Episode 19 — Read, Read, Read!

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Benefits and importance of reading. And, as always, a suggestion.

Կարդալու օգուտը և կարևորությունը: Եվ, ինչպես միշտ, մի առաջարկություն:


ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բարեկամներ, ինչպե՞ս եք, այսօր խոսալու ենք կարդալու մասին, բայց մինչ այդ թեմային անցնելը, մի քանի լավ նորություն , որ էս վերջերս իմացանք` նախ ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայող Ցեղասպնությունը, դա 46-րդ նահանգն է, որ ճանաչում է, ԱՄՆ-ում մնաց 4 նահանգ պետք է աշխատել էդ ուղղությամբ:

Լավ նորություն մեր փոդքաստի համար, փաստորեն մենք այսօրվա օրով համար երկրորդն ենք ԱՄՆ iTunes-ում և համար երկրորդն ենք հայկական iTunes -ում՝ հայկական փոդքաստների մեջ, ranking-ը բավականին բարձրացել է, շատ շնորհակալություն լսողներին, գրողներին:

Տեղադրվել է chat կոճակ here.am կարյքում, որը կարող եք սեղմել և հաղորդագրություն անմիջապես կգա իմ հեռախոսի վրա, բայց ես ձեզ պետք ա խնդրեմ, որ գիշերները չգրեք: Այսօր ա տեղադրվել կոճակը և արդեն բավականին հետաքրքիր քանակությամբ հաղորդագրություններ եմ ստանում, շատ շնորհակալ եմ: Մի օր կխոսանք իհարկե մեր փոդքաստի աշխարհագրության մասին և ապշելու աշխարհագրություն ունենք՝ քաղաքները, որը որ լսում են մեզ աշխարհի տարբեր ծայրերից, բայց դա չի այսօր մեր թեման, բայց կանդրադառնանք դրան անպայման: Էսօր անհետաքրքրիր թեմայից եմ ուզում խոսամ, բայց ինչպես մենք բոլորս գիտենք անհետաքրքիր բաները մեկ մեկ շատ կարևոր են լինում կամ ամենակարևորն են լինում:

Կարելի էր իհարկե էս էպիզոդը դարձնել հետաքրքրիր, ասենք կարելի էր խոսալ ինստագրամ կամ սնեփչեթից կամ սեքսից, ավելի հետաքրքիր դարձնել, գտնում եմ, որ էն թեման, որի մասին խոսալու ենք, չասեմ, որ սեքսից ավելի կարևոր ա բայց նույնքան կարևոր բան ա, կարդալու մասին ենք խոսալու այսօր:

Կարդալը գրգռում ա մեր ուղեղը, ստիմուլացիայա անում, ստիպում ա մենք մտածենք,

կարդալը իջացնում ա մեր սթրեսը,

կարդալը գիտելիք ա տալիս,

կարդալը զարգացնում ա մեր բառարանը, մեր հիշողությունն ա զարգացնում, լավացնում, ստիպում ա մենք անալիզ անենք, վերլուծենք, ստիպում ա մեզ կենտրոնանալ ուշադիր լինել,

կարդալը մեր գրելու վրա ա ազդում, ստւպում ա, որ մենք ավելի լավ, գրագետ գրենք,

կարդալը հանգստացնում ա մեզ,

կարդալը զարգացնում ա մեր երևակայությունը, մեզ հետաքրքիր ա դարցնում ուրիշների համար,

կարդալը դա ամենահասնալի, անգամ որոշ ժամանակներում, որոշ դեպքերում անվճար զվարճանք ա, անվճար զվարճանք, որը տալիս ա էսքան օգուտ, սենց օգտակար գործակից ոչ մի տեղ չկա, որ դու բան չվճարես և ստանաս նման օգուտ, սեքսին հավասար բան ա էլի:

Գիտեք հիմա գրքերը էնքան քիչ են գնահատված ես ապշում եմ էլի, մարդիկ ամբողջ կյանք ապրում են, որ մի հատ գիրք գրեն, ասենք որտեղ էդ ապրած կյանքի 50-60 տարիները զետեղված են, 50-60 տարիները իրանց կյանքի դնում են էդ գրքի մեջ, այսինքն պետք ա ևս 50-60 տարի ապրես, որ էդ գիտելիքը ստանաս հա, բայց էդ մարդը արդեն դրել ա էդ գիտելիքը էդ գրքի մեջ:

Իսկ մենք ի՞նչ ենք անում, մտածում ենք, ճգիտեմ…4000 դրա՞մ, եսիմ, արա դու 4000 դրամով առնում էս էդ 60 տարվա գիտելիքը, դուք գոնե հասկանում եք ինչքան են գրքերը հասանելի հիմա, ինչքան ա գիտելիքը հասնաելի:

Եկեք մենք ինքներս մեզ խոստանանք, որ հաճախ ենք մտնելու գրախանութներ և գրախանութ մտնելուց էլ անպայման գոնե մի գրքով դուրս ենք գալու, գոնե մի գիրք արնելու ենք, առանց մի գրքի դուրս չենք գալու:

Ընդհանրապես տղամարդիկ պետք ա գնան անկողին կամ կնոջ հետ կամ գրքի հետ, օրենք դարձրեք ձեր համար, տղե՛ք: Ես չեմ պատկերացնում էլի, ոնց կարելի ա պարկել անկողին, սենց ձեռները՝ լադոշկաները միացնել իրար, դնել գլխի տակ ու աչքերը թակել քնել… ասենք դուք ինչքան բան ու գործ պիտի չունենաք, որ տենց բան անեք էլի:

Ընդհանրապես երևանի կաֆեների, բարերի, փաբերի մենեջերներ, տերեր կարդալու երեկոներ կազմակերպեք էլի ձեր մոտ, ասենք ամիսը 2 անգամ, որ մարդիկ գան նստեն հարմար բազկաթոռին ու իրանց կարդացած հետաքրքիր նյութերից գոնե մի երկու էջ կարդան բարձր մյուսների համար: Ասենք ի՞նչ հետաքրքիր բան են կարդացել անցած շաբաթներում, թող մի 2-3 էջ ընթերցեն էլի, կամ հենց իրանց գրած նյութերից էլի, ինչի չէ եթե ուզում են: Գիտե՞ք ինչքան մարդ կուզենա կիսվել նրանով ինչ կարդացել ա, կապ չունի, որ լեզվով, կապ չունի ինչ թեմայով, եթե լսողներին հետաքրքիր լինի իրանք կսկսեն վերլուծել, կգնան իրանք էլ էդ գիրքը կկարդան:

Պատկերացրեք մի քիչ բարձրոտ տեղ բեմի նման, շատ բարձր չէ, ուղղակի բազկաթոռ, լամպ ու մեկը կարդում ա չափազանց հետաքրքիր բան, մի 2-3 էջ, կամ փոքրիկ պատմվածք կամ ասում եմ թեկուզ իրա գրածը: Ձեր կաֆեն կամ փաբը կամ քլաբը կդառնա Երևանի էլիտայի հավաքատեղի և շատ շուտ և ռեալ էլիտայի, մտածեք դրա մասին և մնացեք բարով:

Episode 18 — Planning and Preparedness

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

How important planning or preparation is. Considerations for Armenian startups and entrepreneurs and for everyday behavior.

Ինչքան կարևոր է պլանավորելը և պատրաստվելը: Խորհուրդներ հայկական փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև բոլորիս` ամենօրյա գործողությունները կազմակերպելու համար:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, Bonjour, Bongiorno և այլն, էսօր մենք կխոսենք պլանավորման մասին և պատրաստվածության կամ պատրաստված լինելու մասին, բայց մինչև բուն թեմային անցնելը բնական ա բոլորդ երևի գիտեք մենք ունենք նորություններ՝ մենք ունենք նոր Ազգային Ժողով 6-րդ գումարման, մենք ունեք Ազգային Ժողովի խոսնակ և երեք փոխ-խոսնակներ, ծանոթ դեմքեր պրինցիպի, քիչ առաջ մենք ունեցանք փողով ընտրված քաղաքապետ , այս վերջի շաբաթում նաև շատ հետաքրքիր իրադարցություններ տեղի ունեցան՝ մասնավորապես Թուրքիայի նախագահ էրդողանի ախրանիկները, ուրիշ ձև չասեմ, ծեծեցին խաղաղ ցուցարարների՝ Ամերիկայի քաղաքացիների, Ամերիկայի մայրաքաղաքում:

Այսինքն մի այլ պետության զինված մարդիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ծեծեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին և իրանց ոչ մի բան չեղավ, ոչ մեկ նեղություն չկրեց և Թուրքիայի նախագահը և իր ախրանան շարունակում են պտտվել աշխարհով մեկ: Ուղղակի պատկերացրեք թե ինչ ա կատարվում բուն Թուրքիայում էլի, եթե նման բան տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքում և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների հետ:

Մի լավ լուր իմացանք անցած շաբաթվա ընթացքում դա Եվրո-ասիական՝ ոչ թե Եվրասիական այլ եվրո-ասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիան տեղափոխվում է Կոնստանդնոպոլսից Երևան: Կոնստանդնոպոլսին հիմա Իստամբուլ են ասում, Պոլսից Երևան է տեղափոխվում կարծեմ 22 տարի լինելով այնտեղ: Էս վերջի հանդիպման ժամանակ ֆոնդային բորսաների ղեկավարները այս տարածաշրջանի, որոշեցին, որ պետք է ֆեդերացիայի գրասենյակը տեղափոխվի Երևան:

Իսկ հիմա անցնենք փոդքաստի բուն թեմային՝ պլանավորման և պատրաստվածության կամ պատրաստվելուն: Ես էս վերջերս մտածում էի, մենք իհարկե ազգովի կաղում ենք պլանավորման խնդրում, մենք ընդհանրապես ամեն ինչ ուզում ենք լինի շատ շտապ, շատ արագ, թափով, միանգամից և լավ: Ցավոք սրտի այդպես քիչ է լինում, պետք է պլանավորել և պատրաստված լինել ամեն ինչին, անգամ մեր այսօրվա կառավարությունը ցավոք սրտի, որ տեսնում ես իրանք ուզում են շատ շոկային, շատ արագ խնդիրներ լուծել և ինձ թվում է պլանավորմանը այդքան ուշադրություն չեն դարձնում: Պլանավորումը շատ-շատ կարևոր է, ինչի՞ մենք հիմա ունենք էդքան մարդ, որոնք որ վարկեր են վերցրել և չեն կարողանում էդ վարկերը հետ տալ, չէ բանկերը մեղավոր չեն, բանկերը կարողա մեղավոր լինեն շատ բարձր տոկոսադրուքների համար, բայց մենք կաղում ենք պլանավորման պրոցեսը, մենք կաղում ենք էդ պրոցեսում և չենք կարողանում ճիշտ պլանավորել, ճիշտ ֆինանսական միջոցներ վերցնել, ճիշտ ժամկետներում էդ ֆինանասակն միջոցները տանել հետ տալ բանկերին:

Գյուղացիներից շատերը հիմա վարկերի տակ ստիպված փողով ընտրություն են կատարում, որ գոնե մի երկու օր էլ իրանց ընտանիքը կերակրեն, բայց ինչի՞ , ինչի՞ մենք չենք կարողանում ճիշտ պլանավորել: Գիտեք շատ կարևոր ա, պլանավորումը ընդհանրապես գործի կեսն ա, եթե դուք հիմա լսում եք էս փոդքաստը և պլանավորում եք, չգիտեմ, ինչ ոչ մի կաֆե բացել, մի քիչ ավելի երկար մտածեք, ինչ որ պլանավորել եք դրան գումարեք 25-30% փողային, դրան գումարեք 50% ժամկետային:

Եթե դուք պլանավորել եք մի տարվա ընթացքում սկսել բանկին փողերը հետ տալ, գրեք, որ մեկ ու կես տարվա ընթացքում եք տալու: Եթե դուք պլանավորել եք, չգիտեմ, 100.000$-ի ներդրում, պլանավորեք 140.000$-ի ներդրում:

Գիտեք Հին Կտակարանում մի հատ շատ լավ մաս կա երբ փարավոնը Եգիպտոսի երազ է տեսնում և անհանգիստ զարթնում է և չի կարում ինչի մասին էր երազը, կանչում է իր հոգևորականներին, որոնք նույնպես չեն կարողանում ոչ մի բան ասել փարավոնին, և մեկը հիշում է, որ Հովսեփը, որը որ հայտնի էր Եգիպտոսում երազները բացատրելով, այդ պահին լինում է բանտում, հիշում են , որ Հովսեփը կարողանում է երազները բացատրել և կանչում են Հովսեփին փարավոնի մոտ, փարավոնը պատմում է իր երազը, ասում է, որ ես տեսա 4 հատ չաղ կով գետից դուրս էկող, որոնցից հետո 7 հատ շատ նիհար կով դուրս էկան գետից և կերան այդ չաղ կովերին, ի՞նչ է այդ երազը նշանակում: Հովսեփը ասում է, որ այդ երազը նշանակում է, որ Եգիպտոսը ունենալու է 7 տարի բարգավաճում, որից հետո ունենալու է 7 տարի սով և այդ սովին պետք է պատրաստվել, պետք է ամեն ինչ պլանավորել, որ էդ սովը չքայքայի պետությունը, չքայքայի Եգիպտոսը: Փարավոնը նշանակում է Հովսեփին գլխավոր վիզիր և Հովսեփը ամեն տարի , ամեն 7 տարի լավ բերք ունենալու ժամանակ, ամեն տարի 1/5-ը այդ բերքի պահում է, պահեստավորում է գալիք 7 տարվա սովի համար: Ընդհանրապես էս պատմությունը ի՞նչ է ասում, էս պատմությունը շատ հետաքրքիր է պլանավորման առումով, պատրաստվածություն առումով և իհարկե սա ընդամենը պատմություն ա Հին Կտակարանից, բայց շատ-շատ մեծ իմաստ կա: Եթե նայենք մենք հիմա մեր այժմյան աշխարհաընկալմանը և ընդհանրապես այժմյան իրականությանը երկրներ կան, որ շատ-շատ լավ են ապրում բայց դրա հետ մեկտեղ իրանց համար շատ-շատ կարևոր է պատրաստվել ապագային, որովհետեև ապագան անկանխատեսելի է, ընդհանրապես մենք իրոք չենք կարող կանխատեսել, մենք ընդամենը պետք է պատրաստվենք դրան, պատրաստված լինենք:

Օրինակ Նորվեգիան ամենամեծ ֆոնդը ունի գումարային 750մլդ. հասնող, ամենամեծ անկախ ֆոնդն է աշխարհում, որը որ մարդ ես, պատրկերացնում էս, մարդ էս էդ դեպքի համար 750մլդ. են հավաքել պահում մարդիկ և դա երբ, որ ես ասում եմ 750մլդ. դա թղթադրամ չէ միայն, դա ամեն ինչ է՝ ոսկեղեն և այլ և այլը: Անգամ աշխարհագնդում ներկա բույսերից և ուտելիք, ձավարեղեն, սերմերից ամենամեծ պահեստն է Նորվեգիայում: Երևի թե գիտեք՝ գետնի տակ սառը ջերմաստիճաններում պահված, եթե հանկարծ որևիցե բույս, սերմ վերանա, փչանա, չգիտեմ, այդ պահեստից կարող ենք օգտագործել և ստանալ նույն միրգը, բանջարեղենը, նույն բույսը և այլը: Ընդհանրապես նորվեգացիք շատ-շատ հետաքրքիր են պլանավորում իրանց ամեն ինչը, եթե մենք օրինակ հիշենք հարավային պոլյուս, Ամուդսենի էքպիդիցիան:

Ամուդսենը առաջինն էր, որը որ հասավ, Ռոալդ Ամուդսեն, չգիտեմ երևի թե ծանոթ եք, նորվեգացի, որը որ առաջինը հասավ համ հյուսիսային պոլյուս համ… ներողություն, համ հարավային համ հյուսիսային, ես ուզում էի ուղղակի հիշեի պոլյուս հարերեն ոնց ա , հա արա՝ բևեռ, ինքը 1911 թվականին հասավ հարավային բևեռ իր էքսպիդիցիայով:

Ընդհանրապես ինքը էնքան քրտնաջան էր պատրաստվել էդ էքսպիդիցիային և դրա հետ մեկտեղ օրինակ կար Ռոբերտ Ֆալքոն Սքոթը, որը որ նաև ինքն էլ էր ուզում հասներ իր թմով հարավային բևեռ, բայց օրինակ Սքոթը վերցրել էր ընդամենը մեկ ջերմաչափ և կատաղել էր երբ, որ էդ ջերմաչափը ջարդվեց: Ամուդսենը՝ նորվեգացին, վերցրեց 4 հատ ջերմաչափ, օրինակ Սքոթը վերցրել էր մեկ տոննա մթերք իր էքսպիդիցիայի թիմի համար, Ամուդսենը վերցրել էր 3 տոննա մթերք: Ձների մեջ Սքոթը պահել էր մի տեղ և դրոշակ էր տնկել էդ մի տեղի վրա, այսինքն եթե իր թիմը ինչ որ չափ շեղվեր էդ տարածքից ինքը էդ ուտելիքը, էդ մթերքը չէր գտնելու և փաստորեն սովից մահանալու էր, ընդհանրապես ինչ էլ կատարվեց անկեղծ ասած, ցավոք սրտի Սքոթի էքպիդիցիայի հետ՝ նրանք բոլորը վախճանվցին, իսկ Ամուդսենը իր մթերքը բաժանել էր քսան մասի և քսան տեղ էր դրոշակներ տնկել, եթե հետ գալու ճանապարհին հանկարծ իրանց մի տեղը չգտնեն մյուս տեղը գտնեն, այսինքն ընդհանրապես Ամուդսենը էնքան լավ էր պատրաստվել, էնքան ճիշտ էր պլանավորել, որ այդ ամեն ինչին կարողացավ հասնել և իրոք դառնալ առաջին մարդը աշխարհում, որը որ եղավ երկու բևեռներում: Հարավայինում ինքը եղավ էքսպիդիցիայով , իսկ հյուսիսային բևոռ ինքը օդային էքսպիդիցիա կազմակերպեց: Ինչի՞ մասին է սա, սա ընդամենը լավ պլանավորման մասին է:

Մենք երբ որ մեքենա ենք քշում, չէ որ մենք էլ ինչ-որ տարածություն ենք թողնում դիմացի մեքենայից, մենք սենց կպած չենք գնում, ինչի՞ համար ենք էդ տարածությունը թողում , թողում ենք եթե հանկարծ դիմացի մեքենան արգելակի շատ անպատրաստի և շատ արագ, մենք կարողանանք հասցնել այդ արգելակամ մեխանիզմը, ուրեմն, ևս գործի բերել և կարողանանք խուսափել ողբերգությունից, մենք դրա համար ենք թողում էդ տարածքը չէ:

Եթե մենք տենց պլանավորում ենք մեր մեքենա քշելը, ինչի՞ չենք պլանավորում մեր ամեն ինչը՝ մեր բիզնեսը, մեր կյանքը, մեր առօրյան:

Երևանի տրանսպորտը օրինակ չունի ժամանակացույց, մենք չգիտենք երբ են գալիս ավտոբուսները, երբ են գալիս երթուղային տաքսիրները, որտեղ մենք կռացած գնում ենք գալիս ենք և մեր փողով ընտրված քաղաքապետն էլ ինքը 4-5 տարի քաղաքապետարանում էր բայց չկարողացավ ժամանակացույց, նորմալ ժամանակացույց մեր հասարակական տրանսպորտի համար կազմել էնպես, որ անկանխատեսելի ա մեր տրանսպորտի գնալ գալը: Էնպես որ դուք մեկի հետ պայմանավորվում եք, պայմանավորվեք և դուս եկեք տնից շատ ավելի շուտ քան մտածում եք, որ կարող եք դուրս գալ:

Ամեն դեպքում ընդհանուր առմամբ պլանավորեք ժողովուրդ, սխալ պլանավորելու պատճառով շատերս տուժում ենք և շատերս սուտասան ենք դուրս գալիս և ոչ ուզենալով իհարկե դա, բայց ուղղակի սխալ պլանավորելով: Եթե դուք բիզնես եք պլանավորում, պլանավորեք 50% ավել ժամանակ բիզնեսի համար, եթե դուք պլանավորում եք որոշակի գումար ծախսել էդ բիզնեսի վրա, պլանավորեք 30-40% ավել գումար ծախսել, որովհետև ամեն ինչ կարող է լինել և ընդհանրապես մեր երկիրը նենց վիճակում ա, որ մեզ անպայման պլան Բ, պլան Ց և այլը պետք է և ընդհանրապես պետք է պատրաստված լինել էդ ամեն ինչին, մենք հիմա նույնից պլան Ա չունենք ցավոք սրտի, իսկ ես խոսում եմ պլան Բ-ից ու Ց-ից:

Ամեն դեպքում եկեք կիրառենք էս բաները մեր առօրյայում, մեր բիզնեսում, մեր կյանքում, մեր աշխատանքում, որպեսզի մենք էլ կարողանանք լավ երկրների նման լինել լավը:

Ընդհանրապես իհարկե շատ եմ համեմատում մեզ այլ երկրների հետ, բայց իրականում մենք պետք ա համեմատենք ընդամենը մի բանի հետ, մենք մեզ պետք ա համեմատենք մեզ հետ բայց էրեկ կամ էրեկ չէ առաջի օրը ու եթե մենք տեսնենք, որ էսօր մենք ավելի լավն ենք քան էրեկ կամ էրեկ չէ առաջի օրը ապա մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, այսքանը, մնացեք բարով:

Episode 17 — Yerevan Elections

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Yerevan Elections, was it fair? How Zibileaks influenced the results and overall public mood.

Ինչ տրամադրություն կա Երևանի 2017 թ. քաղաքապետի ընտրություններից հետո: Ինչպես ազդեցին հրապարակված նյութերը մտածող միջին երևանցու վրա:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, Երևանը ընտրեց, ընտրությունները անցան, ժամանակն է խոսել դրա մասին: Փաստորեն Երևանի քաղաքացիների, Երևանի բնակչության 70%-ի կարծիքով՝ 20 չէ, 40 չէ, 50 չէ, 70%-ի կարծիքով Տարոն Մարգարյանը պետք է վերընտրվեր քաղաքապետ:

Փաստորեն Երևանի բնակչության 70%-ը, 70%-ը գտնում է, որ մենք պետք է ունենանք կոնյակ սիրող, կորնյակ և Անաստասիա Վալաչկովա սիրով քաղաքապետ, որը պրոսպեկտի ծառերի լույսեր ա դնում , կարմիր գծեր ա գծում և սիրում ա փոշու մեջ պրոպկաներում լրվել, Մաշտոցի պուրակում էլ բուտկաներ ա տեսնում մինչև այն պահը, երբ իրան ասում են որ սիրուն չի դա: Բայց Երևանի, երևանցու քվեն ինձ համար օրենք ա , եթե ընտրվել ա պետք ա մոտակա 4-5 տարում լինի քաղաքապետ ես ենթարկվում եմ երևանցու ձայնին, ուղղակի էս մոտակա 4-5 տարվա ընթացքում ամենամեծ հայհոյանքը լինելու ա փողով ընտրված բառակապակցությունը, որովհետև կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի ինչ տեղի ունեցավ:

Գիտեք ես համաձայն եմ Աշոտյանի ու Շարմազանովի հետ, որ օրինակ ոչ մի եվրոպական երկրում ներխուժելը շտապ, հակառակորդի ուժի շտապ այդ ներխուժելը բոլոր եվրոպական երկրներում կքննադատվեր, ես համաձայն եմ, բայց գիտեք ինչ պարոն Աշոտյան, պարոն Շարմազանով, պարոն Մարգարյան եթե մենք մեզ համեմատում են Եվրոպայի հետ եկեք մնացած բաների հետ էլ համեմատենք հա, ասենք որ եվրոպական երկրում նման նորություններ հրապարակվեր ընտրություններից առաջ, ո՞ր եվրոպական երկրում ընտրությունները նույն ընթացքով կլինեին, սկանդալներ չէր լինի, ո՞ր եվրոպական երկրում հրաժարականներ չէր լինի, պատժվածներ չէր լինի:

Գիտեք ես հիմա նորից ասեմ, ես ոչ թե խոսում եմ իրավաբանակն խնդիրների մասին, ապացույցերի մասին չեմ խոսում , ես խոսում եմ հասարակական կարծիքի մասին, հասկանում ե՞ք տենց բան կա հասարակական կարծիք: Թողենք մի կողմ իրավաբանությունը, ապացույց , ճիշտ բան, կարող ա սաղ սուտ էր բան չունեմ ասելու , կարող ա իրոք Բազեն չէր պառոլը, կարող ա իրոք էդ փողերը… կարող ա դուք ձեր շտաբներում էս պահին փողերը հավաքում էիք, որ գնայիք, հայերեն ասած, պերերիվ առնեիք ձեր թմերի համար, դրանում չի խնդիրը, խնդիրը հասարակական կարծիքի մեջ ա հասկանում ե՞ք, մոտակա 4-5 տարում փողով ընտրվածը լինելու ա ամենամեծ քֆուրը, պե՞տք էր էդ ձեզ:

Ասենք էն մասսան, որ կարծիք ա կազմում Երևանում, էն երիտասարդները, էն հավեսով ջահելնեը, ազդեցիկ մասսան , հասարակական կարծիք ստեղծող մասսան կարծում ա, որ դուք փողով ընտրված եք, իսկ էդ պարտվելուց ահավոր ա, պարտվելուց բեթար ա հասկանում ե՞ք, փողով ընտրվածը ամենամեծ հայհոյանքն ա: Խոսքս հիշեք, մոտակա ամսիներին, կհասկանաք դուք դա, դա ամենամեծ անպատվություննա: Ամեն անգամ Տարոնին նայելուց մարդիկ ասելու են փողով ընտրված քաղաքապետը մեր: Ինչ էլ անի խեղճ Տարոնը՝ մետրոյի նոր կանգառներ սարքի, բոլոր շենքերի լիֆտերը փոխի, իրան ասելու են դե փողով ընտրված քաղաքապետն ա, ես ցավում եմ դրա համար, շատ եմ ցավում: Գիտե՞ք թող պարտվեր, ի միջիայլոց, եթե փող չբաժանեիք շատ հնարավոր էր, որ ինքն էլ ընտրվեր բայց եթե պարտվեր գոնե կիմանաին արդար ընտրություններում պարտվեց, և եթե նրանք ովքեր դառնային քաղաքապետ, ավագանում մեծամասնությունը լինիեին, չկարողանային աշխատեին, ձախողեին , այ էդ վախտ թող մարդիկ ասեին հալալ չէ՞ր Տարոնին, բայց հիմա կասեն փողով ընտրված քաղաքապետ, անկեղծ շատ եմ ցավում դրա համար:

Լավ հիմա անցնեք մյուս ուժերին՝ Ելքը: Ուրեմն Ելք ջան ես մի բան խորհուրդ տամ ձեզ հաջորդ ընտրությունների համար հա , որ դուք բակից բակ տենց հայաթից հայաթ, թաղամասից թաղամաս շրջում եք ակտիվ, քարոզարշավ եք տանում հետներդ մի հատ մատիանով գրող տարեք թող քաղաքացիների հետ ինչ որ խոսում եք գրի առնի և ձեր կայքում հրապարակեք կոնկրետ լուծումները, ասենք էսինչ փողոցի էսինչ բակում կլինի խաղահրապարակ ընտրվելու դեպքում՝ ընտրվելուց հետո 2 ամսից, էսինչ փողոցի, էսինչ բնակարանի կտուրը կվերանորոգվի՝ ընտրվելուց էսինչ ժամանակ անց, էսինչ բակում էսքան ծառ ա տնկվելու էս բանի ծառերից, էս սորտի ծառերից, էսքան ժամանակահատվածում: Էս հասցեով գտնվող վթարային վերելակը փոխվելու է էսինչ ժամկետում ընտրվելու պարագայում և այդ ամենը կոնկրետ գրեք, հրապարակեք ձեր կայքում: Եվ ընդհանրապես երևանցին տենց մատերիալիստ չի մենակ էլի, հուսանք իհարկե , բայց փաստերը ուրիշ բան են ասում, բայց հուսանք:

Երևանցուն ընդհանուր լուծումենր էլ ա պետք , այ օրինակ եթե դուք լսեք իմ էպիզոդ 5-ը, որը կոչվում է Ինչպես ընտրել, էնտեղ ես կոնկրետ առաջարկ եմ անում, այսինքն ասում եմ ինչ է նշանակում կոնկրետ առաջարկը՝ օրինակ Երևանի բոլոր նորակառույց շենքերի մինիմում 15%-ը լինելու է կանաչապատ, Երևանի քաղաքապետարանը ոչ մի նոր շաինարարության թուլտվություն չի տալու եթե նոր շինարարության 15%-ը չլինի կանաչ տարածք, կոնկրետ, ընդհանուր առաջարկ:

Օրինակ, չգիտեմ, ով ունի էլեկտրական մեքնեա կամ կիսաէլեկտրական մեքենա կայանելը անվճար ա Երևանում, կոնկրետ առաջարկ ա՞ չէ, կամ Երևանի տարածքում արևային էներգիա օգտագործող, արևային էներգիայով աշխատող բիզնեսները քաղաքապետարանի կողմից կստանան անվճար հարթակներ, որոշ ժամկետով, որոշ տարածքներում, կոնկրետ առաջարկ ա՞ չէ, կոնկրետ առաջարկ ա:

Ախր դուք իրոք լուսավոր և շատ ազնիվ երիտասարդներ ունեք ձեր շարքերում, օգտագործեք իրանց ուղեղները : Հասկանում եմ ժամանակը քիչ էր, հասկանում եմ առաջին փորձն էր, հասկանում եմ դուք երիտասարդ ուժ եք, շատ լավն եք, զարգացեք, դուք շատ ավելի շատ բան կարող եք անել:

Վերջապես Երկիր Իմ Ծիրանի, էս նորաստեղծ կուսակցությունն էլ շատ հետաքրքիր մի ընտրարշավ սկսեց: Նախ սկսեց ցեխ շպրտելով Ելքի վրա, տհաճ էր իհարկե էդ ամեն ինչը, Ելքը լռում էր , հետո Զարուհին շարունակում էր գրոհել, հետո մի պահ՝ ընտրարշավի էն ամենաթեժ պահերին, թողեցին, լքեցին հանրապետությունը, գնացին Արևմտյան Հայաստան, հետո հետ էկան Արևմտյան Հայաստանից, գնացին Տարոն Մարգարյանենց տան մոտ կանգնեցին, մոր հետ խոսացին, հետո պարզվեց, որ իրանց ծրագիրը Հրանտ Բագրատյանի տարիներ անց գրած դրույթներից ա արտագրված, բայց միևնույն ժամանակ ոչ Երևանի մասին և ոչ արդիական թվերով: Հետո Զարուհի Փոստանջյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին հանցագործության մեջ, հետո Ռուբեն Հախվերդյանի համերգին շատ քիչ մարդ գնաց , ինձ թվում ա էդ պահին Զարուհի Փոստանջյանը հասկացավ, որ պետք է մի քիչ տակտիկան փոխեր և անմիջապես հաջորդիվ, հաջորդ օրը ներխուժեց ՀՀԿ շտաբ և մենք բոլորս գիտենք ինչ եղավ դրանից հետո, որի համար իրոք ցավում եմ, դրա մասին չի խոսքը , բայց եթե դա չփոխեր իրա տակտիկան երևի Զարուհի Փոստանջյանը՝ Երկիր Ծիրանիի կուսակցությունը, կստանար մոտ 2% ձայն, հիմա ստացել ա մի քիչ ավել:

Այսպիսով, երբ որ իրանք ասում էին – մենք վերցնելու ենք քաղաքապետարանը, շատ էրոտիկ ա հնչում էլի ՝ վերցնելու ենք, բայց պետք է հասկանալ, որ քաղաքի ղեկավար պետք է ընտրվել, պետք է արժանանալ այդ պատվին այլ ոչ թե վերցնել կամ փողով դառնալ, այսքանը, մնացեք բարով:

Episode 16 — Made in Armenia

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Made in Armenia, how important is it? Can we become the next made in China?

Արտադրված է Հայաստանում, ինչքան՞ կարևոր է դա գրել: Կարող է՞ Հայքը կրկնել Չինաստանի ֆենոմենը:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, այս էպիզոդը ձայնագրել էր մի քանի օր առաջ, բայց այս փոքր հատվածը սկզբնական ձայնագրում եմ մայիսի 14-ին երկու պատճառով, առաջինը՝ վերջապես վերջացավ Եվրատեսիլը և մենք հասկացանք, որ լավ ճաշակով երգն էլ շանսեր ունի հաղթելու, հայեր դա մեզ ա վերաբերվում, եկեք ճաշակով երգեր, լավ երգեր գրեք, անկապ երգեր մի գրեք, և ճաշակը еще никто не отменял, լավ երգը բոլոր շանսերը ունի հաղթելու, հաղթանակ բերելու Հայք և երկրորդ պատճառը՝ այսօր Երևանի ավագանու ընտրություններն են և շատ բան կա ասելու դրա մասին, մենք անպայման դրան կանդրադառնանք մեր հաջորդ էպիզոդներից մեկում, իսկ հիմա Made in Armenia.

Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո Made in Japan ապրանքանիշը ՝ արտադրված է ճապոնիայում, համարվում էր վատագույն , ամենացածր որակի նշում, որովհետև ոչ մեկ չէր ուզում առներ ճապոնականը և Ճապոնիան պատերազմից հետո պատկերացնում եք հա, նոր վերականգնվելով և այլը, Made in Japan-ը դա նորից եմ ասում բոլորի համար ցածրագույն, ցածրորակ ապրանքանիշ էր համարվում: Այսօր մենք եթե մեր բոլոր զգայարանները միացնենք դժվար թե շատ ապրանք գտնենք Made in Japan-ը` Ճապոնիայում արտադրված ապրանքները, այնքան բարձր որակի են նրանց արտադրելը, այնքան թանկ է նստում, որովհետև Ճապոնիան սուպեր զարգացած երկիր է և ցանկացած ապրանք արտադրելը շատ տանկ կնստի նման երկրում:

90ականների սկզում Made in China-ն էլ էր համարվում շատ վատ որակի ապրանքների վրայի նշում և 90ականների սկզբում ընդհանրապես աշխարհի արտադրվող ապրանքների ընդամնեը 3%-ն էր արտադրում Չինաստանը, Ասիայում ավելի շատ Թայվանն էր արտադրում, Հարավային Կորեան և այլն, ընդամենը 3%-ը: Այժմ բոլորս գիտենք օրինակ աշխարհի օդափոխիչների 70%-ը արտադրվում է Չինաստանում, կոշկեղենի 60%-ը արտադրվում է Չինաստանում: Էլ չեմ ասում հեռախոսներից արդեն որտև երևի թե բոլորս, որ շրջենք մեր հեռախոսները կտեսնենք, որ այնտեղ գրված է կամ Made in China կամ Assembled in China` արտադրված է, հավաքված է Չինաստանում և անգամ աշխարհի լավագույն 10 հեռախոս արտադրողներից 6-ը Չինական հենց ընկերություններ են, այսինքն բացի Apple, Samsung-ից, Չինական ընկերություններ են, որոնք որ հենց Չինական են, արտադրում են բնական ա Չինաստանում: Այսինքն այսօր Made in China-ն արդեն չի համարվում վատ ապրանքի չափանիշ, հակառակը, որոշ տեղեր, որոշ ինդուստրիաներում նա համարվում է լավագույն ստանդարտներից, չափանիշներից: Հիմա անցնենք … բացի դրանից ես ասեմ որ նաև օրինակ Չինաստանի առաջին տիկինը հագնում է միայն Made in China շորեր: Մոտավորապես 10 տարի առաջ, երբ որ Չինաստանում հարցում կատարվեց թե դուք կնախընտրեք Made in China-ն այլ ապրանքանիշներից, մոտ 80% պատասխանողները այդ հարցման ասեցին, որ մենք կնախընտրենք այլ բան քան Made in China, մենք չենք նախընտրի Made in China: Այսօր այդ տոկոսը 8% է, այցինքն այսօր 92%-ը Չինացիների կնախընտրոին Made in China ապրանքանիշը Made in ցանկացած այլ տեղի:

Լավ հիմա Made in Armenia: Մենք արտադրում ենք որոշ բաներ, իհարկե մեր երկրում տիրող կոռուպցիայի և անհույս լինելու այդ տրամադրությունները մեզ թույլ չեն տալիս արտադրել ավելի շատ քան մենք կարող ենք, բայց մենք արտադրություններ ունենք, որոնք որ լավն են ՝ մենք հեռախոս էլ ենք արտադրում, մենք tablet ենք արտադրում, մենք արտադրում ենք smartwatch, մենք արտադրում ենք կոշկեղեն, մենք արտադրում ենք կոնյակ, մենք դեղորայք ենք արտադրում, գինի, ժամացույցներ, մի խոսքով մենք արտադրում ենք ու մենք էն ինչ որ արտադրում ենք վատ որակի չի ասեմ ձեզ, այն ինչ որ մենք արտադրում ենք՝ լինի դա սննդամթերք թե այլ ապրանքներ, դրանք լավ որակի են:

Հիմա առաջարկս՝ գիտեք, որ ես առաջարկների հրաբուխ եմ, առաջարկում եմ հետևյալը, առաջարկում եմ, որ Հայաստանում արտադրված ցանկացած ապրանքի վրա լատինատառ՝ անգլերեն գրված լինի Made in Armenia օրենքի ուժով, այժմ չկա տենց օրենք, որ լատինատառ անգլերեն գրված լինի Made in Armenia իսկ եթե դա սննդամթերք է կամ խմիչք՝ Produced in Armenia: Օրենքի ուժով սահմանել , որ բոլոր ապրանքների վրա, որոնք որ արտադրում են Հայաստանում, գրված լինի Made in Armenia:

Այսօր մենք գրում ենք իհարկե,շատ արտադրողներ և հպարտորեն, դա գովելի է , բայց օրենքը դա չի պարտադրում և ես ապրանքներ եմ տեսել, որոնք շատ շատ լավն են, արտադրված են Հայասատանում, բայց այնտեղ չկա գրած Made in Armenia կամ Produced in Armenia ցավոք: Ես առաջարկում եմ, որ օրենքը պարտադրի դա և մենք մեր բոլոր ապրանքներում, ապրանքների վրա, որոնք որ արտադրվում են Հայաստանում, լատինատառ անգլերեն գրենք Made in Armenia կամ Produced in Armenia և այս էպիզոդը ուզում եմ վերջացնել մի շատ հետաքրքիր դիտարկմամբ. Էս վերջերս մի տեղ տեսա, կարծեմ ամերիկահայ մի տղա գրել էր. — I was not born in Armenia but Armenia was born in me, ինչը կարծում եմ շատ գեղեցիկ է:

Այնպես որ բոլոր նրանք who is made in Armenia and even not, լավ եղեք, լավ մնացեք և մնացեք բարով:

Episode 15 — Armenian Shows and Sitcoms

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Thoughts about Armenian Shows and Sitcoms.

Մտքեր հայկական սերիալների և սիթկոմների մասին:


ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, here.am էպիզոդ 15-ն է եթերում` հայկական սերիալներից և սիթքոմներից կխոսեմ այսօր, թեմա, որին որ բոլորս ուզենք թե չուզենք առնչվում ենք ցանկացած ալիք միացնելուց` հեռուստացույցի հայկական ալիքների մասին է խոսքը: Առաջ, հիմա էլ մասամբ, մեր սիթքոմները, մեր սերիալները հիմնված էին արտասահմանյան՝ արդեն հանդիսատեսի վրա ստուգված սցենարների վրա, հետո մեր սցենարիսները սկսեցին ավելի Հայքին բնորոշ, ավելի հայ հանդիեսատեսի համար հայկական կոնտեքստով սցենարներ գրեն և ցավոք սրտի այդ սերիալներն ու սիթքոմները դարձան անհետաքրքիր:

Ցավոք սրտի սցենարը իրոք կաղում ա, մենք ավելի շատ ծիծաղում ենք, օրինակ եթե հումորային սիթքոմ ա, ծիծաղում ենք դերասանի միմիկայի, ռեպլիկների, դեմքի, ձեռքերի շարժումների վրա քան բուն սցենարի վրա, քան բուն տեքստի վրա:

Հիշում եք դեռ Կարգին Հաղորդումից էդ ֆենոմենը կար՝ մենք ավելի շատ ծիծաղում էինք Մկոյի կամ Հայկոյի միմիկայի, ձենի, դեմքի վրա, անգամ ռեպլիկների քան բուն սցենարի հիմնական տեքստի վրա, մի խոսքով սցենարը խնդիր ա ժողովուրդ:

Բայց ամենավատը՝ գովազդախեղդ են անում մեր սիթքոմները, էդ խեղճ դերասանները պետք ա էդ ամեն ինչը գովազդեն ու խեղճ սցենարիստներն էլ պետք ա մտածեն ոնց անեն, որ էդ ապրանքը կամ էդ ծառայությունը անպայման մցնեն սցենարի մեջ, որ անպայման նկարվի, ասվի , խոսվի:

Ոչ մի իրան հարգող սիթքոմ տենց բան չի անում աշխարհում, բայց դե մենք զարգացող տնտեսություն ենք, ոչինչ մեզ ներելի ա, բայց էդքան չէ էլի ժողովուրդ, էդքան չէ էլի… էդքան սուրճ խմել կլինի, նորմալ մարդու գլուխը հիմա տրաքել էր էդքան սուրճ խմելուց, կամ ինչի մենակ սուրճ, ինչ ասես թե… դա ցույց ա տալիս մի քիչ մեր ագայությունն էլ ժողովուրդ, մի քիչ քչացրեք էդ ամեն ինչը ու թանկացրեք եթե ուզում եք, բայց քչացրեք:

Հիմա, որ ատոմակայանը լինի ինչ-որ սիթքոմի հովանավոր դերասաններից մեկը պիտի՞ ընդունվի ատոմակայան աշխատելու ստիպված: Էլ չեմ ասում, որ Հայքում մարմնավաճառությունը օրենքով թույլատրվի ինչ կլինի, կամ տեսք կազինոները Երևանից դուրս ա չէ հանված, որովհետև օրենքը չի թողնում Երևանում կազինոներ, դրա համար կազինոները կամ Փարաքարում են կամ Ջրվեժում են կամ Ծաղկաձորում են, բայց օնլայն խաղալը՝ ինչը նույն կազինոն ա, գովազդվում ա ամեն ժամ ամեն կայքում: Բնական ա սիթքոմներում և սերիալներում էլ, ինչքան արժի Երևանից կազինոների դուրս հանելու որոշումը եթե գովազդախեղդ ենք անում ցերեկային ժամերի, բոլոր անչափահասները կարող են տեսնել այդ սիթքոմները:

Ինչպես գիտեք ես ատում եմ պրոբլեմներից խոսալ և լուծումներ չարաջարկել կամ ապագորոռ, փաթոսային, ծիրանագույն ելույթներ ունենալ առանց որևիցե՝ թեկուզ փոքր, լուծում առաջարկելու: Առաջարկում եմ հետևյալը՝ առաջարկում եմ օնլայն խաղատների գովազդը թույլատրել միայն երեկոյան ժամերին՝ 12-ից մինչև առավոտվա 6-ը:

Ավելին ասեմ, առաջարկում եմ ամեն սերիայում հերոսը մեկ սուրճից ավել չխմի (իհարկե ստեղ լիքը սմայլիկներով): Իհարկե առաջարկում եմ, մեր սցենարիստները մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի լավ գրքեր կարդան, մի քիչ ավելի ճաշակով կինոներ նայեն, որ մերը ստեղծելուց, ինչը շատ եմ ողջունում, ստեղծենք լավագույն օրինակների վրա:

Էս վերջերս նայում էր մշակույթի նախարարի ինտերվյուն՝ Արմեն Ամիրյանի, Էվալուցիայով, վատ ինտերվյու չէր՝ անգամ մասեր կար,որ լավն էր, ամեն դեպքում լավ առաջարկներ լսվեց, ամեն դեպքում մեր այսօրվա մշակութային էս ճաշակն ունեցող, էս հանրապետությունում էս առաջարկները անգամ կարելի ա հեղափոխական անվանել:

Լավ կլիներ, որ մեր հեռուստատեսությամբ զբաղվող պարոնայք մի քիչ նման մոտեցումներ ցուցաբերեին փողի հետևից ընկնելու տեղը: Գիտե՞ք, որ շատ քիչ բան կա, որ չի կարելի գնել փողով մեր օերերում և այդ քիչ բաների շարքում ա ճաշակը: Ճաշակը կարելի ա կամ ունենալ կամ չունենալ, կամ զարգացնել, կարելի ա զարգացնել, եկեք զարգացնենք էլի, եկեք զարգանանք, եկեք ճաշակ զարգացնենք: Ամենահեշտը անճաշակ լինելն ա, էդ դեպքում ամեն ինչը քո դուրը գալիս ա, բայց տենց հետաքրքիր չի, այսքանը, մնացեք բարով:

Episode 14 — Scholarships for Armenians

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Luys Scholarships are here

Calouste Gulbenkian Foundation Scholarships are here

AGBU Scholarships are here

Լույս Հիմնադրամի կրթաթոշակ այստեղ

Գալուստ Գուլբենկյան Հիմնադրամի կրթաթոշակ այստեղ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կրթաթոշակ այստեղ

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն նորից, բարի գալուստ, շնորհակալություն, որ լսում եք, այսօր ուզում եմ խոսել կրթության մասին, կրթվելու մասին, կրթված լինելու մասին: Գիտեք նախկինում, մեր Կրթության և Գիտության Նախարարությունը կոչվում էր Լուսավորության Նախարարություն և կարծում եմ իմաստ կա դրա մեջ, որովհետև կրթված մարդը լուսավոր մարդ է և հեշտ է ընդհանրապես կրթված մարդ լինել կարծում եմ, անգամ Ժվանևսկին է ասում, որ կրթված մարդուն անգամ բերդում է հեշտ և ընդհանրապես օրինակ ինչքան հաճելի է շփվել, տղեք, ինչքան հաճելի ա շփվել կրթված, բանիմաց աղջկա հետ:

Իհարկե մեր տղեքը վախում են կրթված աղջկերքից, բայց խոսքը նորմալ տղամարդկանց մասին է, կամ աղջիկները… ինչքան հաճելի է ձեր կողքին ունենալ կրթված մարդ, բանիմաց մարդ:

Էսօր ուզում եմ խոսել երեք ֆինանսավորման աղբյուրների մասին, որոնք որ ֆինանսավորում են բացառապես հայերին կամ հայկական ծագում ունեոցող ուցանողներին՝ կրթաթոշակ են տալիս կրթություն ստանալու համար: Առաջինը դա Լույս հիմնադրամն է, որում որ մասնակցություն ունի ՀՀ կառավարությունը: Լույս հիմնադրամը ֆինանսավորու է ձեր կրթությունը՝ աշխարհի լավագույն տաս համալսարրաներից մեկը ընդունվելու պարագայում:

Ի միջիայլոց, բոլոր հղումները, որ այսօր ես տամ , բոլոր հղումները, լինկերը ես կդեղադրեմ here.am-ում էպիզոդ 14-ի տակ, որպեսզի դուք կարողանաք օգտվել և որպեսզի ես սենց տառացիորեն չթելադրեմ կայքերի հասցեները:

Առաջինը Լույս հիմնադրան է, նորից ասեմ, որը որ դուք պետք է ընդունված լինեք աշխարհի լավագույն տասնյակ համալսարաններից մեկը, իհարկե Լույսը ամեն տարի թարմացնում է այդ ցանկը իր կայքում, այսօրվա օրով կա այդ ցանկը, ես անգամ կարող եմ ձեզ հուշել, որն է այսօր Լույսը համարում աշխարհի լավագույն 10 համալսարանները, դրանք են՝ Հարվրդի համալսարան, Ստենֆորդի համալսարան, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Մասաչուսետցի MIT տեխնոլոգիայի ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան, Օքսֆորդի համալսարան, Կալիֆորնիայի Տեխնոլոգիայի Ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան և Չիկագոյի համալսարան: Այս տասնյակն է Լույսը այսօր համարում լավագույն տասնյակը, որոնցից մեկում կարող է ձեզ ֆինանսավորել, սա Լույսը:

Երկրորդ հղումը Գալուստ Գուլբենկյանի հիմնադրամն է, ի միջիայլոց Գալուստ Գուլբենկյանը շատ հետաքրքիր կենսագրություն ունի, ով որ չգիտի ով է եղել Գալուստ Գուլբենկյանը խնդում եմ ուսումնասիրեք: Կոնստանդնոպոլսում ծնված մի հայ, որը որ հետո գնացել է Մեծ Բրիտանիա, ընդհանրապես Թուրքիայի նավթի արդյունաբերության հեղինակն է՝ արդյունաբերության ստեղծման և զարգացման: Աշխարհի մեծագույն ընկերությունների ստեղծման Royal Dutch և Shell ընկերությունների միաձուլման հեղինակն է, շատ հետաքրքիր կենսագրություն: Մի խոսքով, Գուլուստ Գուլբենկյանը մահացել է 55 թվականին եթե ճիշտ եմ հիշում, բայց ինքը ստեղծել է հիմնադրամ, որը որ ֆինանսավորում է հայերի կամ հայկական ծագում ունեցող ուսանողների կրթությունը, բայց ֆինանսավորում է մասնակիորեն, մասամբ է ֆինանսավորում՝ տարեկն 5000$-ի չափով և առավելագույնը 3 տարվա ընթացքում: Դուք պետք է լինեք 25 տարեկանից ոչ բարձր, դուք ասելով կարող է լինել ձեր երեխան, ձեր եգյանը և այլը կամ դուք եթե 25 տարեկանից ոչ բարձր եք կարող եք դիմել համաֆինանսավորման և ստանալ: Գալուստ Գուլբենկյան հիմնադրամ, նորից հղումը ես կտեղադրեմ այս էպիզոդի տակ here.am կայքում, որպեսզի դուք հեշտ գտնեք :

Երրորդ աղբյուրը, որը որ ֆինանսավորում է կրթությունը հայերի և հայկական ծագում ունեցող ուսանողների դա AGBU-ն է՝ հայկական ընդհանուր բարեգործական միությունը, որը որ նորից մասամբ է ֆինանսավորում 2-ից — 5000$-ի չափով: Մաքսիմումը 5000 ա կարծեմ կրոնական կրթություն ստանալու համար է տրվում, նորից հղումը կտեղադրեմ ես here.am-ում:

Ի միջիայլոց, ուզում եմ ասեմ այս 3-ը, որ ես գիտեմ, բայց միգուցե շատ ավելի շատերը կան, որ կոնկրետ, բացառապես հայերին կամ հայկական ծագում ունեցող ուսանողներին է ֆինանսավորում և եթե դուք գիտես նման աղբյուրներ ես ձեզ շատ եմ խնդրում գրեք ինձ կամ ուղղակի մեկնաբանեք այս էպիզոդը հղումներ տալով նման աղբյուրներին:

Կարծում եմ, որ մենք պետք է շատ կրթված համաքաղաքացի, համարեկրացիներ ունենանք, մենք պետք է ավելի կրթված լինենք և իրար օգնենք գտնել լավ ճիշտ կրթություն: Ի միջիայլոց, ես այս 3 աղբյուրներից ոչ մեկից չեմ օգտվել և ընդհանրապես չեմ փայլում իմ կրթությամբ, բայց ես շատ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ հայ երիտասարդներին՝ լավ կրթություն ստացած, որոնք որ օգուտ են տալիս հայրենիքին, թե հետ գալով Հայք, իհարկե լավագույն դեպքում, թե սահմանից օգնելով Հայքին, իհարկե դա ուրախացնում է և ընդհանրապես կրթվեք, կրթված եղեք, լուսավորվեք և մնացեք բարով:

Episode 13 — Furious

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

How Cirque du Soleil forgot one of the clowns in Yerevan

ԻՆչպես Զարուհի Փոստանջյանը գնաց Տարոն Մարգարյանենց տուն: Եվ ինչու:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարևներ բոլորին, չէի պլանավորում այս էպիզոդը այս թեմայով ընդհանրապես ձայնագրեի, բայց քանի որ ինքս ինձ խոսք եմ տվել անկեղծ լինել, մտածում էի չխոսամ քաղաքականությունից, չխոսամ ընտրություններից մինչև ընտրությունները չանցնեն, որ տենց ուղղորդել չլինի էլի, բայց ով որ լսել ա իմ էպիզոդ 5-ը կհասկանա ինչի մասին եմ խոսում:

Էսօր իրոք կատաղած եմ, մի քիչ հաց կերա հանգստացա, դիմացս էլ նենց մի կես կիլո պաղպաղակ եմ դրել, որ նենց թեթև հովացնեմ էլի՝ տիպիկ տղամարդկային վիճակներ էլի, մի խոսքով: Լավ, ինչի՞ եմ կատաղած, էսօր նորություններն եմ նայում , կարդում, մեկ էլ տեսնեմ Զարուհի Ծիրանովնա Փոստանջյանը, իրա 6 հոգանոց կուսակցությունից 4 հոգու հավաքել ա՝ այսինքն մեծամասնության հետ, գնացել ա Տարոն Մարգարյանի տան դիմացը կանգնել են , չգիտեմ, ինչ որ ռուպռով բաներ են խոսում, մեկ էլ Տարոն Մարգարյանի մայրն ա գալիս, ոտքով գալիս ա դեպի իրա տուն էլի, ինչ-որ սենց խոսում են բան, ռեպլիկներ բաներ, յանմ ծիպը տռոլինգ բան վիճակներ՝ բարև ձեզ Երևանի քաղաքացի բան, սենց բաներ: Մեծ կին ա էլի , օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանի կինն ա, վերջ ասենք մի րոպե քսան վայրկյանանոց կլիպ էր՝ վատ նկարած, սխալ iPhone-ի պահելու ձևով, ամեն ինչ մի խոսքով Զարուհի Ծիրանովնայի ոճով էլի ասենք որակ չկա, բովանդակություն չկա:

Ասենք, արա՛ դու ինչքան ասելու բան չունենաս քո ընտրողին՝ Երևանցուն, ինչքան ծրագիր չունենաս պատմելու, քո ծրագրերը ասելու, որ դու քո ժամանակը էս նախընտրական, թանկարժեք ծախսես, որ գնաս Տարոն Մարգարյանի դռան դեմը կանգնես: Պրիչո՞մ տուտ Տարոն Մարգարյան, դու քո ընտրողի հետ աշխատի դու քո ընտրողին բացատրի թե ինչի պետք ա քեզ ընտրեն, դու քո ընտրողի վրա կենտրոնացի այ Զարուհի Ծիրանովնա: Ասենք շատ եմ ուզում Երևանի քաղաքապետը կին լինի, ահավոր եմ ուզում էլի՝ լինելով երևանցի, կնամեծար վիճակների մեջ, բայց ի սեր աստծու ասենք էս էն դեպքը չի էլի ու նորից եմ ասում, նորից լսել էպիզոդ 5րդը, թե ընդհանրապես ընտրելու ժամանակ ոնց ա պետք որոշում կայացնել թե ում ենք ընտրում և ոնց ա պետք էդ ընտրված անձանց պահել մոնիտորինգի տակ: (Պաուզա էի սեղմել, մի փոքր պաղպաղակ ուտեի ) Տարոն Մարգարյանը իմ աչքի լուսը չի իհարկե, ինքը շատ ավելի շատ բան կարար աներ Երևանի համար, որ չի արել, Երևանը շատ ավելի լավը կարող էր լինել, բայց չի, էնպես որ դրա մասին չի խոսքը բնական ա, խոսքը նրա մասին ա , որ մենք ցավոք սրտի ծաղրածու ենք ունենալու մեր ապագա քաղաքապետարանի ավագանում, որովհետև ընդամենը երեք կուսակցություն են ու երեքն էլ պիտի անցնեն, որովհետև մինիմում երեք կուսակցությունց պիտի բաղկացած լինի ավագանին, կարծեմ տենց ա ասում օրենքը, աբսուրդ ա իհարկե, բայց դե տենց ա ասում:

Նշանակում ա, որ ինչ էլ անի Զարուհի Ծիրանովնան ինքը մեկ ա ավագանու անդամ դառնալու ա, իհարկե քաղաքապետ չի դառնա: Եթե քաղաքապետ դառնա ես ձեզ խոսք եմ տալիս առավոտյան լուսինն ա դուրս գալու հետո երեկոյան արևը, ասենք էս ընտրություններում ասենք չգիտեմ եթե քաղաքապետ դառնա կարելի ա արդեն լուրջ մտածել ասենք քաղաքը փոխելու մասին էլի , ես կգնամ ուրիշ քաղաք, որտեև չէ էլի…էս գիտեք չեմ ուզում շատ տարածվեմ, ասենք մի քիչ մեղքս էլ ա գալիս, որ բովանդակություն չկա, սենց պատեպատ են տալիս իրանց սենց ինչ որ, շատ էժան վիճակների մեջ են ընկնում էլի: Ասենք ի՞նչ եք գնացել էդ մարդու մորից ուզում, ասենք ignore արեք ընդհանրապես, երևանցու վրա կենտրոնացեք:

Պատկերացնում եմ ինչ կատակերգություններ ա լինելու քաղաքապետարանում նիստերի ժամանակ, երևի ծիրաններ ա շպրտելու իրա չհավանած մարդկանց վրա: Ձայնս էս պաղպաղակից կտրվում ա, բայց ես կատաղած ժամանակ էլ եմ հանգիստ խոսում ցավոք սրտի, երևի չպետք ա տենց արվի: Լավ, ամեն դեպքում չէի ուզում սենց անեի էս էպիզոդը, բայց դե երբեք… էն ինչ որ մտածում եմ միշտ էդ եմ ասում, երբեք չեմ ուզում ոչ արհեստական լինել ոչ էլ ձևական, դուրս չի գալիս էն ինչ որ ես տեսել եմ ու դուրս չի գալիս կոնկրոտ պատճառների համար, իսկ դու սիրելի ընտրող, լսի՛ էպիզոդ 5-ը ու կողնորոշվի ում ես ընտրելու՝ ում ուզում ես:

Այսքանը, չաո՜, չաո՜: