Episode 23 — Alexis + Serena

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Alexis Ohanian and Serena WIlliams are about to witness one of the most important and beautiful miracles in their lives.

Ինչ թույն կլիներ, եթե Ալեքսիս Օհանյանը և Սերենա Ուիլյամսը …

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն ժողովուրդ, ներողություն կտրված ձայնիս համար, այսօր մենք կխոսենք Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլիամսի մասին, բայց մինչ այդ հիշեցնեմ , որ here.am-ում դուք կարող եք լսել լավ երաժշտություն 24 ժամ՝ առանց գովազդ:

Անդրադառնամ նախկին երկու էպիզոդից ստացված արձագանքներին, նախ ուրախ եմ, որ օգտակար եղա Հունաստանի հարցով, պարզվում է մենք իրոք մենք չգիտեինք, որ Հունաստանը էդքան հասնելի է, բացի այդքան համով, այդքան գեղեցիկ, այդքան ապահով և այդքան հաճելի լինելուց, Հունաստանը իրոք բավականին հասնելի է՝ Թուրքիայից հասանելի, Վրաստանից հասանելի, Եգիպտոսից հասանալի, էժան, Դուբայից էժան էնպես, որ բարի ճանապարհ դեպի Հունաստան:

Ավրորայի էպիզոդից հետո պարզվեց, որ ոմանք իրոք մտածում են, որ Ռուբեն Վարդանյանը ավելի լավ կլինի, որ իր գումարները ծախսեր Հայքում հայերին ինչ որ շոշափելի օգնություն տալու համար: Գիտեք ինչ, եկեք էսպես պայմանավորվենք, երբ որ դուք փող ունենաք դուք անպայման տենց ծախսեք էդ գումարները հա և եկեկ լավ բաների մեջ վատ բաներ չման գանք, եթե ես ինչ-որ մեկին վիրավորում եմ էս ասելով ասեմ, որ այս փոդքասթը ընդհանրապես չի ստեղծվել, որպեսզի հաճոյախոսվի, կոմպլիմենտներ արվի, այդ փոթքաստթը ստեղծվել է, որ ինչ-որ բանով օգտակար լինի և անպայման չի որ էդ օգտակար բանը հաճելի լինի: Շատ բաներ կան կյանքում, որ օգտակար են բայց հաճելի չեն՝ օրինակ դեղը, դառն է բայց օգտակար է,

Anyways եկեք անդրադառնանք այսօրվա թեմային: Ուրեմն մի հատ միտք ունեմ, բայց մինչև էդ ո՞վ է Ալոքսիս Օհանյանը և ո՞վ է Սերենա Ուիլիամսը:

Ալեքսիսը, դե իմացողները գիտեն, ինքը Reddit սոցիալական նորությունների ցանցի համահիմնադիրն է և համակեղինակը, Reddit-ը ժողովուրդ շատ մեծ ա` ինքը աշխարհում 7րդ ամենաայցելվող կայքն է և ԱՄՆ-ում 4րդ ամենաայցելվող կայքն է, այսինքն faceboօk-ի նման մի բան ա, և ի միջիայլոց ասեմ, որ Ալեքսիսը ինքը, Ալեքսիս Օհանյանը ինքն է իր բոլոր ընկերությունների ապրանքանիշների դիզայնի հեղինակը: Ալեքսիսի հայրը ամերիկահայ է , մայրը գերմանացի, ծնվել է, ի միջիայլոց, խեղճ տղեն, Ապրիլի 24-ին 1983 թվականի:

Մենք, իհարկե, չենք գիտակցում Reddit-ը, էն ինչ որ ինքը ստեղծել ա էդ սոցիալական ցանցը ինչ ա, որովհետև մենք facebook-ով ենք հիվանդ, մենք facebook-ից էն կողմ բան չենք տեսնում: Մենք իմացանք facebook-ը ինչ ա ավելի շուտ քան իմացանք ինտերնետը ինչ ա ընդհարապես, մի խոսքով Ալեքսիս Օհանյանը facebook-ի նման մի բանի համահեղինակն ա և ինքը հասուն տարիքում սկսեց գիտակցել Հայքը ինչ ա իրա համար, ինքը ով ա Հայքում, ով ա էլե, ինչ ա էլե և արդեն 4 անգամ այցելեց Հայք:

Ընդհանրապես, ի միջիայլոց, եթե Ալեքսիսը չլիներ TEDx Yerevan չէր լինի, որովհետև ինքը այդ անիմջական մասնակցությունը ունեղավ TEDx Yerevan-ի ստեղծման, որովհետը TEDx-ի լիցենզիա ունենալը բավականին խիոստ պայմանների հետ ա կապված և բավականին դժվար է և Ալեքսիսը այդ ամենը կզամակերպեց և շատ լավ և շատ արագ, մի խոսքով ինքը դեմք ա համաշխարհային՝ գրքերի հեղինակ և այլը և այլը:

Հիմա խեսենք իր նշանածի մասին՝ Սերենա Ուիլիամսի մասին, Սերենային պետք ա, որ էլի շատերս իմանանք, ինքը բազմաթիվ…ինքը թենիսիստուհի ա, բազմաթիվ անգամներ հաղթել ա Wimbeldon-ը, Australia Open-ը, French Open-ը, էդ Grand Slam-ի բազամաթից անգամ՝ 23 անգամ չեմպիոն ա էղել, եթե ճիշտ եմ հիշում, բազմաթից անգամներ չեմպիոն ա եղել զույգով խաղալով, մի խոսքով Սերենան սպորտի աշխարհում թագուհի ա, մի հոյակապ անձնավորություն: Ես պետք ա բոլորին խնդրեմ Սերենային նույնպես վերեբերվեք, ոնց որ մեր փեսուն էինք վերաբերվում հա երբ, որ եկել էր Երևան և նույն ջերմությամբ մեր հարսիկին ա պետք վերաբերվել:

Իհարկե երբ և եթե Սերենան գա Հայք պետք ա ամեն ինչ արվի որ էս անգամ ՀՀԿ տատիկը իր հերթական ոտնձգությունը չանի, չնայած ինքը անկանխատեսելի ա մենք չենք կարող ապահովել ոչ մի բան, բայց դե ամեն դեպքում:

Ալեքսիսը և Սերենան երեխա են սպասում, դեռ սեռը չգիտեն, հիմա ի՞նչ եմ ես էս ամենը պատմում, ընդհանրապես ինչ եմ էս էպիզոդը ձայնագրել էս թեմայով, ուզում եմ, որ իրանց իրանց երեխային տան հայկական անուն, իհարկե ուզում եմ լավ եմ անում, բայց իմ ուզելը քիչ ա դա պետք է շատ զգույշ արվի, շատ գեղեցիկ պետք ա բերել իրանց էդ քայլին՝ ռուսերեն ասած технично, շատ նուրբ պահեր կան էլի ստեղ:

Ես հետևում եմ Ալեքսիս Օհանյանին twitter-ում և մեկ-մեկ մենք իրար լայքում-լայքրտում ենք, բայց սենց շատ զգույշ tweet մի օր գրեցի ու իրան ու Սերենային tag անելով գրեցի հետևյալը, վայ մի րոպե twitter-ս բացեմ, որ բառացիորեն ասեմ, բայց մինչև twitter-ս բացվում ա, ասեմ որ, հիշացնեմ, որ էս էպիզոդից հետո սենց չհարձակվեք իրանց վրա էդ նույն բանով, ուղղակի շատ технично պետք ա մտածենք ոնց անենք, որ էդ մարդիկ գան էդ եզրակացության, որ էդ երեխային պետք է տան հայկական անուն:

Սենց մի բան էի գրել՝ how cool it would be if fantastic Serena Williams and sharp-minded Alexis Ohanian choose a beautiful and meaningful Armenian name for their kid, թարգմանաբար կստացվի՝ ինչ թույն կլիներ, եթե ֆանտաստիկ Սերենա Ուիլիամսը և սուր միտք ունեցող Ալեքսիս Օհանյանը ընտրեին մի գեղեցիկ և իմաստալից հայկական անուն իրենց երեխայի համար: Այսինքն էս գրածիս մեջ համ կոմպլիմենտ կա` այսինքն կոմպլիմենտից սկսում ա հա՝ նախ ֆանտաստիկ Սերենա Ուիլիամս, սուր մտքսվ Ալեքսիս Օհանյան հա, ոնց որ սենց փափկացնում ես էլի համ Սերենային համ Ալեքսիսին, այսինքն արդեն գրավում է հաճելիորեն իրանց ուշադրությունը, կա միտք հաղորդագրությունում հա, որ անունը ոչ միայն հայկական պետք է լիներ լավ կլիներ թող ինքը լիներ, այլ գեղեցիկ և իմաստալից հայկական: Երկուսի անուններն էլ mention էի արել հա, tag էի արել, այսինքն պոտենցիալ երկուսն էլ կարդացել են հա հուսով եմ:

Ինչի՞ եմ մտածում կարդացել են, որովհետև բացառապես Սերենայի մասին թվիթող մի account, մի օգտատեր ինքը միանգամից retweet արեց դա, այսինքն վերահրատարակեց դա՝ իմ գրածը, և էդ էջին հետևում ա Ալեքսիսը և Սերենան, բայց իհարկե մի անգամ կարդալը քիչ ա ժողովուրդ, մենք պետք ա մտածենք , ոնց անենք, որ իրանց մոտ էդ միտքը առաջանա, որովհետև միտք կարա առաջանա, բայց միտքն էլ ա քիչ, ցանկություն պիտի առաջանա:

Խնդրանքս հետևյալն ա, իհարկե սա Հայոց Հարցը չի, հանկարծ չմտածեք, որ ես էպիզոդով, էն որ ասում ա մեր բոլոր պրոբլեմները թողած ուզում եմ թիթեռ նկարենք, բայց եթե դուք էլ ունեք նման ցանկություն՝ շա՜տ նորբորեն, շատ զգույշ սկսեք մտածել թե ոնց անենք, որ աշխահին հայտնի, շատ հայտնի, շա՜տ հայտնի այդ զույգը իրանց երեխայի անունը դնի նենց անուն, որ բոլորը հարցնեն, իսկ էդ ի՞նչ անուն ա, իսկ էդ ի՞նչ լեզվով ա էդ անունը, իսկ ի՞նչ ա նշանակում, իսկ ինչի՞ հենց հայերեն, հետո…շատերը անգամ չգիտեն, որ Ալեքսիս Օհանյանը ունի հայկական ծագում, որ սկսեն հետաքրքրվել և այլ և այլը:

Էս փոքր բաներից ա սկսում ամեն ինչը, մենք երբ որ աշխարհի քարտեզի վրա չենք երևում, շատ քարտեզների վրա ընդհանրապես թվով ենք նշած, հետո ներքևը գրած ա, որ համար 16-ը Հայքն ա , կամաց-կամաց ես քայլերով պետք ա մենք մեր մասին իմացնել տանք, իմացնել տանք ճի՞շտ եմ ասում, երևի, ամեն դեպքում էսօրվա էպիզոդս այսքանն էր, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s