Episode 29 — Happy Coincidence + Contest

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Learn how to get a property costing more than USD 0.5 mln. as a gift by a “happy coincidence”.
This Episode also has a contest from HERE.AM Armenian Podcast. To answer the contest question, go here.

Ինչպես ստանալ կես միլիոն ԱՄՆ դոլարից ավել արժեք ունեցող նվեր:

Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, այսօր մեր թեման է, մենք կխոսենք երջանիկ զուգադիպությունից և մեր մրցույթը, մեր մրցույթի հարցն էլ կապված կլինի այդ զուգադիպության հետ, իսկ մրցույթի հարցին առաջին երկու ճիշտ պատասխանողները կստանան 10.000-ական դրամ որպես լիցքավորում իրենց հեռախոսներին կամ իրենց ցանկացած այլ հեռախոսահամարին:

Եվ այսպես՝ երջանիկ զուգադիպություն: Դուք չե՞ք ունեցել տենց երջանիկ զուգադիպություն կյանքում երբ որ ինչ-որ մեկը ձեզ նվիրի կես միլիոն դոլարանոց՝ կես միլիոն դոլարից ավել արժեք ունեցող առանձնատուն և ևս 3 առանձին հողակտոր այլ տեղերում, չե՞ք ունեցել տենց զուգադիպություն:

Կամ ձեր բարեկամները, ձեր ընկերները չե՞ն ունեցել տենց զուգադիպություն, որ զարթնեն մեկ էլ իմանան, որ իրանց նվիրել են կես միլիոնանոց առանձնատուն՝ իրա հողամասով և այլը և այլ 3 հողակտոր, չի՞ եղել ձեր մոտ տենց բան, չէ՞:

Կարող ա՞ դուք դատավոր չեք դրա համար կամ դատավորի կին չե՞ք, որովհետև եթե դուք դատավոր լինեիք կամ դատավորի կին՝ օրինակ ոնց որ մեր դատավորներից մեկը, դուք կարող ա մի օր առավոտյան զարթնեիք և իմանայիք, որ ձեզ նվեր են արել և այդ նվերը ծաղիկներ չի, շոկոլադ չի, օծանելիք չի՝ այդ նվերը կես միլիոնանոց դղյակ ա:

Մեր դատավոր, թագավոր Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, 2016 թվականին նվեր է ստացել մեկ բնակելի առանձնատուն հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով և այլը և այլը, ինչպես նաև 3 այլ հողամասեր:

Տեսնես ինչի՞ համար, անգամ հոլիվուդյան աստղերին, սպորտի արքաներին, գիտնականներին, դերասաններին, հանրահայտ գրողներին տենց նվերներ չեն անում: Տենց նվերներ միայն անում են դատավոր Սամվել Ուզունյանի կնոջը:

Մի օր Սամվել Ուզունյանի կինը եկավ տուն երևի ասեց,- Սամվել, ինձ մի մարդ, կամ չգիտեմ, մի քանի մարդ, նվիրել են կես միլիոնանոց առանձնատուն և ևս 3 առանձին հողամասեր: Արի նշենք էսօր Սամվել, դու էդքան աշխատում ես տես, աշխատում ես, պաշտպանում ես մեր արդարությունը, դատապարտում ես չարերին, քեզ ոչ մեկ տենց նվեր չարեց, իսկ ինձ արեցին: Սամվելն էլ դե երևի ասեց,- այ կին, ախր տենց մեծ նվեր, որ քեզ անում են ախր, մարդիկ կմտածեն միգուցե դա իմ հետ ա կապված, միգուցե կմտածեն որ, մենք նվերներ որպես կաշառք ենք ընդունում, մի քիչ մտահոգ եմ: Բայց դա չկանգնացրեց տիկին Ալլային, որտև դա իր նվերն էր և նա վերցրեց նվերները:

Սամվել Ուզունյանը, եթե չեք հիշում, հոկտեմբերի 27-ի դատավորն էր, ինչպես նա դատեց, ինչ որակով և ինչ պարզեց հոկտեմբերի 27-ի գործով բոլորս գիտենք: Ես մի բան եմ…մի բան չեմ հասկանում անկեղծ ասած, ունենք այդ հայտարարագրերի ինտիտուտը, մենք հայտարարագրեր ենք …բարձրաստիճան պաշտոնյաները և փոխկապակցված անձինք, այդ հայտարարագրերը լրացնում են, որպեսզի եթե կասկածելի բան լինի, մեր էթիկայի հանձնաժողովը կամ այլ մարմիններ՝ հակակոռուպցիոն և այլ և այլը, ուսումնասիրեն դա:

Հիմա ինչ ե՞ք կարծում, եթե մեր էթիկայի հանձնաժողովը կամ հակակոռուպցիոն մարմինները սա չեն համարում կասկածելի, ու անկեղծ ասած ես չգիտեմ ինչի համար են այդ մարմինները ստեղծված և ի՞նչ են համարում կասկածելի և ի՞նչ են ուսումնասիրում:

Եթե մեր էթիկայի հանձնաժողովը կամ այլ հակակոռուպցիոն մարմիններ չուսումնասիրեն, չպարզեն թե ով է տարիներով կառուցել մի հսկա առանձնատուն, մի դղյակ և առել 3 այլ հողամաս, որ վերջում էդ ամբողջը նվիրի Սամվել Ուզունյանի՝ դատավոր Սամվել Ուզունյանի կնոջը, ես իրոք չեմ հասկանում թե այդ դեպքում ինչի են ստեղծված նման մարմինները:

Իսկ մեր մրցույթի հարցը, սիրելիներս, այսօր հետևյալն է՝ կոնկրետ ինչ գին ունի տիկին Ալլային նվիրաբերած առանձնատունը ՀՀ դրամով, էդ գինը տիկին Ալլան նշել է իր տարեկան հայտարարագրում: Առաջին երկու ճիշտ պատասխանողները կստանան 10.000-ական դրամի լիցքավորում իրենց ցանկացած հեռախոսահամարի վրա, կներեք ես առանձնատներ չեմ կարող նվիրել՝ մաքսիմում երկու հեռախոսահամար լիցքավորեմ էս էպիզոդով, 10.000-ական դրամով: Այսօր այսքանը, մնացեք բարով:

One Reply to “Episode 29 — Happy Coincidence + Contest”

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s