Episode 5 — How to elect

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն իմ ընտելու իրավունք ունեցով և ընտրվող լսարան, այսօր մենք կխոսենք նրա մասին թե ինչպես ընտրել ընտրություններում: Ինչպես գիտեք շատ շուտով Երևանի քաղաքապետի ընտրություններն են և շատ կարևոր է իմանալ և տարբերակել և հասկանալ թե ինչպես պետք է ընտրել:

Մեզ մոտ ընտրությունը Հայքում մի քիչ տարբերվում է, մենք ղեկավարվում ենք ընկեր, ծանոթ, բարեկամ, իմացած մարդ, «գիտեմ ես մարդուն», հարևան, նման սկզբունքներով, իրականում դա սխալ է, որովհետև եթե մենք փեսա կամ հարս ընտրեինք մեզ միգուցե և տենց էր պետք ընտրել ես չգիտեմ, (թարսի պես մեսիջներ են գալիս ինձ երբ, որ սա ձայնագրում եմ, բայց ոչինչ):

Եթե մենք ընտրեինք մեզ ինչ-որ երկար տարիների բարեկամ դա այլ հարց է, բայց էս դեպքում պետք է ընտրել ծրագրերի միջև, ծրագրերի միջև և իհարկե այն մարդկանց միջև ով կարող է այդ ծրագիրը կյանքի կոչել, իրականացնել: Ծրագրերի պայքար պետք է լինի և ծրագրերի միջև պետք է ընտրողը ընտրի, բայց շատ կարևոր է ստեղ տարբերակել թե այդ ծրագիրը իրական է, թե իրական չէ, որովհետև հեռուստացույցով մենք էսօր շատ ենք լսում   «պետք է» բառը՝ պետք է արդյունաբերությունը վերականգնել, պետք է գյուղացիներին, չգիտեմ, անվճար ջուր տալ, պետք է գազի գինը ցածրացնել, պետք է թոշակները բարձրացնել, աշխատավարձները ինդեքսավորել և այլ և այլպետք է ներդումներ անել, պետք է Մենք էլ գիտենք, որ պետք է, դուք ասեք ոնց, ու այդ ոնցի-ի ժամանակ մենք կնտրենք թե ձեր ասած ոնց-ը իրատեսական է թե ոչ: Ինչպես տարբերակել պոպուլիստական ելույթները, որ մենք սա կանենք, մենք նա կանենք, մենք էսքան ներդրում կբերենք, մենք ընկերներ ունենք… Օսկանյանը հեքիաթներ էր պատմում օրինակ անցած ընտրություններում՝ սփյուռքի, Գաֆեսչյանի, սրա նրա կտակը… ոնց որ իրան են կտակել իրա գրպանն ա, մնում ա ընտրվի և էդ ամեն ինչը բերի Հայաստան սփռի հայաստանով մեկ: Նման քաղաքական գործիչներից պետք է իհարկե շատ զգուշավոր մնալ, ովքեր, որ ասում են պետք է և կանեմ, բայց չեն ասում ոնց, կոնկրետ ոնց: Ուրեմն ինչպես տարբերակել կոնկրետ ոնց-ը, կոնկրետ ոնց-ը հետևյալն է՝ նայեք տեսեք թե այդ (Նորից message էկավ, լավ ոչինչ…լավ կարդամ հետո կշարունակեմ) վերադարձանք, message-ը կարդացվեց, չէ որ իմ podcast-ի ժամանակ ասում ա natural, այսինքն ամեն ինչ natural ա, ստեղ դերասանական բաներ չկա, message ա գալիս հիմա ոչինչ խանգարում ա մեզ:

Ո՞նց տարբերակել կոնկրետ սպեցիֆիկ ծրագրերը պոպուլիստական և անկապ խոստումներից: Շատ կարևոր ա ժողովուրդ ջան որտև անկապ խոստումները կոնկրետ թունավոր են, չի կարելի ընդհանրապես նրանց հետևից գնալ: Սպեցիֆիկ ծրագրերը հետևյալն են՝ քայլերի հերթականություն, ասնեք ինչը կլինի առաջին քայլը ընտրվելու դեպքում, երկրորդ քայլը, երրորդ քայլը, բայց ստեղ մի հատ մեծ բայց կա էդ առաջին երկրորդ, երրորդ քայլը պետք է բացատրվի թե ինչպես է իրականացնելու, ով է իրականացնելու և երբ է իրականացնելու և ինչ արդյունքի դեպքում կհամարենք, որ այդ քայլերը իրականացվել են և ինչ արդյունքի դեպքում կհամարենք, որ այդ քայլերը չեն իրականացվել, այլ ձախողվել են և ձախողվելու դեպքում էլ ինչ է անելու նման քաղաքական ուժը՝ հրաժարական է տալու թե ինչ է անելու: Սա շատ կարևոր է, որովհետև մենք ախր էնքան բան ենք լսում էս ընտրությունների ժամանակ որ…: Օրինակ անցած էպիզոդներից մեկում խոսում էի ես մեր աստղերի, չակերտավոր աստղերի համերգների, այսինքն էդ համերգը ի՞նչ ա տալիս ընտրողին, ասենք ինչ ինֆորմացիա ա տալիս ընտրողին ապագա քայլերի մասին, ասենք ի՞նչ օգուտ ա տալիս — What is the additional value? Չես կարում հասկանաս: Աստղերն էլ իհարկե դե… ինչ արած ավելի լավը հետո կունենանք, երբ որ մեր երկիրը մի քիչ ավելի զարգացնենք՝ ավելի որակովը, ավելի ճաշակովը:

Այդ աստղերի տեղը, ժողովուրդ ջան, հարցրեք օրինակ, ասեք չգիտեմ, ինչ մասնագիտություն, ասենք օրինակ ես բժիշկ եմ հարգելի թեկնածու, բժիշկների համար ինչ ես պլանավորում անել, ես դասատու եմ, դասախոս եմ, ինչ ես պլանավորում անել դասախոսների համար, ես փոքր ու միջին բիզնեսով եմ զբաղվում, ինչ ես պատրաստվում անել փոքր և միջին բիզնեսի համար մտակա մեկ տարում, երկու, երեք, չորս ու ո՞նց, ոնց և երբ, դա շատ կարևոր ա ու որ պարագայում է համարվում, որ դու կարացել ես դա անես և որ պարագայում կհամարվի, որ դու ձախողել ես դա անես: Ես ուսանող եմ, ի՞նչ ես պատրաստվում անել ինձ համար մոտակա տարիներիին:

Դա իհարկե Երևանի քաղաքապետարանի, քաղաքապետի ընտրությունները կապ չունեն շատ տնտեսության հետ, ավելի շատ քաղաքի տնտեսության հետ կապ ունեն, բայց թեկուզ հարգելի Երևանցիներ, մենք պետք ա հարցնենք, ասենք ի՞նչ եք պատրաստվում, Ձեր առաջին քայլը որը կլինի, երկրորդ քայլը որը կլինի, երրորդ քայլը որը կլինի: Օրինակ, շատ կոնկրոտ օրինակ բերեմ՝ առաջարկում եմ նորակառույցների թույլտվություն տալու դեպքում քաղաքապետարանից, որ պարտադիր պայման լինի, որ 15%-ը նորկառույցի, լինի դա բնակարանային շենք թե բիզնես կենտրոններ, 15% -ը լինի կանաչապատած մինիմում: Կոնկրետ օրինակ, այսինքն ոչ մի նոր շինարարության թույլատվություն չի տրվում քաղաքապետարանի կողմից, եթե մինիմում 15%-ը էդ նոր շինարարության չլինի կանաչ տարածք: Հասարակ, շատ պրիմիտիվ բան հա՞, բայց կոնկրետ քայլ: Օրինակ՝ ես ընտրվելու դեպքում, քաղաքապետարանի մեր թիմը, այսպիսի բան է… առաջին քայլը լինելու է սա, ոչ մի նոր շինարարություն չի լինելու եթե էդ շինարարության մինիմում 15%-ը չլինի կանաչապատ: Դա, այդ 15%-ը, ասեմ ձեզ գների վրա շատ չի ազդելու, գները չի բարձրանալու դրա պատճառով, բայց շատ մեծ տարբերություն ա տալու ընդհանրապես քաղաքի տեսքին: Բայց սա ընդամենը մի օրինակ է, կոնկրետ օրինակ հա, այ նման հարցեր պետք ա մենք տանք ընտրելուց ընտրվեղներին, որովհետև կներեք բայց էդ համերգները… մի քիչ մեղկ ենք մենք էլի լսելու համար, կամ լավ եթե տենց մելոման տղայա թող բերի համերգ էլ անի, բան չեմ ասում բայց դե կոնկրետ իրա քայլերն էլ ասի, ոնց և ինչքան ժամկետում և ինչպես է իրականացնելու:

Ուրեմն ամփոփենք. Նախ մենք չենք ընտրում փեսա և հարս, մենք չենք ընտրում նկարով կամ լավ երգելով կամ հեքիաթներ պատմելով ընտրությունների ժամանակ կամ համերգներ տալով, մենք ընտրում ենք կոնկրետ առաջարկած ծրագրով և էդ ծրագիրը պետք է լինի իրատեսական, ունենա կոնկրոտ ժամկետներ, ցույց տա լուծումներ, ցույց տա թե ինչպես է պատրաստվում դա անել և վերջնական արդյունքը որն է լինելու և որ արդյունքի դեպքում դա կհամարվի հաջողված, որ արդյունքի դեպքում դա կհամարվի ձախողված և ձախողվածի դեպքում ինչ է պատրաստվում անել այդ թեկնածուն: Վերջ այսքանն էր էպիզոդ 5-ը, ընտրեք բարով:

Episode 4 — Wrong Siri

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն here.am-ի էպիզոդ 4-ն է եթերում, սխար Siri: Ոչ թե սխալ սիրի, ճիշտ սիրի, ուղղակի սխալ Apple-ի Siri-ի ծառայություն, բացատրեմ ինչումն է բանը, լսենք.

-Hey Siri!

-Hello there!

-What time is it in Armenia?

-In Armenia, Colombia it’s 15:12

Փաստորեն in Armenia, Colombia , ոչ թե in Republic of Armenia այլ in Armenia, Colombia: Մի հատ էլ լսենք.

-What time is it in Armenia?

-The time In Armenia, Colombia it’s 15:12

Փաստորեն Columbia-ի նահանգը, որը կոչվում է Armenia, Apple-ի Siri-ին հասկանում է որպես միակ Armenia երևի թե կամ ամենակարևոր Արմենիա աշխարհում և երբ, որ ժամ ես հարցնում՝ որն է ժամը Հայքում, ասում ա, որ Armenia-ում, որը որ Columbia-ում է ժամը 15:12 է: Պատկերացրեք քանի մարդ կարող է շշկռվել, շփոթվել և թյուրիմածության մեջ ընկնել սրա պատճառով: Իսկ հիմա լսեք հետևյալը.

-What time is it in Georgia?

-The time in Tbilisi, Georgia is 0:30

Այսինքն Georgia-ին ամերիկյան նահանգ չի, Georgia-ն Republic of Georgia ա, բայց Armenia-ն Columbia-ում ա պարզվում ա:

Ը՜մմ դաժան ա և սա ահագին երկար ժամանակ ա ես տեսնում եմ և ոչ մեկ ոչ մի բան չի անում: Կոչս հետրևյալն ա, եթե ինձ լսում են իրավաբաններ, իրավաբաններ հիմնականում խնդրում եմ claim արեք Apple-ին, դատի տվեք, claim արեք, ինչ ուզում եք արեք, որովհետև մարդիք, որ գալիս են Հայաստան և ուզում են իմանան ժամը, իրանց Siri-ին ասում ա ժամը Հայաստան, Columbia-ում և անկեղծ ասած եթե մարդը չի լսում Siri-ին ուղղակի նայում ա էկրանին, ինքը կտեսնի Armenia-ի ժամը, որը որ Columbia-ի ժամն ա:

Շատ զզվելի, շատ կեղտոտ և շատ… չեմ ուզում եզրակացություններ անեմ, շատ… բայց միգուցե և ոչ սխալմամբ արված մի բան, որովհետև վերջապես Armenia երկիր կա և Armenia կարող ա գետ էլ լինի, սար էլ լինի և այլ ուրիշ քաղաքում, բայց կա ԵՐԿԻՐ, որի ժամը պետք ա ասվի եթե սա ինչ-որ ծառայություն ա հա, virtual assistant ա և էդ դեպքում եթե երկու հատ Georgia կա՝ մեկը նահանգ ա մեկը պետություն, ինչի ա Georgia-ի դեպքում պետության ժամը ասում, բայց Armenia-ի դեպքում ինչ-որ Columbia-ի նահանգի,հա՞:

Կոչս հայ իրավաբաններին ա հիմնականում Ամերիկայում ապրող կամ Անգլախոս որևիցե երկրում որպեսզի ձեզ հեշտ լինի, ես խնդրում եմ Ձեզ claim արեք Apple-ին թող փոխի և անկեղծ ասած ես ձեզ կխնդրեի իհարկե claim-ի դիմաց գումար ուզել, բայց գումարը որպեսզի իրանք վճարեն Հայաստանի Հանրապետությանը, իհարկե ձեզ էլ բնական ա, ինձ թվում ա եթե դուք Հայաստանի Հանրապետության անունից հանդես գաք և գումար ուզեք որպեսզի գնա Հայաստանի Հանրապետության բյուջե ձեր հաղթանակի շանսերը շատ ավելի շատ կլինի:

Այսքանն էր էպիզոդ 4-ը, մնացեք բարով:

Episode 3 — Armenians on LinkedIn

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն, բարև նորից here.am episode 3, էսօր խոսալու ենք, ես՝ Ցալակ Հակոբյանս (ծիծաղ) և դուք, LinkedIn-ի մասին և հայերի մասին LinkedIn-ում: Նախ LinkedIn` ցանց, ոչ սոցիալական այլ պրոֆեսիոնալ, որում որ եթե դուք գրանցված չեք ապա անպայման գրանցվեք, որովհետև դա վնաս չի տա հաստատ կտա միայն օգուտ: Ինձ թվում ա իզուր ա խոսալ նրա մասին, որ LinkedIn-ը չի կարելի օգտագործել որպես այլ ցանցեր: Էնտեղ չի կարելի տպագրել կամ ներկայացնել ձեր անձնական նկարենրը, ձեր խնջույքները, չգիտեմ, բնության նկարներ, մեքնաներ, պողոս-պետրոս, LinkedIn-ը մի քիչ լուրջ, մի քիչ պրոֆեսիոնալ ցանց ա: Դա որպես նախաբան ես համողված եմ կամ հուսով եմ, որ դուք կաք արդեն LinkedIn-ում և կարիք չկար էսքանը, որպես ներածություն ասել:

Եթե ձեզ որևիցե հայ LinkedIn-ում connect ա անում, link ա անում և ուզում ա ձեզ հետ կապվի դուք անպայման ընդունեք այդ հրավերը, որովհետև անկախ նրանից թե դուք աշխատել եք էդ մարդու հետ թե ոչ, անգամ եթե ինքը ուսանող ա ու կյանքում չի աշխատել, բայց հայ ա ուզում ա կապված լինի անպայման ընդունեք էդ հրավերը, մենք հաերով պետք է link էղած լինենք իրար վերջապես: Եկեք պայմանավորվենք, որ երկու ամիսը մեկ անգամ այսինքն տարն 6 անգամ ընդամենը ինչ-որ բան կհրապարակեք LinkedIn-ում Հայաստանի մասին, ինչ-որ ցանկացած նորություն, փարք Աստծո հիմա երկու ամիսը մեկ նորություններ լինում են , ցանկցած, չգիտեմ, ինչ-որ մի բիզնես նորություն, ինչ-որ մի նոր բան ա բացվել, ինչ ոչ մի նոր ժամացույց ա արտադրվել Հայաստանում, ինչ-որ մի սրճարան ա բացվել, ինչ-որ մի ներդրում ա կատարվել, հաստատ տարին 6 անգամ նման բան կլինի էլի: Եկեք պայմանավորվենք, որ երկու ամիսը մեկ անգամ մենք LinkedIn-ում նման մի բան կհրապարակենք և եթե դուք տեսնում եք որևիցե այլ բան հայի, Հայաստանի մաիսն՝ հայի կողմից հրապարակված, Like տվեք կամ share արեք դա անպայման: Եթե դուք համաձայն չեք որևիցե հայի ասածի հետ կամ հրապարակածի հետ խմդրում եմ պատասխանեք և եթե անպայման ուզում եք պատասխանեք, պատասխանեք հայատառ և հայերեն, բայց եթե համաձայն եք պատասխանեք անգլերեն և լատինատառ: Եվ վերջինը, եթե ձեր ընկերությունը, ձեր կազմակերպությունը կամ դուք իմացել եք որևիցե աշխատանքի մասին, որ կարելի է հրապարակել LinkedIn-ում՝ Հայաստանում աշխատանքի մասին, անպայման հրապարակեք բացի մնացած մամուլի մեդիա կայքերից և այլ և այլ, այլ LinkedIn-ում հրապարակեք և եթե դա վերեբերում է միայն Հայաստանի քաղաքացիներին, անպայման նշեք, որ դա Հայաստանի քաղաքացիներ համար ա կամ անգլերենը նշեք for Armenian Nationals only: Այսքանը` կարճ և կոնկրետ:

Ակտիվ եղեք LinkedIn-ում, եթե հայ ա տալիս ձեզ connection անպայման կապվեք, երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի մասին որևիցե բան հրապարակեք՝ լավ բան, բնական ա: Եթե դուք համաձայն չեք հայերից որևիցե մեկի հետ պատասխանեք հայատառ և հայերեն, եթե համաձայն եք պատասխանեք անգլերեն և լատինատառ և աշխատանքների նոր հայտարարություննեը՝ ձեր ընկերությունում, ձեր կազմակերպությունում կամ որևիցե այլ բան , այլ աշխատանք, որ գտնում եք, որ կօգնի կամ ման եք գալիս մասնագետ հրապարակեք LinkedIn-ում: Այսքանն էր մեր էպիզոդ 3-ը, շնարհակալություն, մնացեք բարով:

Episode 1 — How to Behave Armenian

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Որջույն, ողջույն իմ մի հոգի լսող, որը գիտի podcast-ը ինչ ա: էսoր ուզում եմ խոսամ մի քանի շատ հասարակ բաների մասին, որ մեզ բոլորիս կօգնեն ապրել ավելի լավ ու ավելի լավ երկրում և ընդհանրապես լինել ավելի լավ:

Մի քանի շատ պրիմիտիվ, շատ հասարակ բաների մասին եմ ուզում խոսամ, օրինակ Հայքում երբ որ զբոսաշրջիկ ենք տեսնում՝ Երևանում, էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում, չգիտեմ, Մեղրիում, Կապանում, Տավուշի մարզում, Եղեգնաձոր, Նորավանք, մի խոսքով, որտեղ որ հանդիպում ենք զբոսաշրջիկ ես Ձեզ շատ եմ խնդրում ժպտացեք ժողովուրդ, ժպտացեք, հո դուք բանը չեք… բանը չգիտեմ ինչ ա բայց բանը հո չեք: Ժպտացեք և անպայման ասեք «welcome to Armenia», եթե դուք անգամ չեք խոսում Անգլերեն կամ օտար լեզուներով, ժպտացեք ասեք «welcome to Armenia», ու թողեք գնացեք էլ բան պետք չի: Հավատացեք իրանք շատ զգացված կլինեն և Հայաստանի մասին հիշելուց անպայման էդ մի դրվագը՝ welcome to Armenia-ն, անծանոթ մարդում կողմից և ժպիտը հաստատ շատ ավելի ջերմ, շատ ավելի լավ, պայծառ կհիշեն և կպատմեն բոլորին, որ բարի գալուստ մաղթող մարդիք են Հայաստանում ապրում:

Մյուս բանը , ես որ կուզեմ ասեմ հետևյալն ա՝ ուրեմն մեր սրճարանների տերերին, մեր կաֆեների տերերին, մի փոքր խորհուրդ. Ձեր wi-fi-ի գաղտնաբառը դրեք «invest in Armenia» էլի ինչ կլինի, ասենք պետք չի դնել 1-ից 8 20 անգամ կամ 4 անգամ 11, ասենք դրեք «invest in Armenia»: Դա Ձեր սրճարանի մասին և ընդհանրապես մեր երկրի մասին շատ ավելի շատ բան կասի քան ցանկացած այլ գաղտնաբառ և ի վերջո զբասաշրջիկը կհասկանա, որ սա այն երկրն ա որտեղ կարելի ա օրինակ սրճարան բացել և invest անել: Սա այն երկիրն ա, որտեղ կարելի ա այլ ներդրումներ կատարել և բոլորը սպասում են և բարի գալուստ են մաղթում էդ նույն ներդրողներին: Երբ որ դուք Հայաստանից դուրս եք, ժողովուրդ, երբ որ դուք Հայաստանից դուրս եք, երբ որ փնովում եք Հայաստանը ու «Հայաստան» չէ, եկեք Հայք ասնեք «ստան» մասնիկը մի կողմ թողնենք: Երբ, որ դուք Հայքը փնովում եք երկիրը մի փնովեք, ասենք երկրը մեղավոր չի, որ կառավարությունը վատն ա: Հակառակը՝ ասեք մի հրաշք երկիր ա, մի գանձ, մի չգիտեմ , մի ադամանդ լավ իմաստով, որ թե Տիգրան Կարապետիչի իմաստով: Մի ադամանդ երկիր ա, բայց կառավարությունը լավը չի, լավ կլիներ կառավարությունը ավելի լավը լիներ, որովհետը, արա երկիր փնովելը ո՞րն ա , ասենք ոնց որ դու քո ընտանիքը փնովես էլի: Դու քո տունը չեք կարա փնովես, դու կարաս քո տան վատ կահույքից խասաս, դու քո տան վատ սանհանգույցից կարող ես խոսալ ժոմերով, բողոքել բան, ինչ-որ թթու խոսքեր ասել, բայց Հայրենիքը ոնց կարելի ա փնովել՝ երկիր չի բան, վատ ա, ընդեղ բան… ընդեղ շատ լավ ա, ընդեղ կառավորթյունն ա վատ:

Գնանք առաջ, երբ, որ դրսում Ձեզ հարցնում են թե դուք, որտեղից եք անգամ եթե Դուք չգիտեք այլ լեզուներով խոսել էդ Armenia բառին միացրեք ևս մի բան հա, ասեք « Eastern Europe, Armenia» այսինքն Eastern Europe, ստորակետ, Armenia: Դա չբացատրեմ էլի ինչի ա կարևոր, դա կարևոր ա էլի ժողովուրդ ջան: Կամ ասեք «Armenia, Eastern Europe» կամ «Eastern Europe, Armenia»: Անգամ եթե էդ մարդիք գիտեն Հայաստանը որտեղ ա, Հայաստանը ինչ ա ոնց ա՝ հպարտ պարզ ճակատով ասեք «I am from Eastern Europe, Armenia»: Հայաստանը ի վերջո վաղը մյուս օր պետք ա հիշվի ոչ միայն առաջին Քրիստոնյա երկիր լինելու համար էլի, չնայած, բնական ա և դրա համար էլ, բայց ոչ միայն:

Երբ որ Ձեզ դրսում ասում են, հարցնում են Արցախյան խնդրի մասին և ասում են օրինակ, եթե հանկարծ, որովհետև իմ հեետ նման դեպք էղել ա, եթե հանկարծ Ձեզ ասեն որ, բայց «Ղարաբաղ» Թուրքական բառ ա Ղարա-բաղ (սև այգի, թուրքերեն), ասեք հա «Ղարաբաղ » թուրքական բառ ա, ոչ մեկ չի ժխտում, բայց մի հատ նայեք Ղարաբաղի մայրաքաղաքը ինչ ա նշանակում, ամենամեծ քաղաքը Ղարաբաղի ի՞նչ ա: Անունը Ստեփանակերտ ա, որը որ նշանակում ա Ստեփանի սարքած, Ստեփանի կերտած տեղ, անպայման դա նշեք, եթե իհարկե նման խնդիր լինի:

Ընդհանրապես դուրսը, որ հայերի եք տեսնում անպայման մոտեցեք, ողջունեք, բարևեք, ժպտացեք ասեք «Ինչո՞վ կարանք իրար օգնենք», դա շատ կարևոր ա: Էսքանն էր մեր էպիզոդ 1-ը՝ կարճ, կոնկրետ, պրակտիկ: Մնաք բարյավ: