Episode 21 — Aurora Prize

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Aurora Prize website in 6 languages (Armenian, English, Russian, French, Spanish and German) is at www.AuroraPrize.com

An episode about Aurora Prize for Awakening Humanity and its
co-Founders Noubar Afeyan, Vartan Gregorian and Ruben Vardanyan.

Էպիզոդ Ավրորա Մրցանակի մասին և այս մտքի հեղինակների` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի մասին:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, էպիզոդ 21-ում մենք կխոսենք Ավրորա մրցանակաբաշխության մասին, մրցանակի մասին, գաղափարի մասին և իրագործողների մասին:

Ընդհանրապես շատ բան կա ասելու Ավրորային մասին իհարկե, կարծում եմ մի էպիզոդը հերիք չէ, ապագայում եթե անհրաժեշտություն լինի մենք անպայման կանդրադառնանք այս մրցանակաբաշխությանը, այս մտքին ընդհանրապես և այն մարդկանց, ովքեր իրագործում են սա, շատ-շատ բան կա ասելու իհարկե, սա աննախադեպ մի բան ա, աննախադեպ:

Նախ ինչո՞ւ Ավրորա` Ավրորան Հին Հռոմում հռեմեական լուսաբացի աստվածուհին էր, արշալույսի աստվածուհին, որը որ արթնացնում էր մարդկությանը և մղում դեպի հերոսական արարքներ և բոլոր ֆինալիստները իհարկե հերոսներ են՝ Ավրորա մրցանակաբաշխության: Նաև Ավրորայի անունը վերցված է, որպեսզի տուրք մատուցվի Ավրորա Մարդիգանյանին, որը ծնվել է 1901 թվականին և երբ նա 14 տարեկան էր՝ 1915 թվականին, Սիրիական անապատում թուրքական զինվորները որոշեցին հայ աղջնակներին խաչել և կար 16 հատ մեծ խաչ, որտեղ խաչվեցին 16 հայ աղջնակ, Ավրորան 17-րդն էր հերթում՝ նա փրկվեց, նա խուսափեց մահից, իրան հաջողվեց տեղափոխվել Ռուսաստան այնուհետև ԱՄՆ և այս պատմությունը պատմել պատմաբաններին և ժուռնալիսներին: Այս պատմության հիման վրա ֆիլմ նկարահանվեց Հոլիվուդում, որի հասույթի 20մլն. դոլարը միայն տրամադրվեց մարդասիրական նպատակների համար: Ավրորա Մարդիգանյանը ապրեց երկար կյանք, նա մահացավ 1994 թվականին: Նա հաճախ ասում էր, որ նա փրկվել է զուտ պատահականությամբ և որպեսզի նման պատահականություններ շատ լինեն կամ անգամ դիանց կարիքը չլինի, մեր հանրաճանաչ բիզնեսմեններ Ռոբերտ Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և հրաշալի պատմաբան Վարդան Գևորգյանը հիմնեցին Ավրորա մրցանակը, որը տրվում է հումանիտար, մարդասիրական արարքների, գործերի համար: Մրցանակակիրը ստանում է 100.000 ԱՄՆ դոլար և ևս մեկ միլիոն ԱՄՆ դոլար նա իրավունք ունի տրամադրել իր ցանկությամբ մարդասիրական, հումանիստական կազմակերպություններին կամ նախաձեռնություններին կամ ծրագրերին և իհարկե այս տարի բոլոր ֆինալիստները կստանան 25.000ական դոլար ևս անանուն բարերարներից, անանուն բարեգործներից:

Հատկանշական է, որ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը իրանք չեն հանդիսանում էդ ընտրության կոմիտեի, գնահատման կոմիտեի անդամներ, նրանք անկախ են մնում և առանձին այլ մարդիկ են, այլ հեղինակավոր և պրոֆեսիոնալ մարդիկ են այդ ամենը անում և պրոցեսին հետևում է Էրսոն Յանգը ՝ համաշխարհային մակարդակի աուդիտորական ընկերություն, լավագույն ըներություններից մեկը, խոշորագույն ընկերություններց մեկը:

Ես այնքան հպարտ եմ ընդհանրապես և շնորհակալ, շոյված, չգիտեմ բառեր դժվարանում եմ գտնել, սա մեր միջազգային մակարդակի ծրագիր ա, բարձր մակարդակի և անգամ կարևոր չի թե ոնց ա դա իրականացվում, իհարկե փայլուն ա իրականացվում, իհարկե առանց ոչ մի բիծ, առանց ոչ մի խնդիր, բարձր մակարդակի:

Ասենք մեր կառավարությունը, մեր բիզնեսմենները շատ բան կարող են սովորել ընհանրապես ծրագրի իրագործումից, թե ինչպես է իրականացվում այս մտահաղացումը: Իրոք մենք նման բիզնեսմեններ՝ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի նման բիզնեսմեններ, ես ուզում էի ասեի շատ քիչ ունենք, բայց չունենք ընդհանրապես, ես դժվարանում եմ ինչ-որ մեկի անունը տալ, որը նմանվում է իրենց:

Բայց նորից ասեմ, ես չեմ ուզում խոսեմ իրականացման մասին, իրականացումը ասեմ փայլուն է, ես ուզում եմ խոսել մտքի մասին, այս մտքի մասին,սա չգիտեմ…մենք հիմա տաք ենք մենք հիմա չենք հասկանում Ավրորայի իմաստը անկեղծ ասեմ, մենք չենք գիտակցում, որ մենք…մենք երևի 20-30 տարի հետո նոր կգիտակցնեք սա ինչ ա, սա ինչ էր, ինչի սկիզբ էր:

Մենք դեռ տաք ենք, մենք դեռ հում ենք, մենք դեռ կանաչ ենք, մենք չենք հասկանում, մենք չենք գիտակցում, մենք չենք գիտակցում ընդհանրապես, որ մենք ապրում ենք Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի դարաշրջանում, որ մենք պատիվ ունենք իրանց տեսնելու, լսելու, կենդանի ձայնը և մտքերը ըմբոխշնելու, հասկանալու:

Մենք շատ փոքր ենք դեռ դա հասկանալու համար, սա իրոք… բառեր չկա, բառեր չկա Ռուբեն, Նուբար բրավո՜, բրավի՜ ինչպես իտալացիները հոգնակիով կասեին, շատ ապրեք, շատ-շատ ապրեք: Ես կոչ եմ անում մեր բոլոր…իմ բոլոր լսողներին, գիտեմ որ դուք ակտիվ եք ցանցերում սոցիալական և ոչ սոցիալական և պրոֆեսիոնալ, խնդրում եմ կիսվեք Ավրորա մրցանակաբաշխության հղումով, լինկով ձեր ընկերների հետ, ձեր բարեկամների հետ:

Ավրորայի կայքը ընդհանրապես ֆանտաստիկ կայք ա, առանձին կայքի մասին առանձին էպիզոդ կարելի էր իհարկե ամբողջ մի ձայնագրել, որովհետև դա ֆանտաստիկ 6 լեզուներով կայք ա՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն: Ուղարկեք այդ կայքը ձեր ընկերներին , որոնք խոսում են այդ լեզուներով և թող նրանաք էլ իմանան, թող նրանք էլ տարածեն:

Ի միջիայլոց, 2018 թվականի մրցանակաբաշխության թեկնածունություն ուղարկելու ժամանակահատվածը արդեն գնում է, կարող եք ուղարկել, հերոսներ առաջարկել՝ Թոմ Քաթինայի նամն հերոս, որը այս տարի շահեց այդ մրցանակը, ֆանտաստիկ մի բժիշկ, որը Սուդանի Նուբա սարերում միակ, միակ վիրաբույժն է և օրեկան կյանքեր է փրկում: Ինչն է նաև հատկանշական, ես հետևում էի միջազգային հումանիտարական, հումանիտար, հումանիստական ծրագրերին և կազմակերպություններին՝ շատ քիչ արձագանք, շա՜տ քիչ, շատ քչերը, շատ քչերը արձագանքեցին,բայց կային արձագանքներ իհարկե, բայց էդ մակարդակի չէր, որը որ կարող էր լինել նման հսկա ծրագրի համար, նման աննախադեպ ծրագրի համար, նման աննախադեպ մտահաղացման համար:

Մի փոքր ինչը ինձ հիասթափեցրեց, մի փոքր մեր լրագրողների հարց… ընդհանրապես, անկեղծ ասեմ մեր լրագրողների մասին երևի պետք ա մի առանձին էպիզոդ անել, որտև մեր լրագրողները, էսօրվա մեր ժուռնալիստները ֆենոմեն են իհարկե, ֆենոմեն, ասենք իրանք ոնց, որ հավաքածու լինեն կիսագրագետ և վատ պատրաստված պրոֆեսիոնալների, բայց դա թող գորշ, մռայլ երանգներ չտա այս էպիզոդին, այս էպիզոդը լուսավոր էպիզոդ է, ես առանձին էպիզքդ կանեմ անպայման մեր լրագրողների մասին, որոնք որ չգիտեմ էլի, լավ կլիներ գոնե պատրաստված գնային պրես-կոնֆերանսների:

Նորից խնդրեմ ձեզ կիսվել հղումով Ավրորա մրցանակաբաշխության ես անպայման հղումը կդնեմ այս էպիզոդի տակ մեր կայքում՝ here.am կայքում, ընդհանրապես here.am-ն է մի քիչ թարմացվել, here.am կարող եք հիմա ոչ միայն բոլոր էպիզոդները լսել և վերլուծել, այլ նաև կարող եք երաժշտություն օրինակ լսել 24 ժամ՝ լավ երաժշտություն առանց գովազդի,: Էնտեղ կա music կոճակը, որը կարելի է սեղմել և ըմբոշխնել, ինչ ասեմ այսքանը այսօրվա էպիզոդի համար, նորից խնդրեմ ձեզ կիսվել այս հղումով Ավրորա մրցանակաբաշխության, մենք, հուսով եմ, դեռ շատ-շատ առիթներ կունենաք խոսելու այս մրցանակաբաշխության…ես էլ եմ դեռ տաք, ես էլ դեռ չեմ հասկանում ընդհանրապես ինչ ա կատարվում, բայց ես գիտակցում եմ, որ մի հսկա, հսկա գործ է արվում և քեֆս բերում ա անկեղծ ասած էդ ամեն ինչը:

Բրավի՜, Ռուբեն և Նուբար և մնացած բոլոր, այս տարի միացան նաև անանուն բարերարներ, որոնց որ ուղղակի խոնհարվում եմ որոնց առջև, ապրեք շատ ապրեք, here.am, այսքանը մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s