Episode 38 — Fake Agenda — 2.0

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

How my comment disappeared from ELQ bloc’s Facebook Page. Twice.

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն պարզ մարդիկ, այս էպիզոդը պետք է լիներ լռիվ այլ բանի մասին, բայց տեղի ունեցով մի այնպիսի բան, ինչը շատերին հիասթափեցրեց, զարմացրեց, իսկ ինձ՝ ընդհանրապես ապշեցրեց:

Անցած էպիզոդը բավականին մեծ արձագանք ստացավ և հետաքրքիր բաներ պարզվեց գոնե ինձ համար ՝ օրինակ պարզվեց, որ Ելք դաշինքը այլախոհների կարծիքները ջնջում է իր ֆեյսբուքյան էջից:

Ելքը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր այն նյութը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են նրանք պայքարում դրոշակների դեմ և ես մեկնաբանություն էի թողել՝ ասելով թե ահա ես ինչ եմ մտածում և հղում տվել իմ նախոսդ էպիզոդին առաջարկելով լսել այդ էպիզոդը:

Մեկնաբանությունը ջնջվեց՝ երկու անգամ: Ես հիմա ժպտում եմ, որովհետև շուտվանից նման բան չէի տեսել, անկեղծ ասած, նման կերպ վարվում էին հենց էն կոմունիստները հենց, որոնք որ չէին հանդուրժում այլախոհներ, այլ կարծիքներ, ընդհանրապես ցենզուրայի էին ենթարկում, ընդհատում, ջնջում և այլը: Ճիշտն ասած, առաջին անգամ, որ տեսա անհայտացել է մեկնաբանությունս, ես մտածեցի միգուցե ես եմ ինչ-որ սխալ բան արել, սխալ բան սեղմել, կամ չեմ սեղմել ընդհանրապես, բայց երբ որ երկրորդ անգամ անհետացավ՝ ես ապշեցի:

Չգիտեմ ի՞նչն էր այդքան վախեցրել, իրոք ես մտածում եմ ինչը կարող էր այդքան վախեցնել Ելք դածշինքին: Միգուցե այն փաստը, որ ես բերում եմ Եվրոպական երկրների օրինակը, որ օրինակ Հռոմում կա Լենինի անվան փողոց կամ կա Մուսոլինիի, որը իրոք դաժան դիկտատոր էր և դահիճ էր, իր անվան մոնումենտ կա, որտեղ գրած է որ Մուսոլինին առաջնորդն է, Միգուցե՞ դա մի քիչ կաշկանդեց իրանց: Չգիտեմ, միգուցե այն, որ ես ասեցի, որ մեր երեխաներին պետք է ճշմարտությունը պատմել՝ լավ է , վատ է: Չգիտեմ, միգուցե՞ այն կաշկանդեց կամ վախեցրեց, որ ես ասեցի, որ ի վերջո Արամ Խաչատրյանը և Մարշալ Բաղրամյանն էլ էին կոմունիստներ, կամ միգուցե՞ վատ զգացին նրանից, որ ասեցի որ իրոք վերջապես website սարքեք ձեզ համար, սր դա թանկ չէ, որ իրենք ունեն բազմաթիվ IT մասատեգներ Ելք դաշինքում:

Չգիտեմ, բայց ամենակարևորը,
ժողովուրդ դուք հո Զարուհին չեք կամ Շարմազանովը, դուք միակ ընդդիմադիր դաշինքն եք, որին որ ես հավակնում եմ, հավանում եմ, ը… և համակրում եմ և ձեզանից ,անկեղծ ասած, իրոք սենց mixed feelings ա էլի ինձ մոտ:

Գիտե՞ք, մարդիկ կարող ա սխալ հասկանան և մտածեն, որ եթե հիմա կարծիքնրը չեն թողում, այլ կարծիքներ իրենց ֆեյսբուքյան էջում, բա որ գան իշխանության ինչ կլինի մարդու խոսքի ազատության հետ: ԵՎ եթե դա այդպես է, ապա ինչո՞վ ենք մենք տարբերվում ներկայիս իշխանություններից , չէ՞:

Բայց ամենակարևորը հարցը դա չի, ամենակարևոր հարցը նա է, որ էս օրակարգը կեղծ օրակարգ ա և սրանով մենք շեղում ենք մեզ, մեր քաղաքի խնդիրներից, դա է ամենավատը:

Ես չէի ուզում փակագծեը բացել, բայց էսօր ստիպված եմ բացել: Երբ քանդում էին Մաշտոցի 52-ը և շատերը ահազանգում էին սոցիալական ցանցերում, ես Էդմոն Մարուքյանին ուղարկեցի հուլիսի 22-ին հետևյալ խնդրանքը, ցիտում եմ, — Լավ կլիներ ձեր դաշինքի ավագանու անդամները հետևեին սրան, և մեզ քաղաքացիներիս զեկուցեին:

Ուղարկեցի նաև քանդվող շենքի նկարը՝ ասեցի, որ նու այդտեղ գրված էր, որ եղևնիներին էլ են դիմացի արդեն վերացել, հետո նույն բանը ուղարկեցի իրենց դաշինքի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանին: Երկու հաղորդագրություններն էլ կան մինչև հիմա, հուլիսի 22-ի ամսաթվով բոլորը կարող են տեսնել, ազատ դրված է և երկու հաղորդագրություններն էլ մնացին անպատասխան:

Իսկ այսօր, երբ Ելք դաշինքը իր կարծիքով շատ կարևոր գործ է անում՝ վերանվանելով փողոցները, ցանկացած այլ կարծիք, փաստորեն, որտեղ որ բերվում են եվրոպական քաղաքների օրնակները անհայտանում է իրենց ֆեյսբուքյան էջից, լավ էլի ժողովուրդ, իրոք մի նմանվեք մյուսներին էլի: Կարծիքները գոնե պետք է չջնջվեն, ես չեմ ասում սլվեն, լսելու համար այլ ունակություններ ա պետք կամ հասկանալու, գոնե չջնջվեն:

Ջնջելով կարծիքներիը ձեր ֆեյսբուքյան էջից դուք ինքներդ եք նմանվում էն դաժան կոմունիստներին, որոնք որ իրոք այլախոհներ չէին հանդուրժու: ԵՎ ի վերջո, իրոք մի հատ website սարքեք ձեզ: Էդման Մարուքյանը ունի անձնական website, մի հատ իրան հարցրեք ո՞նց ա սարքել , ձեր հավաքած գումարներից մի 100 եվրո հատկացրեք հասարակ template ա, դրա վրա մի հատ website սարքերք: Թե չէ մենք ձեզ ման ենք գալիս twitter-ներում, որտեղ դուք վերջին անգամ ձայն հավաքելուց եք եղել, երբ ձեզ ձայներ էր պետք և այլևս չեք երևացել այնտեղ: Փաստորեն, Դավիթ Խաժակյանի twitter-ը օրինակ դրա մասին ա խոսում:

Վերջում ասեմ, որ ես էս թեման իրոք էլ չեմ, թեմային չեմ անդրադառնալու, որտև անգամ եթե Ելք դաշինքը կապվի ինձ հետ ներողություն խնդրի բլա բլա բլա, մաքսիմում կարող եմ իրանց ևս մեկ անգամ ցույց տալ իմ հաղորդագրությունները Մաշտոց 52-ի մասին, իհարկե եթե դա իրանց հետաքրքրում է, իսկ այս թեմային ես էլ չեն անդրադառնա, էս թեմայից այսքանը, քանի որ այս թեման կեղծ օրակարգ է, մնացե՜ք բարով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s