Episode 22 — Consider Greece

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Preparing for summer holidays? Consider Greece! Greece is secure, affordable, yummy, beautiful and friendly.

Hotel Villa Cariatis in Nea Kalikratia is here.

Պատրաստվում եք ամառային հանգստի՞, հաշվի առեք Հունաստանը: Հունաստանը ապահով է, մատչելի է, համեղ է, գեղեցիկ է և ընկերասեր է:

Հյուրանոց Նեա Կալիկրատիա քաղաքում այստեղ.


ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, ողջույն, ամառը սկսվել է և այսօր` մեր 22-րդ էպիզոդում մենք կխոսենք ամառային հանգստի մասին, թե ինչպես այն կազմակերպել ավելի հաճելի , ավելի ապահով, ավելի համեղ, ավելի արագ և ավելի էժան, իսկ մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր արձագանքում են:

Ձեր բազմաթիվ նամակների համար եմ ուզում շնորհակալութուն հայտնել: Ուզում եմ նորողություն խնդրել, որ չեմ կարողանում շատ հաճախ chat-ին արագ և անմիջապես արձագանքել, որովհետև պահեր են լինում երբ հանդիպման մեջ ես կամ ղեկին ես և ուղղակի անհարմար է և անվտանգ չէ գրելը, շատ շնորհակալ եմ ամեն դեպքում, իսկ հիմա բուն թեմայի մասին:

Արդեն Հունիս ամիս է և մենք բոլորս իհարկե պետք է հանգստանանք, ընդհանրապես հանգիստը շատ կարևոր է, շատ-շատ կարևոր է: Ոմանք մտածում են գնան երկրից դուրս, իհարկե շատ պարագաներում դա ավելի էժան է քան մնալ Հայքում և օգտվել մեր բազմաթից և շատ լավ հանգստյան գոտիներից, բայց որոշ գոտիները իրոք ավելի թանկ են քան արտասահման մեկնելը: Ամեն դեպքում եթե դուք մտածում եք դուրս գնալու մասին, ոմանք մտածում են գնալ Վրաստան, Քոբուլեթի, Ուրեկի, Բաթումի, նման տեղեր, ոմանք մտածում են գնալ Եգիպտոս, խոսքը ծավային տեղերի մասին է հա, ոմանք մտածում են անգամ գնան Թուրքիա, ոմանք մտածում են գնան ոչ ծովային տեղեր չգիտեմ՝ Վիեննա, Փարիզ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իտալիյա:

Իհարկե այդ բոլոր տեղերը, անգամ Թուրքիան, ես չեմ կարող մեղադրել իհարկե, ես չէի գնա, բայց մարդիկ են որոշում ինչպես անցկացնել իրենց հանգիստը, որոշ մարդիկ զուտ էժանության համար գնում են Թուրքիա կամ Վրաստան՝ մտածելով թե այդ տեղերը ավելի էժան են, բայց իհարկե Վրաստանը օրինակ կամ Եգիպտոսը, մանավանդ Թուրքիան միգուցե և էժան լինեն բայց հաստատ անվտանգ չեն, մանավանդ բոլորս տեսանք թե ինչեր է կատարվում ես վերջերս թեկուզ նույն Վրաստանում:

Ես ձեզ ուզում եմ մի խորհուրդ տալ իմ սեփական փորձից՝ հաշվի առնել Հունաստանը: Նախ Հունաստանը մեր շատ լավ բարեկամն է և երևի միակ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն է, որ մեզ այդպես մոտ է և այդպես բարեկամաբար է վերաբերվում: Հունաստանը…չգիտեմ եթե դուք չեք եղել Հունաստանում դուք չեք եղել արևմտյան ցիվիլիզացիայի կենտրոնում, որովհետև Հունաստանը, հույները ընդհանրապես աշխարհին և մարդկությանը այնպիսի բաներ են տվել, որ մենք դեռ մինչև հիմա ապշած ենք բոլորս: Երևի թե սկսեմ նրանից, որ ասեմ Հունաստանում շատ էժան է, դուք կզարմանաք, բայց էդ նույն Թուրքիաներից, Քոբուլեթիներից շատ էժան և ես իհարկե հետագայում կբացեմ այս չակերտները և իմ էպիզոդի here.am-ում, էպիզոդիս տակը անպայման կտամ հղում մի հյուրանոցի, որտեղ որ մենք արդեն 2րդ տարին է հանգստանում ենք և ֆանտաստիկ տեղ է, բայց դեռ դրան կանդրադառնանք:

Հունաստանում ապահով է, Հունաստանում շատ գեղեցիկ է, շա՜տ, Էգեան ծովը, որը որ ֆանտաստիկ մաքուր ծով է և շատ հաճելի և այն քաղաքը, որը որ ես խորհորդ եմ տալու նա նայում է ուղիղ Օլիմպոս սարին, հեռվում եթե երևում է Օլիմպոս սարը և ընդհանրապես Հունաստանում համեղ է, գժական, գժական համեղ է: Հույները մեզ շատ են սիրում, հույները շատ հանգիստ ազգ են, շատ քեֆչի ազգ են, շատ ուրախ ազգ են, շատ լուսավոր ազգ են, շատ գեղեցիկ ազգ են, շատ խելացի ազգ են: Հունաստանը, չգիտեմ, ինչի համար… ես երևի թե մոտիկ հա, Հայքին մոտիկ ավելի լավ հանգստանալու, պասիվ հանգիստ, որը որ իրոք շատ հաճելի է՝ դու քեզ լավ ես զգում և անգամ գումարն էլ, որ ծախսում ես գիտես, որ ծախսում ես մեր բարեկամների համար, էլ չեմ ասում, որ անկեղծ ասած, եթե անգամ էդ նույն Թուրքիաներից էլ թանկ լինի, Եգիպտոսներից էլ տանկ լինի, թանկ է լինելու մի 10-15%-ով, բայց չեմ կարծում, անգամ չեմ կարծում:

Լավ, ո՞նց է ձեզ համար 4 տեղանոց, երկու հարկանի սենյակը, ուշադրություն, 4 մեծ մարդու համար սենյակ երկու հարկանի՝ առաջին հարկում երկու մահճակալ, երկրորդ հարկում երկու մահճակալ, 3 աստղանի հյուրանոց՝ ձեզ ավելը պետք չի, որտև դուք ամբողջ օրը լինելու եք կամ ծովի ափին կամ էդ կաֆեներում, սրճարաններում և այլը և այլը: Ո՞նց է ձեզ համար յուրաքանչյուր մարդու բաժանած այդ սենյակի գինը յուրաքանչյուր անձի համար 17€` նախաճաշը մտնում է այդ 17€-ի մեջ և նախաճաշը բավականին լավն է, այսինքն ի՞նչ է մարդկանց դրդում անտեսել այդ տարբերակը և գնալ ինչ-որ այլ երկիր որտեղ, որ իրոք ապահով չի:

Հիմա տեսեք խոսքը գնում է Հունաստանի քաղաքներից մեկի մասին, փոքր քաղաք է, որը կոչվում է Nea Kalikratia և մենք երկրորդ տարին է արդեն էնտեղ ենք գնում և իրոք վայելում ենք մեր հանգիստը: Ես սիրում եմ Հունաստանը, սիրահարված եմ Հունաստանի վրա, հավատացեք էդ մշակութը , էդ ամենը, որ կա Հունաստանում իրոք չկա ոչ մի այլ տեղ:

Նախ քաղաքը՝ Nea Kalikratia-ն գտնվում է…ես հղումը անպայման կտամ էպիզոդիս ներքևը, այն հյուրանոցի, որտեղ… և իհարկե էդ քաղաքում կան , փոքրիկ քաղաք ա բայց կան բազմաթիվ հյուրանոցներ և ծովափը՝ շատ մաքուր, շատ գեղեցիկ, ամբողջ ծովափի տարածքում կա wi-fi անվճար և որբ որ դուք նստում եք որևիցե տեղ այդ ափում և պատվիրում եք ցանկացած մի բան՝ թեկուզ սուրճ, ձեր ամբողջ օրը կարող եք անվճար անցկացնել և այդ անվճարի տեղը… այդ անվճարի մեջ մտնում է նաև արևանոցը, ձեր պարկելու տեղը, չգիտեմ, шезлонг, тапчан հայերեն չգիտեմ ոնց ա: Ֆանտաստիկ պայմաններ՝ և ձեր սուրճը և ձեր ջուրը, ձեր ուտելիքը … մարդիկ ժամերով չեն գնում էդ ծովափից, այդ ամենը բերվում մատուցվում է հենց ձեզ պարկած վիճակում: Նորից ասեմ wi-fi-ը անվճար ամբողջ ծովափում՝ լավ, բարձր որակի wi-fi, ամբողջ ծովափը սենց lounge տեղեր են, ջուրը մաքուր:

Հյուրանոցը որտեղ որ ես քիչ առաջ ասեցի, ուրեմն էդ հյուրանոցից դեպի ծովափ 80 մ. է, 80 մ. Այդինքն էրեվում է ծովափը, հյուրանոցից դուք կարող եք տեսնել: Էս հյուրանոցը ուրեմն Պոնտի հույներին է պատկանում, մի ընտանիք է, որը որ շատ հաճելի ընտանիք է խոսում է ռուսերեն նաև, շատ հաճելի հյուրանոց, շատ հաճելի…սենց ասեմ՝ մինիմալ պայմանները ստեղծված հյուրանոց, իհարկե դա եսիմ գժանոց հյուրանոցներից չի, բայց նորից եմ ասում ձեզ պետք չի դուք շորտերով գնալու եք պառկեք ձեր հյուրանոցում քնեք հետո առավոտյան գնաք բան՝ ծովափ:

Ուրեմն նորից կրկնեմ մոտավորապես մեկ անձին մոտ 17€ է նստում էդ հյուրանոցում ապրելը և նախաճաշն էլ մեջը, հյուրանոցը 80 մետրի վրա է գտնվում ծովափից, անբողջ ծովափը արևանոցներ են, պարկելու տեղեր, тапчан-ներ և դրանք անվճար են եթե դու որևիցե բան ես պատվիրում ուտելու կամ խմելու, ամբողջ ծովափը ունի wi-fi, իսկ քաղաքը ինքը ասեմ ձեզ ամեն տարի աճում է, շատ ավելի գեղեցկանում է, շատ ավելի լավ տեղեր են հայտնվում, շատ պուճուրիկ քաղաք է, բայց շատ ուրախ, շատ ուրախ քաղաք է երեկոները ամեն տեսակի զվարճանք կա՝ կա դիսկո, կա դիսկո մեծահասակների համար, ասենք մի քիչ 80ականներոտ դիսկոներ կան, կան հունական պարերի՝ սիրտակիների երեկոներ, կան ուղղակի ծովի ափին մոմերի լույսերի տակ՝ ամբողջ գիշեր չփակվող տեղեր, որտեղ որ դուք կարող եք ուղղակի գնալ ամբողջ գիշեր լսել ծովը և վայելել ձեր ժամանցը եթե չեք ուզում քնեք ասենք հա գիշերը:

Մի խոսքով խնդրանքս հետևյալն է՝ ժողովուրդ հաշվի առեք Հունաստանը, հաշվի առեք Հունաստանը, որովհետը Հունաստանը մեկ՝ ապահով է, երկու՝ էժան է, երեք՝ համեղ է, չորս՝ շատ հաճելի է և հինգ՝ ի վերջո իրոք արագ է:

Երևանից Սալոնիկի թրնելը շատ արագ է և Սալոնիկից քաղաք ընդամենը 40 րոպե է և կարող եք անգամ Սալոնիկից այդ քաղաք գնալ անգամ ոչ թե տաքսիով, կարող եք անգամ ավտոբուս վերցնել, ավտոբուսներով են գնում հասնում այդ քաղաք: Հաշվի առեք Հունաստանը, ես հղումը կդնեմ here.am-ում այս էպիզոդի տակ, այն հյուրանոցի, որտեղ մենք երկրորդ տարին է արդեն հանգստանում ենք, և ձեզ հաճելի հանգիստ, գրկում եմ բոլորիդ, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s