրապետության համար դա շատ հետաքրքիր լուծումներ կլինի:

Մեր հանրապետության վրա դա չի նստի ընդհանրապես ոչ մի լումա, որովհետև համոզված եղեք , որ 100% եվրոպացիները մեծ հաճույքով կվճարեն այդ դատավորների ծախսերը, եթե իրանք վճարում են միլիոնավոր դոլարենր կոռուպսիայի դեմ պայքարի համար այստեղ հավատացեք իրանք մեծ հաճույքով վճարումներ կանեն: Երևի թե այսքանը, նորից կարճ-կոնկրետ ամփոփելով ասեմ որ, արդարադատությունը, արդարությունը իրոք պետության հիմքն է, դա ամենասկիզբն է ընդհանրապես զարգացման: Չկա առանց արդարադատության, արդարության ոչ մի խնդրի լուծում: Ոչ մի խնդրի լուծում չի կարող լինի եթե չկա արդարություն և արդարադատություն: Արդարության համար պետք են անկախ, անկաշկանդ, պրոֆեսիոնալ դատավորներ, որը որ վատ չէր լինի եթե մենք հինգ հատ դատավոր ընդամենը outsource անեինք եվրոպական երկրներից:

Այսքանը: Մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s