Episode 20 — Artsakh

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Republic of Artsakh (Nagorno Karabakh) is an undiscovered jewel between the mountains.

Ինչու մենք չենք կարողանում ստիպել աշխարհին ճանաչել Արցախը:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարևներ բոլորին, here.am-ի հոբելյանական 20-րդ էպիզոդն է եթերում, մինչև մեր հոբելյանական 100-րդ էպիզոդը մնացել է 8 հոբելյանական էպիզոդ, այնպես որ գնում ենք առաջ՝ պնդաճակատ, հպարտ հայերի նման: Էսօր խոսելու ենք մեր Արցախի մասին, բայց մինչև բուն թեմային անցնելը…Հե-նո Մխիթարյան, տեսաք ինչ եղավ, տեսաք ինչ արեց Հենոն, Հենոն և իրա թիմը, Генрих и его команда:

Ինքը ոչ միայն դարձավ Եվրոլիգայի չեմպիոն, ինքը գոլ խփեց էդ ֆինալում` էն էլ ինչ կայֆ գոլ, դարպասապահը անակնկալի էր եկել, ասենք ինչի մենակ դարպասապահը, ես էի անակնկալի եկել իմ փոփքորնը բկիս էր կանգնել, չգիտեի շնչեի թե գոռայի ուրախությունից, չէ դարպասապահը շանս չուներ իհարկե, իսկ Հենոն օգտագործում ա անգամ ամենափոքր շանսը, բրավո՜, մենք ևս մի լավ բան արեցինք առաջին անգամ , շատ ոգևորիչ էր ու արեցինք որակով, արեցինք գեղեցիկ , արեցինք հպարտ:

Իսկ հիմա բուն թեմայի մասին՝ Արցախ: Մեր Արցախի ազատագրումը իրոք համընկավ համաշխարհային մեծ կատակլիզմների հետ: Աշխարհում երկրորդ, որոշ գնահատականներով առաջին, գերտիրության փլուզման հետ՝ ԽՍՀՄ-ի կամ մերոնքական լեզվով ասած Սովետի փլուզման հետ և շատ պատմաբաններ վիճում են, թե հնարավոր կլիներ արդյոք ազատագրել Արցախը եթե էդ ժամանակ Սովետը փլուզվելուց չլիներ, եթե այդ ժամանակ Ադրբեջանը չլիներ անկազմակերպ, խուճապի մեջ, աղքատ, անգիտակից և այլն: Մեզ հաջողվեց ազատագրել Արցախը, բայց նրա միջազգային ճանաչումը մեզ դեռ չի հաջողվել: 25 տարուց ավել ա Արցախը ազատ ա, անկախ ա, 25 տարուց ավել ա մեզ չի հաջողվել ոչ մի պետության կողմից ճանաչել Արցախի անկախությունը, լավ ե՞նք աշխատում, չէ, շատ վատ ենք աշխատում , շա՜տ վատ, վատ չէ՛, շա՜տ վատ:

Մենք բավականին միջոց չունենք՝ ոչ մարդկային, ոչ ֆինանսական ոչ Հայքին զարգացնելու համար, ոչ Արցախին օգնելու համար: Ամեն օր թշնամին կրակում ա մեր վրա ու դրա հետ զուգահեռ մենք լսում ենք, որ ինչ-որ պետական պաշտոնյա, որ երբեք բիզնես չի ունեցել, սարքել ա առանձնատներ, հիմնել ա բիզնեսներ…չգիտեմ, Հայքը դատարկվում ա, որոշ գեներալներ հարստանում են, բայց դրա մասին չեմ ուզում խոսամ,

գլխավորը ուզում եմ խոսամ Արցախի Հանրապետության պետական մարմինների մասին՝ արա դուք ո՞ւր եք ընդհանրապես, դուք ինչի՞ ակտիվ չեք: Օրինակ դուք ինչի չեք արձագանքում մեծ հնչողություն ունեցող միջազգային իրադարձություններին:

Չգիտեմ, օրինակ ես վերջերս Մանչեստերում պայթյուն տեղի ունեցավ, գիտեք ահագին անմեղ մարդ զոհվեց, ինչի՞ Ստեփանակերտի քաղաքապետը Մանչեստերի քաղաքապետին ցավակցական ուղերձ չի հղում, ասենք ո՞ւր ես դու Ստեփանակերտի քաղաքապետ, ասենք մեր Երևանի քաղաքապետն ա փողով ընտչված դուք էլ հո էդքան փող չունեք, որ փողով ընտրվեք, ինչի՞ չես ցավակցում մարդկանց, ասենք ցավակցելը հո ճանաչման հետ կապ չունի, քեզ ինչի՞ էս տենց պասիվ պահում:

Ասենք, օրինակ երբ Մակրոնը ես վերջերս ընտրվեց, ինչի՞ Արցախի նախագահը իրան շնորհակալական ուղերձ չհղեց, չէ որ եթե հարցնես Արցախի նախագահին ինքը կասի՝ ռեֆերենդումով ընտրված, անկախացած պետության նախագահ եմ, բա ինչի՞ քեզ չես պահում որպես անկախ պետության նախագահ, ինչի՞ եք ձեզ մեկուսացնում աշխարհից հետո ուզում, որ աշխարհը ձեզ ճանաչի:

Բաներ կա, որ մինչև ճանաչելն ա պետք անել, էսօրվա օրով ճիշտ լինելը մենակ հերիք չի՝ ուժեղ էլ ա պետք լինել, խելացի էլ ա պետք լինել, ոնց որ գողականներն են ասում՝ ճիշտը հիվանդանում ա բայց չի մեռնում, բայց մեզ պե՞տք ա, որ մեր ճիշտը միշտ հիվանդ մնա:

Կամ օրինակ Հայքում ապրողներ, երբ որ դուք ինչ-որ բան եք անում ասեք, որ Հայքի ու Արցախի հանրապետության համար ա: Օրինակ պաղպաղակ արտադրող ինչ-որ մի ընկերություն խաղարկություն ա անցկացնում, նշեք, որ մասնակցություն կարող են ունենալ Հայքի և Արցախի Հանրապետության քաղաքացիները: Աշխատող ե՞ք ման գալիս, ինչ-որ հայտարարություն ե՞ք տալիս, գրեք, գրեք, որ Հայքի ու Արցախի քաղաքացիրների…գիտենք, որ դա տենց ա բայց նշե՛ք, շեշտե՛ք:

Ինչ-որ բանի վաճառք կամ ինչ-որ զեղջեր եք անում նշեք, որ Հայքի և Արցախի քաղաքացիների համար ա, պարզ ա, որ դա տենց ա բայյց շեշտե՛ք, շեշտե՛ք դա,որ թուրքը տեսնի և եզրակացություններ անի :

Վերադառնալով Արցախի իշխանություններին՝ շատ պասիվ եք, շա՜տ: Ադրբեջանը Արցախ այցելած ռուսաստանցի բլոգերին Բելառուսից հավաքեց տարավ իրա մոտ, անգամ կարողացով ձերբակալի, տանի բերման ենթարկի, դուք աչքերդ չռած նայում եք, արա դուք պետք ա հիմա Արցախի տուրիզմի մասին լիքը նյութ հրապարակեիք, որ հեղեղեիք:

Made in Artsakh ապրանքանիշների ցուցահանդես-վաճարք անեիք՝ ամեն Երևանում տեղի ունեցող ցուցահանդեսում, ինչի՞ չկա էդ տաղավարը, ձեզ թույլատվություն ա՞ պետք դրա համար:

Չգիտեմ տոլմայի փառատոն էր հա ես վերջերս Հայքում, բերեիք առանձին տաղավար դնեիք Made in Artsakh թթի օղի վաճառեիք, բոլոր այցելուները այդ թվում նաև իհարկե արտասահմանցիները տեսնեին Արցախը ինչ ա, և ինչի միայն օղի՝ թթու , պահածո և այլը, տո բերեիք Արցախի տոլմայի տաղավար դնեիք ընդեղ, ընդեքղ սուշիի, տոմլայի տաղավար ենք դնում… ասել էի հիմա:

Made in Artsakh գրեիք տաղավարի վրա, տոլմայի տաղավար Արցախի, հատուկ, մի հատ էլ առանձին դրոշակ տնկեիք կողքը, թող բոլորը տեսնեին, որ Ռուսաստանը ռեպորտաժ էր անում , թող էդ ռեպորտաժի ֆոնի վրա լավ էլ էրևար ձեր տաղավարն էլ, ձեր դրոշն էլ, հին եք էլի արա, գնացեք մտածեք ասածներիս մասին, սիրում եմ ձեզ մեկ ա, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s