Episode 24 — Today’s Armenian Revolutionary Federation

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

What has remained from once very powerful and popular Armenian political party. What happened to Dashnakcutyun.

Ինչ՞ եղավ ՀՅԴ-ի հետ: Ինչպես է իրեն զգում միջին դաշնակցականը այսօր:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին բարևներ, էսօր խոսելու ենք վաղվա Արմ Կոմեդիայի թողարկումից, որովհետև ես համոզված եմ, որ Արմքոմեդին չի կարա անտարբեր մնա այն երևույթին, որը տեղի ունեցավ ազգային ժողովում էս երկու օրը՝ խոսքը գնում է Անդրանիկ Կարապետյանի ելույթի մասին, երևի թե մարդ չմնաց սոց ցանցերում որ չհայհոյի Անդրանիկ Կարապետյանին:

Անդրանիկը անկուսակցական է, բայց հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ, մենք դրա մասին էլի կխոսենք թե ինչպես է անկուսակցականը դառնում մի կուսակցության խմբակցության անդամ: Քննարկվում էր կոռուպցիայի պայքարի դեմ մի նախագիծ, որտեղ որ կար Ազդարարի ինտիտուտ այսինքն , Ազդարանը այն անձն է, որը որ կոռուպցիոն երևույթներ նկատելիս կամ կոռուպցիոն ռիսկեր նկատելիս ազդարարում է դրա մասին տեղյակ է պահում պատկան մարմիններին և ահա թե ինչ ասեց Անդրանիկ Կարապետյանը.

– Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, հայկական այսօրվա, այսօրվա իրավիճակում, այս կապված Ազդարարի ինստիտուտի հետ, արդյոք այդ ինստիտուտը կաշխատի թե ոչ և եթե աշխատի ինչ արդյունքներ և ինչ հետևանքներ դա կունենա: Ուրեմն նախ ներքին ազդարարի մասին խոսեմ մի երկու խոսք, ուրեմն ինչ է ասում ներքին ազդարարը, ազդարարի մասին ինչ ա ասում դա, տեսեք , ասում ա մի հիմնարկում աշխատող երկու աշխատող իրար հետ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է մցնում աշխատողների միջև, այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք մենք ինչ արժեքներ ենք կրում և եվրոպական արժեքները միշտ չի որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե կաշխատի այս օրենքը, ազդարարի ինտիտուտը մեր երկրում կարող է աշխատել ապա ինչ հետևանքներ նա կունենա, եթե չի աշխատի ապա այս օրենքը ինչու ենք ուզում ընդունել, օրենքի նախագիծը: Իմ կարծիքով ազդարարի ինտիտուտը մեզ հայերից հարիր չէ, որովհետև երեկ երբ որ էս օրենքը ես կարդում էր՝ առաջին հերթին իմ միտքս եկավ էն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած սա գործ տալու ինստիտուտ է, եկեք բոլորս բոլորիս վրա գրոծ տանք, եկեք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկիս աչքերի մեջ չկարողանանք նայել և կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարողա գործ տա: Էսօր մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք և նման կերպ գաղափարները սերմ անել և խրախուսել իմ կարծիոքով մեր երկրին հարիր չի , դեռևս այսքանը, եկեք հայ մնանք, շնորհակալ եմ:

Ո՞նց էր, enjoy արեցի՞ք: Ես անկեղծ ասած չգիտեմ որտեղից սկսեմ, ես… ինձ թվում ա ուղղակի երիտասարդ ա չի գիտակցում, որտև չի կարելի չգիտակցել էլի, որ էն ինչի դեմ պայքարվում ա էս նախագծով, կոռուպցիան…

չգիտեմ ինքը գիտակցում ա՞, որ կոռուպցիան մեր երեխեքին ինվալիդ ա դարձնում, որ կոռուպցիան մեր հայրերին ու մայրեին թողել ա կոպեկների թոշակի հույսին, որ կոռուպսիան մեր հիվանդներին թողում ա առանց դեղ, մեր զինվորին թողնում ա առանց փամփուշտ, մեր էրեխեքին թողնում ա առանց հաց, ջուր, առանց կրթություն, առանց ապագա:

Նա հայի գենի մասին ա խոսում, ինքը գիտակցում ա՞ որ կոռուպցիան հայի գենը քոքից կտրում ա, չեմ կարծում, որ գիտակցում ա ժողովուրդ, պռոսը չկա էդքան էլի, մեղադրելու չի այսինքն էն, որ Քրիստոսն էր ասում խաչի վրա, ներիր որտև չի գիտակցում ինչ ա անում, համոզված եմ չի գիտակցում ինչ ա ասում, պետք չի անձին էդքան դաժանորեն հայհոյել սոց ցանցերում:

Անկեղծ ասած, սոց ցանցերում եթե անգամ հայհոյելու խնդիր կա պետք է հայհոյվի էսօրվա Դաշնակցությանը, որովհետև հիմա պատկերացնում եք միջին դաշմակցականը ինչ վիճակի մեջ ա խեղճը, ասենք միջին կուսակցական դաշնակցականը:

Բազմաթից միջին կուսակցական դաշնակցականներ գիտեմ, ճանաչում եմ, հիմա պատկերացրեք իրանք ինչ են զգում , նախ իրանք զգում են, որ փաստորեն էդ բազմահազարավոր կուսակցության մեջ չկար մեկը, որը որ այս անկուսակցականից լավն էր, որ ընտրվեր դաշնակցական ցուցակով պատգամավոր, մեկ, ասենք ինչքան նսեմացված կզգա միջին դաշնակցականը հա իրան, որ փաստորեն հարյուրավոր պատմություն ունեցող, բազմահազարավոր անդամներ ունեցող կուսակցության մեջ չկար կուսակցության անդամ, որը որ սրանից լավը կլներ, որը որ կընտրվեր Ազգային Ժողովի պատգամավոր:

Միջին դաշնակցականը էսօր զգում ա, որ իրա ձայնը ընդհանրապես դեր չի խաղում իրա կուսակցության մեջ, որ իրա կուսակցության ցուցակով ով ուզի կդառնա, այսինքն ով կարանա կդառնա պատգամավոր, բայց ինքը հազարավոր արժանի դաշնակցականների գիտի որոնք որ փաստորեն լինելով կուսակցության անդամ բազմամյա չեն կարողանում դառնան պատգամավոր ու չեն դառնում, հասկանում ե՞ք, այ էս ա խնդիրը:

Այ, որ մենք խոսում ենք հայի, հայի տեսակի մասին, երբ որ 100 տարեկան շատ բազմաչարչար կուսակցությունում սենց բաներ ա կատարվում, այդ ժամանակ մենք պետք ա հիշենք հայի տեսակի պահպանման մասին, այսքանը, սպասենք վաղվա ԱրմՔոմեդիին, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s