Episode 25 — Armenian Football

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

What lessons we should learn when our National team loses the game.

Ինչ՞ դասեր պետք է քաղել, երբ մեր թիմը պարտվում է:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, կխոսենք այսօր ֆուտբոլի մասին, հատկապես էրեկվա խաղից հետո, էրեկվա խաղի մասին նաև` Մոնտենեգրոյի հետ: Ով մեզ տարիներ հետո կլսի այս էպիզոդը, ուղղակի ասեմ, որ Հայքը պարտվեց էսօր 4:1 հաշվով՝ խաղը Մոնտենեգրոյում էր: Հիշեցնեմ, որ here.am-ն է այն փոդքասթը, որը պետ է սլեք՝ http://www.here.am , դուք կարող եք բաժանորդագրվել iPhone-ով կամ android-ով կամ windows phone-ով և ստանալ թարմ էպիզոդները ավտոմատ կերպով երբ որ ձեր հեռախոսը միացված է wi-fi-ին և այդ էպիզոդները նույն կերպ ավտոմատ կամ automatically ասած հայերին, կջնջվեն ձեր հեռախեսից լսելուց հետո, որ շատ տեղ չզբաղեցնեն:

Գնացեք www.here.am և սեղմեք Аbout, էնտեղ կան բոլոր հնարավոր բաժանորդագրվելու եղանակները կամ ուղղակի գնացեք here.am լսելու մեր էպիզոդները, լսելու լավ երաժշտություն 24 ժամ առանց գովազդ, կամ միանգամից իմ հեռախոսին հաղորդագրություն ուղարկելու համար անվճար՝ սեղմելով Chat with me կամ chat կոճակը:

Հիմա հայկական ֆուտբոլ, ի՞նչը ընդհանրապես մեզ բերեց էս էպիզոդին և սրա մասին խոսելուն, ոչ թե այն որ մենք պարտվեցինք այլ ինչպես որոշ մարդիկ՝ ես կասեի կիսագրագետ, թեթը շիմպանզեյոտ մարդիկ սկսեցին արձագանքել այդ պարտությանը: Պարք աստծո դրանք փոքրամասնություն են կազմում մեր մեջ, իսկ արձագանքները հետևյալն էին, ցիտում եմ՝ ամոթ, պազոռ և ուշադրություն, եթե Հենրիխ Մխիթարյանը փոխի քաղաքացիությունը ես իրան կհասկանամ: Ես որ դա կարդացի, ոնց ասեմ, իմ դաջվածքի բոլոր տառերը դարձան հարցական նշան, ասենք պատկերացնում եք թիմը պարտվել ա, ասենք թիմը պարտվել ա հիմա լինում ա՞ չէ, մարդիկ գոռում են ամոթ:

Ինձ ուղակի հետաքրքիր ա եթե օրինակ իրանց էրեխեն ինչ-որ տեղ պարտվի մրցումներում, գոռալու են ամո՞թ, սա մեր հարազատ, մեր երկրի կամ ինչպես մեր վաչապետն ա ասում մեր էրգրի թիմն ա:

Մենք լիքը խնդիրներ ունենք բան չունեմ ասելու ֆուտբոլում էլ, բայց ասենք ամո՞թ, պազո՞ռ հա:

Ասենք, որ գնաք Շառլ Ազնավուրի համերգին ու մաեստրոն վատ երգի ասենք, ինչ-ինչ պատճառներով՝ հիվանդ ա, սթրես ա տանում , չգիտեմ, կեսից էլ թողի գնա պետք ա գոռաք ամո՞թ:

Բա ձեր ազգային հավաքականը ֆուտբոլի պարտվել ա, ընկել ա գետնին դուք գոնե ձեռք մեկնեք բարձրացնեք գետնից մի հատ էլ ոտով հրում եք, ո՞վ ա տենց բան անում: Գոնե եզրակացություններ անենք, մեր ֆուտբոլի խնդիրները վերլուծենք, բազմաթիվ խնդիրներ կա, կրկնեմ, մեր ֆուտբոլում, առաջինը ինչ անում ենք գոռում ենք ամո՞թ, այ շինպանզեներ ջան տենց բան ո՞վ ա անում:

Հիմա հիշեք բոլորդ ինչ եմ ասում, եթե վաղը թուրքական ավիաուղիները լինեն Մենչեստեր Յունայթեդի սպոնսեր, հավանավոր ու Հենրիկը հագնի մայկա, որի վրա գրված ըլնի Turkish Airlines, ո՛չ մեկդ ծպտուն չպետք ա հանի, ո՛չ մեկը, որովհետև նախ հիշենք, որ մենք թուրք ժողովրդին չենք ատում այլ այն ինչ արել ա թուրքական կառավարությունը 15-ից 23 թվականին մեկ, Երկրորդը Հենրիխը չհագնի մնացած թիմն ա հագնելու, և երրորդը մենք կկորցնենք մեր լավագույն ֆուտբոլիստին, որը այդքան հպարտորեն նվիրում ա իր բոլոր հաղթանակները Հայքին և բարձրացնում ա մեր եռագույնը ամեն անգամ:

Չեմ կարողանում հասկանամ էլի էն մարդկանց, ովքեր վերլուծելու, լուծումներ տալու տեղը, ձենները քցում են ու գոռում են ամոթ, դրանք մենակ ազգանունի վերջի յան-ով հայեր են էլի, ասենք ով ա տենց բան անում:

Ձեր հարազատ ընտանիքի անդամն ա պատկերացրեք, ինչ-որ մի տեղ վատ ա հանձնել քննությունը, ինչ-որ մի տեղ վատ ա ելույթ ունեցել, ամո՞թ, կամ ասենք էն, որ կարդացի, որ եթե Հենրիխ միխիթարյանը փոխի քաղաքացիություն, ես իրան կհասկանամ: Ասենք չեմ ուզում էս էպիզոդը դարձնեմ 18+, բայց գիտեք մի հատ լավ ռուսական բան կա ասում ա, Если вы не хотите сказать “пошел ты на х..”, скажите “вы далеко пойдете”, вы очень далеко пойдете, вы реально идете сейчас очень далеко:

Էնպես, որ ասած մեր Հայ Առաքելական Եկեղեցու զավակ Վովա Գասպարյանին՝ սթափվե՛ք:

Պառք աստծո դրանք իրոք մեր մեջ փոքրամասնությունն են, եկեք մտածենք մեր Ֆուտբոլի Ֆեդերացիայի խնդիրների մասին, լուծումներ առաջարկենք, խնդիրները բոլորս գիտենք, նորից եմ ասում:

Իմ էպիզոդները, որ լսեք կհասկանաք, որ չի կարելի խոսալ խնդիրների մասին առանց լուծում տալու, խնդիրները բոլորս գիտենք, մի անգամ ևս կրնկելու համար, կրկնելը ի՞նչ ա տալիս մեզ, մերսի, որ հիշացնում ենք, ես կարամ reminder դնեմ իմ հեռախոսի մեջ, վերհիշեմ խնդիրները ամեն 5 րոպե, լուծում առաջարկեք, իսկ ամենակարևորը մի գոռացեք ամոթ, իրոք խոսքերը դժվար ա ընտրել, որպեսզի էմոցիոնալ չլինեն, բայց …շնորհակալություն, որ լսում եք here.am-ը, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s