Episode 15 — Armenian Shows and Sitcoms

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Thoughts about Armenian Shows and Sitcoms.

Մտքեր հայկական սերիալների և սիթկոմների մասին:


ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, here.am էպիզոդ 15-ն է եթերում` հայկական սերիալներից և սիթքոմներից կխոսեմ այսօր, թեմա, որին որ բոլորս ուզենք թե չուզենք առնչվում ենք ցանկացած ալիք միացնելուց` հեռուստացույցի հայկական ալիքների մասին է խոսքը: Առաջ, հիմա էլ մասամբ, մեր սիթքոմները, մեր սերիալները հիմնված էին արտասահմանյան՝ արդեն հանդիսատեսի վրա ստուգված սցենարների վրա, հետո մեր սցենարիսները սկսեցին ավելի Հայքին բնորոշ, ավելի հայ հանդիեսատեսի համար հայկական կոնտեքստով սցենարներ գրեն և ցավոք սրտի այդ սերիալներն ու սիթքոմները դարձան անհետաքրքիր:

Ցավոք սրտի սցենարը իրոք կաղում ա, մենք ավելի շատ ծիծաղում ենք, օրինակ եթե հումորային սիթքոմ ա, ծիծաղում ենք դերասանի միմիկայի, ռեպլիկների, դեմքի, ձեռքերի շարժումների վրա քան բուն սցենարի վրա, քան բուն տեքստի վրա:

Հիշում եք դեռ Կարգին Հաղորդումից էդ ֆենոմենը կար՝ մենք ավելի շատ ծիծաղում էինք Մկոյի կամ Հայկոյի միմիկայի, ձենի, դեմքի վրա, անգամ ռեպլիկների քան բուն սցենարի հիմնական տեքստի վրա, մի խոսքով սցենարը խնդիր ա ժողովուրդ:

Բայց ամենավատը՝ գովազդախեղդ են անում մեր սիթքոմները, էդ խեղճ դերասանները պետք ա էդ ամեն ինչը գովազդեն ու խեղճ սցենարիստներն էլ պետք ա մտածեն ոնց անեն, որ էդ ապրանքը կամ էդ ծառայությունը անպայման մցնեն սցենարի մեջ, որ անպայման նկարվի, ասվի , խոսվի:

Ոչ մի իրան հարգող սիթքոմ տենց բան չի անում աշխարհում, բայց դե մենք զարգացող տնտեսություն ենք, ոչինչ մեզ ներելի ա, բայց էդքան չէ էլի ժողովուրդ, էդքան չէ էլի… էդքան սուրճ խմել կլինի, նորմալ մարդու գլուխը հիմա տրաքել էր էդքան սուրճ խմելուց, կամ ինչի մենակ սուրճ, ինչ ասես թե… դա ցույց ա տալիս մի քիչ մեր ագայությունն էլ ժողովուրդ, մի քիչ քչացրեք էդ ամեն ինչը ու թանկացրեք եթե ուզում եք, բայց քչացրեք:

Հիմա, որ ատոմակայանը լինի ինչ-որ սիթքոմի հովանավոր դերասաններից մեկը պիտի՞ ընդունվի ատոմակայան աշխատելու ստիպված: Էլ չեմ ասում, որ Հայքում մարմնավաճառությունը օրենքով թույլատրվի ինչ կլինի, կամ տեսք կազինոները Երևանից դուրս ա չէ հանված, որովհետև օրենքը չի թողնում Երևանում կազինոներ, դրա համար կազինոները կամ Փարաքարում են կամ Ջրվեժում են կամ Ծաղկաձորում են, բայց օնլայն խաղալը՝ ինչը նույն կազինոն ա, գովազդվում ա ամեն ժամ ամեն կայքում: Բնական ա սիթքոմներում և սերիալներում էլ, ինչքան արժի Երևանից կազինոների դուրս հանելու որոշումը եթե գովազդախեղդ ենք անում ցերեկային ժամերի, բոլոր անչափահասները կարող են տեսնել այդ սիթքոմները:

Ինչպես գիտեք ես ատում եմ պրոբլեմներից խոսալ և լուծումներ չարաջարկել կամ ապագորոռ, փաթոսային, ծիրանագույն ելույթներ ունենալ առանց որևիցե՝ թեկուզ փոքր, լուծում առաջարկելու: Առաջարկում եմ հետևյալը՝ առաջարկում եմ օնլայն խաղատների գովազդը թույլատրել միայն երեկոյան ժամերին՝ 12-ից մինչև առավոտվա 6-ը:

Ավելին ասեմ, առաջարկում եմ ամեն սերիայում հերոսը մեկ սուրճից ավել չխմի (իհարկե ստեղ լիքը սմայլիկներով): Իհարկե առաջարկում եմ, մեր սցենարիստները մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի լավ գրքեր կարդան, մի քիչ ավելի ճաշակով կինոներ նայեն, որ մերը ստեղծելուց, ինչը շատ եմ ողջունում, ստեղծենք լավագույն օրինակների վրա:

Էս վերջերս նայում էր մշակույթի նախարարի ինտերվյուն՝ Արմեն Ամիրյանի, Էվալուցիայով, վատ ինտերվյու չէր՝ անգամ մասեր կար,որ լավն էր, ամեն դեպքում լավ առաջարկներ լսվեց, ամեն դեպքում մեր այսօրվա մշակութային էս ճաշակն ունեցող, էս հանրապետությունում էս առաջարկները անգամ կարելի ա հեղափոխական անվանել:

Լավ կլիներ, որ մեր հեռուստատեսությամբ զբաղվող պարոնայք մի քիչ նման մոտեցումներ ցուցաբերեին փողի հետևից ընկնելու տեղը: Գիտե՞ք, որ շատ քիչ բան կա, որ չի կարելի գնել փողով մեր օերերում և այդ քիչ բաների շարքում ա ճաշակը: Ճաշակը կարելի ա կամ ունենալ կամ չունենալ, կամ զարգացնել, կարելի ա զարգացնել, եկեք զարգացնենք էլի, եկեք զարգանանք, եկեք ճաշակ զարգացնենք: Ամենահեշտը անճաշակ լինելն ա, էդ դեպքում ամեն ինչը քո դուրը գալիս ա, բայց տենց հետաքրքիր չի, այսքանը, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s