Episode 26 — Armenian Journalists + Contest

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

The quality of Armenian journalism today and how it influences the overall Armenian media. This Episode also has a contest from HERE.AM.

Հայկական լրագրողները այսօր: Ինչպես են նրանք ազդում ընդհանուր ԶԼՄ-ների որակի վրա: Այս Էպիզոդը ունի մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, եթե հիշում եք մի քանի էպիզոդ առաջ ես ասեցի, որ մտադիր եմ էպիզոդ ձայնագրել հայկական լրագրողների, հայ լրագրողների, հայոց լրագրության մասին ընդհանրապես և իրոք գտնում եմ, որ ցավոտ թեմա է, ամեն դեպքում ինձ համար շատ ցավալի է հետևել այսօրվա ժուրնալիստիկայի մակարդակին:

էսօր նաև կունենաք մի փոքր մրցույթ, կարծում եմ, հուսով եմ ավանդական կդառնա էս մրցույթը մեր եթերում: Փոքր, շատ հեշտ մրցույթ և մի հարցով, որի ճիշտ պատասխանող առաջին երկու ունկնդիրը, չգիտեմ, լսողը, կստանան՝ կլիցքավորեն իրենց հեռախոսները 10.000 ական դրամով, բայց մրցութի մասին քիչ հետո:

Խոսենք լրագրության թեմայից, լրագրողների թեմայից, որովհետև անկեղծ ասած վատ լրագրությունը ցավացնում ա իսկ լավ լրագրությունը լիքը բան կարող է փոխել:

Ընդհանրապես նկատել եք, սենց ինչ որ բրջված են մեր լրագրողները սենց մի կուչկայի մեջ՝ մանավանդ քաղաքական լրագրողները, ազգային ժողովի միջանցքներում, ինչ որ որ վազեն մեկի հետևից, ինչ որ մի հատ վազելով հարց տան, նենց 4 վայրկյանանոց հարց տան, դարձնեն էդ իրանց ռեպորտաժը ու ասեն, վսյո մենք արեցինք:

Հարցերի որակն էլ իհարկե ցույց ա տալիս, ու մեր լրագրողները մեր հասարակության անբաժանելի մասն են, գտնվում են մեր մեծամասնության հետ նույն մակարդակի վրա, ցավոք սրտի հարցերի մակարդակը իհարկե վերջն ա մեր լրագրողների: Ասենք, գիտեք ինչ, եթե լրագրողը աշխատում ա ինչ-որ մի թերթի, ինչ-որ մի կայքի համար, իմ կարծիքով ինքը պետք ա հարցեր տա, որոնք, որ հետաքրքրում են կայքի այցելուներին, ոչ թե իրան են հետաքրքրում հա՝ լրագրողին, այլ իր լսողներին, իր կարդացողներին: Ասենք էս ես իրավունք ունեմ ինչ ուզեմ անեմ հա, ես փող չեմ վերցնում իմ փոսքասթը լսելու համար, ես թերթ չեմ ծախում, ես անում եմ էն ինչ-որ ինձ հետաքրքիր ա, բայց եթե դուք բիզնես եք մի քիչ մտածեք հա էն մարդկանց մասին , ով որ փող ա տալիս ձեզ:

Հարցերը տալուց մի քիչ մտածեք, որ գոնե հետաքրքիր լինի հարցերը, հարցերի պատասխանները, հետո 4 վայրկայանոց պատասխանների վրա մի 20 էջանոց հոդված կգրեք՝ անիմաստ վերլուծությամբ ու կտեղադրեք ձեր կայքերում, ասենք տենց դեղնացնում եք էլի մեր ամբողջ մեդիան, եթե օրինակ եթե ես լինեի Ազգային Ժողովի պատգամավոր կամ նախարար, ես երբեք միջանցքներում հարցերին չէի պատասխանի ու հավատացեք, որ որ օրը որ մեր պաշտենյաները վերջացնեն էս մի ջանցքների պատասխանները էդ օրը միգուցե նաև մեր մամուլի որակը սկսի ինչ որ չափով լավանալ, ինչ որ մի քիչ աճի:

Ասենք չգիտեմ էլի, էս լրագրողները, որ վազում են ասեքն Սամվել Ալեքսանյանի հետևից ու հարց են տալիս իրա հարսանիքին երգիչների մասին, ասենք դու եկել ես ախատանքի , ասենք դու, որ գնում ես տուն ասենք էդ մի հարցը տվիր, կամ քո կողքինը, որ էդ հարցն էլ չտվեց, ուղղակի էդ հարցի համար միկրաֆոնը սենց հազիվ հասցրեց, որ լսի:

Որ գնում եք տուն երեկոները դուք ասում եք դուք ինքներդ ձեզ, որ այ էսօր թույն լրագրողական աշխատանքով զբաղվեցի, թույն, գժական աշխատանք կատարեցի ես, երբ որ իմ գրոծընկերը մի ուրիշ դեղին կայքից Սամվել Ալեքսանյանին հարց էր տալիս իրա աղջկա հարսանիքի մասին, ես հասցրեցի իմ միկրաֆոնը տնկեի, որ էդ հարցը ես էլ ձայնագրեմ, էս պատասխանը ես էլ ձայնագրեմ, լրիվ Շամշյան եք դառել, չէ որ Աստվածաշունչը ասում ա մի Շամշյանացիր:

Վերադառնալով հարցերի որակին, ասենք հարց ա սկսում՝ մամուլը գրում է, որ դուք, չգիտեմ, հյուրանոց ունեք Գերմանիայում, մամուլը գրում է, ո՞րն ա, հարց ունես տալու Գերմանիայում հյուրանոց ունի թե չէ, հարցրու՝ — Դուք հյուրանոց ունե՞ք Գերմանիայում, ուղիղ հարց տուր, կամ շրջանառվող լուրերի համաձայն…քեզ հետաքրքիր ա հյուրանոց ունի Գերմանիայում թե չէ հարց տուր, դու 4 վայրկյանը ունես, վազում ես դու հետևից, հարց տուր. – Դուք հյուրանոց ունե՞ք Գեմանիայում: Որտև ես որպես պաշտոնյա էնքան ձև ունեմ պլստալու էդ քո մամուլը գրում է հարցից, մեկ կասեմ չեմ հանդիպել նման հրապարակումներ մամուլում ու վսյո էդ քո 4 վայրկյանը կանցնի ես կմտնեմ իմ գրասենյակ, կամ էլի հարցիդ չպատասխանելով կասեմ՝ ես չէի հավատա նրան ինչ մամուլը… էլի ուղիղ չպատասխանելով, ունեմ ես հյուրանոց թե չունեմ և վսյո կծլկեի կգնայի: Այլ լրագրողներ ջան, հո նարդի չե՞ս խաղում հետը սենց հեռվից սկսելով բան նենց, հազիվ բռնացրել ես իրան էդ քո միջանցքներում 4 վայրկյանով:

Կամ էլ հարցերի շարքերը, որ եթե-ով էին սկսում ՝ եթե ձեզ առաջարկեն էդ պաշտոնը, դուք կահամաձայնվե՞ք, ասենք ոնց որ հարցնես եթե երկնքից 3 հատ խնձոր ընկնի ո՞ւմ կտաք էդ 3 խնձորը: Մեր լրագրողները տրամադրություն չունեն ու ճաշակ չունեն ցավոք ու էդ չունեցած ճաշակը թելադրվում ա նաև մեզ բոլորիս՝ ԶԼՄ-ների միջոցով:

Բայց կան իհարկե, կան փայլող աստղեր, իհարկե, ես անունները չեմ տա, որպեսզի իրանք իրանց հոնորարները չավելացնեն էս էպիզոդից հետո, բայց կան պրոֆեսիոնալներ, որոնց պետք ա շնորհակալություն հայտնել խոնհարվել, շատ քիչ են շա՜տ քիչ, իրոք աստղերի նման շա՜տ քիչ են անգամ ավելի քիչ քան ցանկացած այլ ոլորտում մեր աստղերը, անկեղծ:

Իհարկե իրանք կան և շարունակում են մեծ հետաքրքրություն պարգևել, հետաքրքրության մեջ պահել, շարունակեք լինել պրոֆեսիոնալ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից, ձեզ շատ մերսի: Շատ եմ սիրում հետաքննող լրագրողներին, որ գնում են փնտրում են, ման են գալիս, գտնում են, անալիզ են անում, չգիտեմ, Պանամայի Օֆշորներ բաներ, իհարկե օֆշորը ինքնին հանցագործություն չի, Պանամայում հաշիվ ունենալը հանցագործություն չի:

Հա. ի միջիայլոց, մինչև դրան անցնելը էդ Պանամայի օֆշորային հաշիվները, որ Հետքը բացահայտեց դրանից հետո մնացած բոլոր 99%անոց դեղին մամուլը ներկայացնում էր հաշիվ ունենալը Պանամ…դե անգրագետ են դե բնական ա, հաշիվ ունենալը որպես հանցագործություն: Հաշիվ ունենալը Պանամաներում, օֆշորներում հանցագործություն չի, ուղղակի դիտեք ինչն ա խնդիրը իքը հարցեր ա առաջացնում էլի, այ Պանամաներում հաշիվներ ունեցողներ, դուք չե՞ք լսել ձեր կուսակից Հրանուշ Հակոբյանի ելույթները, որը որ հորդորում ա, որ մենք հայկական բանկերում մեր փողերը պահենք, էդ ո՞նց ա լինում բա, մենք սփյուռքին հորդորում ենք բերել փողերը դնել հայկական բանկերում մենք մեր փողերը պանամական բանկերում ենք ֆռցնու՞մ, ոնց կլնի տենց , ամոթ ձեզ:

Ես նաև կուզենայի մեր լրագրողները ընդհանրապես interview վերցնելուց առաջ իրանք մի քիչ պատրաստվեին էլի կամ չգիտեմ, պրեն- կոնֆերանս գնալուց առաջ մի կես ժամ տրամադրեք գոնե, շատ չեմ ուզում էլի, կես ժամ, հիմա ինտերնետ կա, ասեմ ավելին կարողա չգիտեք ձեր հեռախեսների մեջ էլ ինտերնետ կա, մի քիչ կարդացեք էլի էդ թեմայի մասին, էդ հարցազրույց տվողի մասին: Դուք ընդհանրապես համեմատեք մի հատ ձեր հարցերը և աշխարհի լավագույն լրատավամիջոցների հարցերը: Երբ որ իրանք գնում են interview-ի կամ պրես-կոնֆերանսի, ասենք ահավոր հետաքրքիր հյուր ա լինում, ահավոր հետաքրքիր, մենակ հարցերի պատճառով սաղ ներվերդ գնում ա գալիս ա չգիտեմ տալիս ա իրան պատեպատ: Մի խոսքով լրագրողները կարան լիքը բան փոխեն, լրագրողները 20րդ դարում էնքան բան են փոխել ու հիմա էլ 21-ում էլ շարունակում են փոխել, աշխարհն են փոխել լրագրողները, իսկ դուք մեզ պարգևում եք, չգիտեմ, sms-ի մակարդակի ինֆորմացիա, լավ էլի.

Anyways ժողովուրդ լավ , էս թեմաներից ահավոր… մի խոսքով առաջարկներս պարզ ա չէ մի քիչ ուսումնասիրեք interview գնալուց առաջ, մի բրջվեք Ազգային Ժողովների միջանցքներում, interview եք ուզում վերցնեք ժամ ժամադրվեք, պայմանավորվեք interview-ներ վերցրեք , չգիտեմ, կարող ա դժվար ա, գրեք, որ դժվար ա չի լինելու վերցնել interview-ներ էս մարդուց, էդ մարդը թող արդեն մտածի, որ ինքը փակ ա, մի՛ վազեք հետևներից, հարցեր տալուց ուղիղ հարցեր տվեք ոչ թե մամուլը գրում է, շրջանառվում են լուրեր բան, եթե-ներով հարցեր մի տվեք:

Մի խոսքով ես չլինելով լրագրող՝ ընդհանրապես լրագրությունից հեռու մարդ , լավ մի խոսքով:

Ինչի՞ եմ ես նեռվայնանում էսքան, կարող ա՞ իմն ա դրա համար, կարող ա մերն ա դրա համար, մեր ԶԼՄ-ների մեջ չէ որ մեր 4րդ իշխանությունն ա ժողովուրդ, երբ որ մեր իշխանությունը վատն ա ես օրինակ ներվայնանում եմ, վատ եմ զգում ինձ, ուզում եմ ուղղած լինել:

Լավ հիմա անցնենք մրցույթին, ուրեմն տեսեք ես տողեր եմ կարդում մի բանաստեղծությունից, դուք պետք ա ասեք, թե ում բանաստեղծությունն ա սա, առաջին երկու ճիշտ պատասխանողները լիցքավորում են հեռախոսները 10.000 ական դրամով, այսինքն ես եմ լիցքավորում իրանց հեռախոսները 10.000ական դրամով կամ իրանց ցանկցած այլ հեռախոս, չգիտեմ իրանց ծնողների, քույրերի ընկերուհիների՝ ցանկացած հեռախոս, որ իրանք ուզում են: Ո՞նց եք պատասխանում էս հարցին, գնում եք here.am էպիզոդ 26-ի տակ կլինի հղում, սեղմում եք այդ հղումի վրա, գրում եք էն հեռախոսը, որ դուք ուզում եք լիցքավորեք և գրում եք մրցույթի ձեր պատասխանը, ok? Հիմա կարդում եմ. –

Նեղվում եմ, խփում եմ կրծքիս,

Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,

Ներում եմ նստում են գլխիս,

Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,

Առնում են ու հետ չեն տալիս,

Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,

Մեռնում եմ երբ ուշ են գալիս,

Ես գոհ եմ, իրենք են դժգոհ:

Գրեք ո՞ւմ տողերն են սա, մտեք here.am էպիզոդ 26, հղումի տակ, հղումը սեղմեք, գրեք ձեր այն հեռախոսահամարը, որ դուք ուզում եք լիցքավորեք 10.000 դրամով և մրցույթի ճիշտ պատասխանը ըստ ձեզ, և առաջին երկու ճիշտ պատասխանողները կլիցքավորեն հեռախոսահամարները 10.000ական դրամով: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում էսօր կտրված ձայնիս համար, շնորհակալություն լսելու համար, մնաք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s