Episode 27 – Armenian’s Life

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Four Armenian soldiers were killed by Azerbaijani forces at Artsakh — Azerbaijan border. Around a year ago three Armenian policemen were killed when the Daredevils of Season occupied a police station in Yerevan and held hostages.

Չորս հայ զինվոր է սպանվել Արցախի և Ադրբեջանի սահմանում: Մեկ տարի առաջ երեք հայ ոստիկան սպանվեցին Սասնա Ծռերը կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո:

Հայկական ուրբաթը (16.06.2016) դիտեք այստեղ

Թևան Պողոսյանի հարցազրույցը կարդացեք այստեղ

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, այս էպիզոդը բացարձակ այլ բանի մասին էր լինելու, ճիշտն ասած այլ բան էր պլանավորվել բայց ստացանք ողբերգության լուրը, որ սահմանում զոհվեցին սկզբից 3 և հետո ևս մեկ երիտասարդի մահվան մասին լուրը ստացանք: 4 հայ երիտասարդ, բոլորը 20 տարեկան, բոլորը 1997 թվականի ծնունդ և ճիշտն ասած այլ բաների տրամադրություն էլ չմնաց:

Սրա հետ զուգահեռ, էս օրերին քննարկվում ա, դուք գիտեք Սասնա Ծռերի դատավարությունն ա սկսվել ու քննարկվում ա իրանց ընդհանրապես հանցագործ լինել կամ չլինելը, դրա հետ զուգահեռ քննարկվում ա պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերը, որ Սասնա Ծռերի մեջ կան քրեական տարրեր:

Ուրեմն միանգամից ասեմ, որ եթե հիմա ինձ լսում են մարդիկ, ովքեր որ գտնում են, որ Սասնա Ծռերի գործողությունների մեջ քերական տարրեր չկան, չի պարունակում իրենց գործողությունը քրեական տարրեն, ես ձեզ շատ եմ խնդրում հենց հիմա անջատեք էս էպիզոդը ընդհանրապես մի բաժանորդագրվեք էս փոսքասթին, մի լսեք էս փոդքասթը: Կարող եք վերադառնալ էս փոսքասթին տենց 10-15 տարի հետո, երբ որ մի քիչ մեծացած կլինեք, մի քիչ զգաստացած կլինեք, մի քիչ ավելի շատ գրքեր կարդացած կլինեք:

Իսկ մնացածի համար, որը որ հուսով եմ իմ լսողների մեծամասնությունն ա, ասեմ, որ ի՞նչ եք կարծում ասենք  ՝ գրավել ա պետական հիմնարկ, պահվել են պատանդներ, ոչնչացվել ա պետական գույք , այրվել են մեքենաներ պետական, պետական ասելով՝ մեր և ձեր, մեր պետության գույքը, սպանվել են 3 հայ՝ տղամարդ, տեսեք մենք խոսում ենք սահմանում սպանվածների մասին, հիմա մենք խոսում ենք Էրեբունիում, Երևանի կենտրոնում սպանված հայերի մասին խաղաղ պայմաններում, ի՞նչ եք կարծում քրեական տար չկա՞ էդ ամեն ինչի մեջ:

Շատ լավ բան էր կազմակերպել՝ հայկական ուրբաթ էր կազմակերպել Պետրոսը Ղազարյան, որտեղ համեմատության եզրեր արվեցին, ասեցին տեսեք Նայիրի Հունանյանն էլ էր մտածում, որ ինքը փրկում է հայրենիքը հա՝ սպանելով իշխանությանը:

Սասնա Ծռերի տղերքն էլ մտածում էին, որ իրանք փրկիչներ էին, իրանք փրկում էին հայրենիքը էդ գործերով, էդ արարքներով, չգիտեմ էլի , ասենք չգիտեմ ինչքան ժամանկ էին պլանավորել էդ ՊՊԾ գնդի գրավումը, բայց եթե դու մտածում ես, որ դու կգրավես մի գունդ, կայրես պետական գույք, կպահես պատանդներ, կսպանես 3 սպայի կամ թեկուզ մեկ սպայի, իրանք ընդունում են, որ մեկ սպայի, մեկ ոստիկանի են սպանել, ասենք մեկ հոգու չասենք 3 թեկուզ՝ անմեղության կանխավարկածը անպայման հաշվի առնելով:

Ասենք եթե դու անում ես այդ ամենը ու մտածում ես, որ պետք է ժողովուրդը գա քո կողքը կանգնի, իհարկե դա ամենաքիչը միամտություն է: Ժողովուրդը գնցել էր էնտեղ կանգնել, որ էս ռեժիմը չգրոհի գունդը և սաղիդ դիակները չհանենք ընդեղից, ոչ թե գնացել էր ընդեղ կանգներ, որ ասեր ապրեք դուք, ապրեք, որ պատանդ եք պահում, ապրեք, որ գունդ եք գրավում, մարդ եք սպանում, գույք եք վառում: Դրա համար չէր գնացել ժողովուրդը գնացել ընդեղ և մենք բոլորս գիտենք դրա մասին:

Դերասաններ, երգիչներ գնում էին, որ արյունահեղությունը կանգնացնեին, բազմաթիվ անգամներ մենք լսում էինք պահանջներ հա, կարծեմ սկզբից պահանջում էին Սերժ Սարգսյանը գնա ընդեղ: Ինձ ուրիշ բան էր հետաքրքիր, եթե ասենք էդ պահանջները չկատարեր էս իշխանությունը, իրանք ի՞նչ պիտի անեին, պիտի՞ պատանդներին հատ առ հատ սպանեին: Ասենք պատանդ պահելու պահանջ…էս լրիվ ասենք Ժիրարի Սեֆիլյան, նման դեմքերի հիվանդ երևակայությունը մենակ կարա լինի, որ Երևանի կենտրոնում դու կարաս պատանդ պահես, պահանջներ ներկայացնես ու քո պահանջները հլու-հնազանդ կկատարվեն:

Մենակ հիվանդագին մարդու երևակայությունը կարա տենց բան լինի: Իմ Երևանում՝ խաղաղ պայմաններում, ոչ մի հայ ոչ մի հայի չպետք ա զենքով սպանի, պատանդ պահի ու դրա հետ մեկտեղ մտածի, որ ժողովուրդը իրա կողքին ա ու ժողովուրդը կգա կմիանա իրան, դա ամենամեծ միամտություն ա for the sake of a better word:

Հայկական ուրբաթի ժամանակ Արթուր Սակունցը՝ աշխարհի դեմագոգիայի բազմակի չեմպիոն և օլիմպիադաների բազմակի չեմպիոն, փորձում էր վստահեցնել, որ այդ տղաների արածը չի պարունակում հանցագործության տարրեր, այսինքն, եթե էդ տղաները մտածում են, որ ռեժիմը ավիրում ա Հայաստանը, իրանք ցանկցած քայլի իրավունք ունեին, իհարկե ինչ կարող եմ ես խորհորդ տալ, լավ բժիշկ երևի, լավ բժիշկ, բայց տանկ ա նստելու բուժումը ինձ թվում ա:

Մյուս կողմից Զարուհի Փոստանջյանն ա էս քանի օրը կորցնում իր հանդիսատեսին, որովհետև գնալով իր քայլերը կորցնում են իմաստը , իմաստի այն 10%-ը որը որ կար: Վերջերս նա մեղադրեց Ելք դաշինքին՝ իշխանության կողմից ստեղծված լինելու մեջ, չգիտեմ, no comment էլի ստեղ են ասում no comment: Ուղղակի եկեք մի բան, մի դաս քաղենք էլի, երբ որ ադրբեջանցին ա մեր զինվորին սպանում սահմանում՝ դա մարդասպանություն ա, երբ որ հայն ա ինչ-որ մեկին սպանում Երևանում՝ դա մարդասպանություն ա, երբ որ հայը ինչ-որ մեկին պատանդ ա պահում՝ դա հանցագործություն ա, երբ որ հայը պետական գույք ա այրում:

Տեսեք մենք ամեն օր բողոքում ենք, որ կերան մեր փողերը, պետական փողերը տանում ուտում են հա, օգտագործում են սեփական սեփականություն դիզելու համար, հիմա պետական գույք են վառում, պետական մեքենա ա՝ իմ և ձեր փողերով գնված մեքենա, հը՞, տենց հարուստ պետություն չենք էլի, որ մեզ թույլ տանք տենց շքեղություններ, նենց դնենք պետական մեքենաներ վառենք:

Իմ համար պատանդ պահելը նույն ա ինչ որ էն արաբական ահաբեկչական, էն որ պատանդին կամերայի մոտ դնում են ասում են, ասա որ սենց անեն նենց անեն, որ մենք քեզ բաց թողենք կամ բաց չթողենք: Ի՞նչն ա, տարբերությունը ո՞րն ա, եթե դու մարդկանց պահում ես անազատության մեջ, մարդիկ չեն կարող գնալ ըտեղից իրանց ընտանիքներին միանան:

Զենքը ուսիդ քցած դու պահում ես հային՝ չգիտեմ, հայ բժշկին, եսիմ, անազատության մեջ, տարբերությունը ո՞րն ա, տարբերությունը էն ա, որ դու հայի ես պահում եթե տենց վերցնենք: Մի խոսքով պետք ա բոլորս պատասխան պահանջենք նախ Ադրբեջանից և հետո բոլոր նրանցից ովքեր օրենք են խախտում:

Մենք չենք կարող օրինական…լավ interview էր տվել բանը՝ Թևան Պողոսյանը՝ մենք չենք կարող օրենք խախտելով օրինական պետության ակնկալիքներ ունենանք, պահանջներ դնենք օրենքի, օրենքի գերակայության եթե մեր մոտ, մենք օրենք խախտելով ենք ուզում էդ ամենը անենք: Դու չես կարա, չգիտեմ, չինարեն խոսելով անգլերեն սովորացնես, պտի անգլերեն խոսաս էդ մարդու հետ, անգլերեն պտի խոսաս:

Ես կոչ եմ անում բոլորս մեր սոցիալական ցանցերում անպայման տեղյակ պահենք մեր արտասահմանցի ընկերներին, բարեկամներին, որ սպանվել են 4 երիտասարդներ և սպանվել են այն հակամարտության դաշտում, որը որ Արցախ-Ադրբեջան հակամարտության դաշտն է, իսկ Արցախը դա ժողովրդավար պետություն է, որը որ ընտրում է արդեն իր 3րդ նախագահին, մյուս կողմից Ադրբեջանը, բոլորս էլ գիտենք, դա պետք է անպայման նշվի որ, մի երկիր է, որում որ իշխանությունը փոխանցում է հորից որդի և անգամ էսօր փոխնախագահը նախագահի կինն է:

Նշեք Արցախի ու Ադրբեջանի տարբերույունը ձեր զրույցներու՝ ձեր ընկերների հետ, ձեր բարեկամների հետ, հիմնականում արտասահմանցի, օտարերկրացի և անպայման նման ողբերգություն կատարվելուց հետո կատարեք գրառումներ ձեր սոցիալական ցանցերում, ձեր սոցիալական տիրույթներում , բացատրեք մարդկանց, ովքեր որ չեն հասկանում ինչ է կատարվել և մի հանդուրժեք նման բաներ, մի հանդուրժեք և ոչ մի հայի սպանություն, կարևոր չի թե ում ձոռքով ա նա սպանվել և ինչ նպատակի համար է նա սպանվել, շնորհակալություն, այսօր այսքանն էր, մնացեք բարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s