Episode 13 — Furious

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

How Cirque du Soleil forgot one of the clowns in Yerevan

ԻՆչպես Զարուհի Փոստանջյանը գնաց Տարոն Մարգարյանենց տուն: Եվ ինչու:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարևներ բոլորին, չէի պլանավորում այս էպիզոդը այս թեմայով ընդհանրապես ձայնագրեի, բայց քանի որ ինքս ինձ խոսք եմ տվել անկեղծ լինել, մտածում էի չխոսամ քաղաքականությունից, չխոսամ ընտրություններից մինչև ընտրությունները չանցնեն, որ տենց ուղղորդել չլինի էլի, բայց ով որ լսել ա իմ էպիզոդ 5-ը կհասկանա ինչի մասին եմ խոսում:

Էսօր իրոք կատաղած եմ, մի քիչ հաց կերա հանգստացա, դիմացս էլ նենց մի կես կիլո պաղպաղակ եմ դրել, որ նենց թեթև հովացնեմ էլի՝ տիպիկ տղամարդկային վիճակներ էլի, մի խոսքով: Լավ, ինչի՞ եմ կատաղած, էսօր նորություններն եմ նայում , կարդում, մեկ էլ տեսնեմ Զարուհի Ծիրանովնա Փոստանջյանը, իրա 6 հոգանոց կուսակցությունից 4 հոգու հավաքել ա՝ այսինքն մեծամասնության հետ, գնացել ա Տարոն Մարգարյանի տան դիմացը կանգնել են , չգիտեմ, ինչ որ ռուպռով բաներ են խոսում, մեկ էլ Տարոն Մարգարյանի մայրն ա գալիս, ոտքով գալիս ա դեպի իրա տուն էլի, ինչ-որ սենց խոսում են բան, ռեպլիկներ բաներ, յանմ ծիպը տռոլինգ բան վիճակներ՝ բարև ձեզ Երևանի քաղաքացի բան, սենց բաներ: Մեծ կին ա էլի , օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանի կինն ա, վերջ ասենք մի րոպե քսան վայրկյանանոց կլիպ էր՝ վատ նկարած, սխալ iPhone-ի պահելու ձևով, ամեն ինչ մի խոսքով Զարուհի Ծիրանովնայի ոճով էլի ասենք որակ չկա, բովանդակություն չկա:

Ասենք, արա՛ դու ինչքան ասելու բան չունենաս քո ընտրողին՝ Երևանցուն, ինչքան ծրագիր չունենաս պատմելու, քո ծրագրերը ասելու, որ դու քո ժամանակը էս նախընտրական, թանկարժեք ծախսես, որ գնաս Տարոն Մարգարյանի դռան դեմը կանգնես: Պրիչո՞մ տուտ Տարոն Մարգարյան, դու քո ընտրողի հետ աշխատի դու քո ընտրողին բացատրի թե ինչի պետք ա քեզ ընտրեն, դու քո ընտրողի վրա կենտրոնացի այ Զարուհի Ծիրանովնա: Ասենք շատ եմ ուզում Երևանի քաղաքապետը կին լինի, ահավոր եմ ուզում էլի՝ լինելով երևանցի, կնամեծար վիճակների մեջ, բայց ի սեր աստծու ասենք էս էն դեպքը չի էլի ու նորից եմ ասում, նորից լսել էպիզոդ 5րդը, թե ընդհանրապես ընտրելու ժամանակ ոնց ա պետք որոշում կայացնել թե ում ենք ընտրում և ոնց ա պետք էդ ընտրված անձանց պահել մոնիտորինգի տակ: (Պաուզա էի սեղմել, մի փոքր պաղպաղակ ուտեի ) Տարոն Մարգարյանը իմ աչքի լուսը չի իհարկե, ինքը շատ ավելի շատ բան կարար աներ Երևանի համար, որ չի արել, Երևանը շատ ավելի լավը կարող էր լինել, բայց չի, էնպես որ դրա մասին չի խոսքը բնական ա, խոսքը նրա մասին ա , որ մենք ցավոք սրտի ծաղրածու ենք ունենալու մեր ապագա քաղաքապետարանի ավագանում, որովհետև ընդամենը երեք կուսակցություն են ու երեքն էլ պիտի անցնեն, որովհետև մինիմում երեք կուսակցությունց պիտի բաղկացած լինի ավագանին, կարծեմ տենց ա ասում օրենքը, աբսուրդ ա իհարկե, բայց դե տենց ա ասում:

Նշանակում ա, որ ինչ էլ անի Զարուհի Ծիրանովնան ինքը մեկ ա ավագանու անդամ դառնալու ա, իհարկե քաղաքապետ չի դառնա: Եթե քաղաքապետ դառնա ես ձեզ խոսք եմ տալիս առավոտյան լուսինն ա դուրս գալու հետո երեկոյան արևը, ասենք էս ընտրություններում ասենք չգիտեմ եթե քաղաքապետ դառնա կարելի ա արդեն լուրջ մտածել ասենք քաղաքը փոխելու մասին էլի , ես կգնամ ուրիշ քաղաք, որտեև չէ էլի…էս գիտեք չեմ ուզում շատ տարածվեմ, ասենք մի քիչ մեղքս էլ ա գալիս, որ բովանդակություն չկա, սենց պատեպատ են տալիս իրանց սենց ինչ որ, շատ էժան վիճակների մեջ են ընկնում էլի: Ասենք ի՞նչ եք գնացել էդ մարդու մորից ուզում, ասենք ignore արեք ընդհանրապես, երևանցու վրա կենտրոնացեք:

Պատկերացնում եմ ինչ կատակերգություններ ա լինելու քաղաքապետարանում նիստերի ժամանակ, երևի ծիրաններ ա շպրտելու իրա չհավանած մարդկանց վրա: Ձայնս էս պաղպաղակից կտրվում ա, բայց ես կատաղած ժամանակ էլ եմ հանգիստ խոսում ցավոք սրտի, երևի չպետք ա տենց արվի: Լավ, ամեն դեպքում չէի ուզում սենց անեի էս էպիզոդը, բայց դե երբեք… էն ինչ որ մտածում եմ միշտ էդ եմ ասում, երբեք չեմ ուզում ոչ արհեստական լինել ոչ էլ ձևական, դուրս չի գալիս էն ինչ որ ես տեսել եմ ու դուրս չի գալիս կոնկրոտ պատճառների համար, իսկ դու սիրելի ընտրող, լսի՛ էպիզոդ 5-ը ու կողնորոշվի ում ես ընտրելու՝ ում ուզում ես:

Այսքանը, չաո՜, չաո՜:

Episode 12 — Why we steal from the state

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Why stealing from the state was inherited by independent Armenia and why we all need to apply efforts to curb corruption.

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Եվ այսպես էպիզոդ 12-ն է՝ ինչո՞ւ ենք մենք գողանում մեր պետությունից: Մինչև այս բարդ թեմային անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր նամակների համար, բարի խոսքերի համար, iTunes-ում բաժանորդագրվելու և դրական արձագանքներ թողնելու համար: Ուզում էի շուտվանից էս թեմայով խոսել բայց չէր ստացվում, չնայած կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է և անհրաժեշտ է այս թեմայի մասին խոսել:

Ընդհանրապես գողությունը պետությունից տարածված բան է ամբողջ աշխարհում, մենք միակը չենք ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք ի տարբերություն այլ երկրներից մեզ չենք կարող թույլ տալ նման բան և մենք մեզ չենք կարող թույլ տալ գողանալ մեր պետությունից ոչ միայն այն պատճառով, որ մենք շատ փոքր ենք կամ աղքատ ենք, ոչ միայն դրա համար:

Մենք մեզ չենք կարող թույլ տալ գողանալ մեր պետությունից որովհետև շատ հայեր են արյուն թափել, որ մենք ունենանք պետություն, որ մենք պահպանենք մեր տեսակը, որ մենք ապրենք, որ մենք արժանավայել ապրենք: Դա մեր արյան մեջ ա, էն ինչ պետությանն ա մերը չի, մենք տենց ենք մտածում: Մենք, որ դարերով եղել ենք Օսմանյան Կայսրության հպատակներ, Պարսկական Կայսրության հպատակներ , Ռուսական Կայսրության հպատակներ, մեզ համար պետականը դա թուրքականն ա, պարսկականն ա, ռուսականն ա մերը չի, հասկանում ե՞ք: Գողանալ պետությունից մենք մտածում ենք, որ մենք գողություն ենք անում, գողանում ենք Թուրքիայից, Ռուսաստանից, Պարսկաստանից: Թուրքից, Պարսիկից ենք մենք մտածում, թե մենք գողանում ենք, մենք մինչև հիմա չենք գիտակցում, որ մեր պետականը արդեն մերն ա: Ու մենք, որ գողանում ենք մենք արդեն մեզանից ենք գողանում: Գողանում ենք մեր մայրերից, մեր հայրերից, մեր եղբայրներից և քույրերից, մեր զինվորներից: Ամեն գողացած լուման մեր զինվորի փամփուշտ ա, հաց ա, ջուր ա: Պետությունից գողացողները՝ այսինքն մեզանից գողացողները, ցավոք այլ արվեստ ու արհեստ չգիտեն և այդ իսկ պատճառով իրանք, ցավոք, իրենց իսկ երեխաներին նույն արհեստն են սովորացնում, տոհմերով ա գնում էդ բանը մեր մոտ: Ես գիտեմ նման ընտանիքներ, պետական պաշտոններով՝ պապից-հայր, հորից-որդի և այլը, մինչդեռ էդ էրեխեն կարող ա շատ լավ բժիշկ դառնար կամ իրավաբան, կամ գինեգործ կամ նկարիչ:

Պետությունից գողանալը՝ այսինքն մեզանից գողանալը, զինվորից, ծերերից գողանալը դա գիտակցաբար իմ երկրի հիմքերը քանդել ա նշանակում : Փաստորեն Մեծ Եղեռնից մեր պապերը փախել են, փրկվել են՝ պահպանելով մեր լեզուն, մեր կրոնը, մեր ավանդույթները, մեր մշակույթը, մի հողակտորում հաջողացրել են սարքել անկախ երկիր՝ մեր պետությունը, որ ոմանք գողանա՞ն էդ պետությունից՝ չթողնելով, որ պետությունը զարգանա, որ հիվանդները բուժվեն, որ զինվորը հաց ուտի, վառելիք ունենա: Մենք այս դարերի դաժան պատմությունից փրկվել ենք՝ ծառ ենք տնկել, խնամել ենք, ջրել ենք էդ ծառը, որ ոմանք ամեն կողմից սղոցները ձեռքները էդ ծառը սղոցե՞ն, ու էդ ծառն էլ մեծ ծառ չի է, չորս կողմից քամիներով, թշնամիներով շրջապատված մի բարակ ծառ ա անգամ դեռ պտուղ չի տալիս ու մենք իրան սղոցում ենք:

Մենք չենք գիտակցում, որ մենք մեզ ենք սղոցումէ՝ մեր ապագան: Ինձ լսող գանձագող, եթե այդպիսին կա ինձ լսողների շարքում, պատկերացրեք, որ վաղը ձեր երեխան նույն մեր երկրում արդարության կարիք ունի, կամ քո բարեկամը մեր երկրում դիմում է դատարան որևէ հարցով, հիմա պատկերացրու, որ դատավորը քեզ նման ա մտածում և որոշումը կայացնելիս առաջնորդվում ա սեփական շահով, ի՞նչ կզգաս դու այդ պահին, երբ մեկը գա ու փողով առնի էդ դատավորին և քո երեխան կամ բարեկամը մնա ասենք առանց տուն կամ առանց բիզնես, որ դու տարիներով պատրաստել ես հա, իսկ քո նման մտածող դատավորը կաշառքի դիմաց տալիս ա էդ սեփականությունը ինչ որ այլ մեկի: Հասկացի՛, դու ինչքան էլ գողանաս մեզանից կգա մի պահ, որ մյուսը քեզանից կգողանա և ոչ մեկ ապահովագրված չի դրանից եթե դու մեր հետ միասին չմտածես մեր երկրի մասին: Սկսի՛ր մտածել մեր երկրի մասին, այն երկրի մասին, որտեղ քո հարազատներն են ապրում , սա արդեն մեր երկիրն է, թմրամոլի նման դոզան իջացրու, ծառը ջրի, մի՛ սղոցի, այսքանը, մնացեք բարով:

Episode 11 — How to describe Armenia

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

How to describe Armenia to an average foreigner? Should we start from history or modern cities? Should we limit ourselves to material treasures we have or tell more about people and customs?

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարև բոլորին, այսօր խոսվելու է նրա մասին թե ինչ կարելի է պատմել արտասահմանցիներին Հայքի մասին՝ մեր երկրի մասին:

Նախ և առաջ շատ զարմացա երբ որ լսում էի The Promise ֆիլմի դերասանների և ռեժիսյորի հարցազրույցը կամ հարցազրույցները, որտեղ որ իրենք ասում էին, որ գաղափար չուներին ընդհանրապես հայոց ցեղասպանության մասին անգամ չէին լսել, որ նման բան եղել է մինչև չաշխատեցին այդ ֆիլմում, ինչը բերում է մի մտքի, որ շատ բան չգիտեն դեռ մեր մասին ժողովուրդ ջան և այսօրվա էպիզոդում ուզում եմ խոսել նրա մասին թե ինչ կարելի է պատմել արտասահմանցիներին կամ մեր օտարերկրյա ընկերներին Հայաստանի մասին, Հայքի մասին, ինչ կգտնեն իրանք Հայքում եթե գան:

Օրինակ իրանք կարող են գտնել աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը՝ Երևանը, որը որ այս տարի դառնում է 2799 տարեկան եթե չեմ սխալվում մեր քաղաքը: Իրանք կարող են գալ և տեսնել, որ մենք ունենք յուրահատուկ այբուբեն և մենք ունենք, ոչ մի բանի չնմանվող տառեր, հին, որը որ օրինակ մատենադարանում իրենք կարող են տեսնել 23.000-ից ավել գիրք, գրություն , հին ձեռագիրներ, հին աստվածաշնչեր, հետաքրքիր, շատ հետաքրքիր ձեռագրեր այդ լեզվով, այդ անծանոթ բայց գեղեցիկ տառերով:

Կարելի է ասել արտասահմանցիներին, որ օրինակ, ևս մեկ անգամ, որ օրինակ Steve Jobs-մայրը, որը որ որդեգրել է իրեն Կլառա Հակոբյանը հայ էր ծնված 1924 տվականին և մահացած 1986-ին:

Կարելի է ասել, որ Հայքը իր 3 մլն. ժողովրդով ունի ավելի շատ աշխարհի և օլիմիպիական չեմպիոններ քան ցանկացած այլ երկիր նման բնակչությամբ: Ես օրինակ անկեղծ ասած չգիտեմ, միգուցե դուք գիտեք դուք ինձ ուղղեք ձեր մեկնաբանություններում բայց ես նման բնակչությամբ երկրի երկրորդ չգիտեմ, որ այդքան չեմպիոններ տված լինի:

Կարելի է ասել, որ… ժամանակակից Երևանի մասին կարելի է պատմել , կարելի է պատմել, որ օրինակ մեր սրճարանների 80% -ը ունի անվճար wi-fi՝ նորմալ, արագ աշխատող և ընդհանրապես սրճարանների, գինետների մշակույթը մեզ մոտ շատ զարգացած է, էլ չեմ ասում գինեգործության:

Կարելի է պատմել իրենց, որ անգամ որպես զբոսաշրջիկ, երբ որ գալիս եք դուք իմացեք, որ մեծագույն սուպերմարկետնեերի ցանցերը բաց են 24 ժամ և դուք անգամ կարող եք տնից օնլայն ռեժիմով պատվիրել անգլերեն լեզվով, անգամ չունենալ տեղական դրամ և վճարել կրեդիտ քարտով, 24 ժամ 7 օր բաց են:

Կարելի է պատմել հայկական կոնյակի մասին և հրավիրել կոնյակի գործարան էքսկուրսիայի, որտեղ որ իրենք կորող են համտեսել կոնյակը հայկական: Կարող եք իհարկե նշել Ուինստոն Գեղամովիչ Չերչիլի մասին , որը որ սիրում էր հայկական կոնյակը սիգարի հետ:

Կարող եք անպայման նշել , որ Հայաստանը, Հայքը առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում՝ 301 թվին ընդունել է քրիստոնեությունը և մենք եկեղեցիներ ունենք 303 թվականին կառուցած:

Իհարկե կարող եք նշել մեր հայկական խոհանոցի մասին, որը որ աննման է, աննկարագրելի է, եթե ձեզ հարցնեն ինչին է նա նման ապա անպայման նշեք՝ հունական, լիբանանյան, վրացական, նման տիպի խոհանոցները պետք է, որ ծանոթ լինեն իրենք դրան , բայց ասեք որ նմանություններ կան բայց շատ յուրահատուկ, առանձնահատուկ է:

Կարելի է նշել, որ շատ հեշտ է բիզնես սկսել Հայաստանում և մենք doing business-ի վարկանիշով վատ տեղ չենք գրավում, 35-րդն ենք մոտ 190 երկրի մեջ 35-րդն ենք doing business-ի վարկանիշով: Դա 2015 թվականի տվյալ ա, հիմա չգիտեմ ճիշտն ասած և կարելի է գրանցել ընկերություն մոտ 15 րոպեում օնլայն ռեժիմով Հայաստանում:

Նաև կարող եք ասել որ, անպայման չի որ իրանք լինեն շատ հարուստ որպեսզի գրասենյակ բացեն Երևանում կամ թանկ օֆիսներ բացեն, բավական է դիմել impact hub երևանյան գրասենյակի, yerevan.impacthub.net և վարձել քաղաքի կենտրոնում շատ հարմարավետ գրասենյակ կամ գրասենյակային տարածք:

Կարելի է նշել որ, Երևանը իրոք ունի ամենամաքուր և ամենամատչելի մետրոպոլիտեններից մեկը Եվրոպայում, կարելի է ընդհանրապես նշել որ Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է 2001 թվականից, կարելի է նշել, որ շախմատը մեր դպրոցներում դասավանդում են որպես առարկա և Հայքը օլիմպիական չեմպիոն է 3 անգամ եղել՝ 2006, 2008 և 2012 թվականներին:

Կարելի է նշել, որ եթե իրենք սիրում են կենդանի երաժշտություն իրենք կարող են գտնել շատ լավ ակումբներ Երևանում՝ Մեցո, Կալու Մեմալ , որտեղ նվագում են live jazz և live ճաշակով երաժշտություն:

Իհարկե չմոռանաք ասել, որ բոլոր եվրոպացիների, եվորմիության անդամ երկրների համար, Ամերիկայի քաղաքացիների համար վիզա պետք չի այցելելու համար Հայաստանը, Հայքը և իհարկե ԱՊՀ երկրների համար նույնն է, և շատ այլ երկրների համար ի միջիայլոց հիմա, չեմ մտավերի բայց կարելի է ստուգել: Եթե անգամ վիզա է պետք վիզան կարելի է ստանալ օնլայն ռեժիմով Արտգործ Նախարարության կայքում, մի խոսքով վատ չի ժողովուրդ նշեք, նենց մի հարձակվեք իհարկե մեր արտասահմանցի ընկերների վրա էս ամեն ինչով բայց շատ նուրբ ձևով, տեղը եկած ժամանակին նշեք: Ես օրինակ ունեմ հայկական ժամացույց՝ AWI ընկերության արտադրության, մեր հայկական ժամացույցի գործարանը, որը որ շատ լավ դիզայնով, շատ լավ մեխանիզմներով ժամացույց է արտադրում և պետք եկած տեղը ես ցույց եմ տալիս, որ ահա օրինակ մեր արտադրանքը: Շատ ծիծաղալու էր, երբ որ Շվեցարիայում ինձ իրոք հարցրեցին, — իսկ դուք ինչ եք արտադրում, ասեցի – օրինակ ժամացույց , ճիշտն ասած Շվեցարացիները որպես կատակ ընդունեցին բայց հետո երբ որ ցույց տվեցի, որ իմ ժամացույցի վրա գրած ա Made In Armenia , հաճելիորեն զարմացել էին: Էնպես որ love Armenia, protect Armenia, develop Armenia, welcome to Armenia, շնորհակալություն և մնաք բարով:

Episode 10 — Emigration

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

A small suggestion for big problem.

Այս Էպիզոդը ձայնագրելուց 6 օր հետո, հայտնվեց մի ուրախալի լուր, որ Հայքում հնգյակ է ծնվել http://www.azatutyun.am/a/28465690.html

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Here.am-ի այս էպիզոդում մենք կխոսենք արտագաղթից: Եվ այսպեք արտագաղթ, թեմա, որը որ շատ ծանր է: Թեմա, խնդիր, որը որ դանդաղեցնում է մեր զարգացումը, որը որ ստիպում է, որ մենք հետ գնանք առաջ գնալու տեղը, իհարկե բոլորս գիտենք արտագաղթի պատճառները, շատ լավ գիտենք, շատ բազմաթիվ են, լուծումներ առայժմ չեմ տեսնում առաջարկվող, անգամ փոքր անգամ ոնց որ ես եմ մեկ մեկ առաջարկում իմ փոդքաստում՝ շատ պրիմիտիվ լուծումներ չեմ տեսնում, լավ կլիներ, որ տեսնեինք: Ի՞նչ եք կարծում հինգ կամ ավել երեխա ունեցող ընտանիք Հայաստանում շատ կա, մանավանդ հինգ կամ ավել երեխա ունեցող ընտանիք, որտեղ որ երեխաները 21 տարեկանից ցածր են, կարծում եմ … չգիտեմ, ինձ էլ էդ հարցը հետաքրքրեց, ես միամտորեն ասեցի մի հատ e-mail գրեմ էլի մեր կառավարությունը , հարցնեմ, գրեցի egov.am սայտով, որը որ հպարտորեն ասում է դիմեք ձեր հարցերով կառավարությանը և անգամ հետևեք ձեր հարցմանը: Ինձ թվում էր, որ ճիշտն ասած իմ հարցումից հետո պետք է, որ կառավարությունը հետևի էդ հարցմանը և արագորեն պատասխանի, բայց ամեն դեքպում չեմ կարծում, որ որևիցե մեկը, որ հետևում է հարցմանը ստանում է իրա հարցի պատասխանը էլի հետևելով:

Ամեն դեպքում ինձ հետաքրքիր չէր հետևել, ինձ հետաքրքիր էր պատասխանը, որը որ բնականաբար չեկավ, ոչ մի պատասխան չստացա: Երևի կառավարությունն էլ ա մի քիչ անհարմար զգում ասելու, որ ինքը չգիտի էդ թիվը, չգիտի պատասխանը թե ինչքան հինգ կամ ավել երեխաներ ունեցող ընտանքներ կան մեր երկրում, ամեն դեպում, չեմ կարծում, որ շատ են նման ընտանիքները: Ինչի՞ եմ հարցնում, սենց մի առաջարկ ունեմ՝ մենք բոլորս տեսնում ենք ինչքան չմշակած հող կա Հայքում, մեր երկրում հող շատ կա չմշակած, մարդ չկա, մարդու խնդիր ունենք, մարդու պակասություն ունենք, ով որ էլ կա գնում ա:

Առաջարկս հետևյալն ա , առաջարկում եմ այն ընտանիքներին որոնք ունեն հինգ և ավել 21-ից ցածր տարիքի երեխա, տրամադրել 500 մետր պտղատու հող, ամեն ընտանիքին 500ք.մ. իրանց ապրելու վայրից ոչ ավել քան 7 կմ տարածության վրա: Նորից, եթե որևէ ընտանիք ունի հինգ կամ ավել 21 տարեկանից ցածր տարիքի երեխա այդ ընտանիքին տրամադրվում է 500ք.մ. պտղատու հող՝ բնակվելու վայրից ոչ հեռու քան 7 կմ հետավորության վրա: Եթե էդ ընտանիքը բնակվում ա Երևանում, ապա Երևանից ոչ հեռու քան 7 կմ հեռավորության վրա: Կարծում եմ մենք շատ ավելի շատ բան պետք ա անենք նման ընտանիքների համար, էդքան քաղաքացի մեզ նվիրելու համար, էդքան կյանք մեզ նվիրելու համար և երկրից չարտագաղթելու համար բայց սա գոնե ամենա ամենա մինիմումն ա, սա ոչ մի բան ա իրականում: Այդ ընտանիքները ինչ ուզում են թող անեն այդ հողի հետ ՝ ուզում են թող վաճառեն, ուզում են թող նվիրեն, ուզում են թող տուն կառուցեն, ուզում են թող կարտոֆիլ կամ լոլիկ ցանեն կամ ծառ տնկեն դա մեր գործը չի:

Ամեն դեպքում պտղատու հող ունենալու պարագայում այդ ընտանիքները գոնե իրանք իրանց կորող են որոշ սնունդով ապահովել: Չեմ կարծում, որ նման ընտանիքները շատ են, ամեն դեպքում ինչքան էլ լինեն իրանց հասնում ա նման բաներ: Հատուկենտ են կարծում եմ բայց ամեն դեպքում մենք կարող ենք իրանց օգնել, ինչ-որ տեղ պարտավոր ենք իրանց օգնել և նման մի բան անել: Հարգելի հանրապետականներ ձայներ ե՞ք ուզում ստանաք սենց ժողովրդահաճո բաներ արեք, էդ ընտանիքները բազմազավակ են ձեզ լիքը ձայներ կտան:

Էսքանն էր առաջարկս, շնորհակալություն և մնաք բարով:

Episode 9 — Just like in Switzerland

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

Why countries with no oil, no gas, no gold, no sea can be leaders in niche businesses.

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարև Հայեր, էսօր կխոսեմ բիզնեսից և բեզնեսմեններից և այն դերից, որը որ կարծում եմ մենք պետք է տանք բիզնեսին Հայաստանում:

Մենք չունենք նավթ, ոնց որ և Շվեյցարիան, մենք չունենք բնական ռեսուրսներ՝ շատ ոսկի, գազ և այլն, ոնց որ Շվեյցարիան, մի քիչ ոսկի ունենք բայց դա արդեն մերը չի: Մենք չունենք ծով, ոնց որ Շվեյցաիրիան, իհարկե Շվեյցարիան ունի ավելի լավ հարևաններ, բայց Շվեյցարյան նաև ունի աշխարհի ամենալավ շոկոլադը, կամ շոկոլադներից մեկը, սակայն կակաո չի աճում այդ երկում , բայց կակաոից ստանում են շոկոլադ, կակաո չի աճում այդ երկրում, բայց այդ երկիրը արտադրում է աշխարհում լավագույն շոկոլադը:

Շվեյցարիան ունի աշխարհում լավագույն ժամացույցների ինդուստրիան, ժամագործությունը, իհարկե ցանկացած այլ եվրոպական երկիր կամ ցանկացած այլ երկիր կարար ունենար էդ ինդուստրիան, բայց Շվեյցարիան ունի դա: Շվեյցարիան ունի աշխարհում լավագույն բանկային սիստեմը, մնացածնենրն էլ կարաին ունենային բայց Շվեյցարիան ունի, Շվեյցարիան նիշյաներ ա գտել բայց ամենակարևորը նենց ա արել, որ սեփականությունը, բիզնեսը հարգված լինի երկրում: Լինելով բնական պաշարներով ոչ շատ հարուստ երկիր և չունենալով ընդհանրապես ծով, ինքը լիդեր ա որոշ բաներում բայց , նորից եմ ասում ռեսուրսներով այդքան հարուստ երկիր չի: Ի՞նչ է անում Շվեյցարիան, Շվեյցարիան հարգում ա բիզնեսին, Շվեյցարիան նպաստում ա բիզնեսին:

Դուք գիտե՞ք, որ օրինակ, Շվեյցարիային աշխարհի ամենակարևոր տնտեսական հանդիպումների ժամանակ մեկ մեկ ներկայացնում են Nestle-ն , այսինքն մի ընկերություն, որը Շվեյցարական է, ներկայացնում է կառավարությանը, կարևորագույն տնտեսական հանդիպումների ժամանակ: Ի՞նչ է սա ասում, սա ասում է նրա մասին , որ բիզնեսը էնքան հարգված է և այանքան է վստահված, որ նա մեկ մեկ ներկայացնում է երկիրը տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ և երկրի անունից բաներ է ստորագրում: Մենք պետք է սկսենք հարգել մեր բիզնեսն էլ, ես չեմ ասում իհարկե մեր բիզնեսին ուղարկենք, negotiation-ի , մեր բիզնեսին ուղարկենք բանակցությունների կառավարության տեղը, չնայած մեկ-մեկ շատ հնարավոր է ավելի լավ արդյունքներ ստանանք, բայց ահա թե ինչ եմ առաջարկում ես, ես առաջարկում եմ ամենամեծ գործատուին՝ այսինքն այն բիզնեսին, որում որ կա ամենամեծ քանակությամբ աշխատատեղերը տարեկան երեսուն րոպե տրամադրել ելույթի համար ազգային ժողովում: Չէ ո՞ր բիզնեսն է վճարում ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը, էդ շենքի ծախսերը, էլ. էներգիան, իրանց բազմաթից միջազգային ճամփորդությունները, մեքենաները և այլ և այլը բիզնեսից է վճարվում: Ես առաջարկում եմ Հյաստանում ամենաշատ աշխատատեղ ստեղծած բիզնեսին, տարեկան 30 րոպե տալ, որպեսզի այդ մարդը, այդ տնօրենը արտահայտվի, խոսի ցանկցած թեմաներից, թե խնդիրներից թե նվաճումերից:

Ուղղակի տրամադրել այդ ամբիոնը այն կազմակերպությանը, որը որ ստեղծել է ամենաշատ քանակությամբ աշխատատեղերը երկրում: Մի հատ փոքր բայց կա էդտեղ իհարկե, դա չպետք է լինի այն կազմակերպությունը, որում կա պետական բաժնեմաս, օրինակ չգիտեմ ՀայՌուսԳազԱրդ-ներ, մնացած տիպի բաներ, որտեղ որ կա պետական բաժնեմաս, եթե կա, չպետք է լինեն, դրանք պետք է լինեն իրոք private բիզնեսներ, սեփական բիզնեսներ, կամ ոչ պետական բաժնեմաս ունեցող բիզնեսներ, չգիտեմ Viva Cell , Grand Candy, եթե դա Պողոս 94 ՍՊԸ-ն ա թող լինի Պողոս 94 ՍՊԸ-ը: Բայց այդ մարդը, այ էդ բիզնեսը այդքան աշխատատեղ ստեղծելով արժանի է ունենալ տարեկան 30 րոպե ժամանակ, որպեսզի ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենա և ասի այն ինչ ուզում է ասի: Այսքանն էր, մնացեք բարով:

Episode 8 — Yerevan

Սեղմեք նարնջագույն կոճակը լսելու համար

Press orange button to listen

Нажмите оранжевую кнопку для прослушивания

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Բարև բոլորին, վերջապես էպիզոդ Երևանի մասին: Մինչև բուն էպիզոդին անցնելը մի քանի տարածված հարցին եմ ուզում պատասխանեմ, որ գալիս են իմ մեյլի վրա, նախ ինչես է Ձեր անունը՝ իմ անունը Լևոն է և ես տիպիկ երևանցի տղա եմ և իմ բոլոր ընկերները իմ նման են և իմ նման են մտածում:

Երկրորդ ամենատարածված հարցը, չեմ ասի երևի թե մեղադրանք, դուք իդեալիստ ե՞ք – չեմ ժխտում, ես իդեալիստ եմ, կարծում եմ բոլորս պետք է ինչ որ չափով իդեալիստ լինենք, բայց հուսով եմ այն առաջարկները կամ լուծումները, որ ես եմ առաջարկում, հուսով եմ գոնե կեսը դրանց ռեալիստական են: Դուք կարող եք բաժանորդագրվել here.am-ին iPhone-ի podcast application-ով: Android-ի մասին էր հարցը , podcast-ը պարզ ա, որ կարող եք podcast application-ով բաժանորդագրվել: Android-ի օգտագործողները կարող են բաժանորդագրվել stitcher application-ով, կարծեմ windows phone-ն էլ ա նույն stitcher-ով աշխատում և իհարկե բոլոր սիստեմաներով կարող եք tune in application-ով ման գալ գտնել և լսել:

Իսկ այժմ խոսենք ավելի կարևոր բանի մասին՝ Երևանի մասին: Ոնց կարող էինք մենք մեր էպիզոդը չնվիրել Երևանին: Ես կարող եմ երկու բանի մասին անվերջ խոսալ՝ Երևանի ու Երևանի: Եղել ա՞ որ առավոտյան 6-ին քայլել եք էդ հրաշքի փողոցներով, ու անպայման չէ կենտրոնով, տեսել ե՞ք ոնց ա Երևանը ձեզ գրկում, փաթաթվում, ոնց որ ասի ինչ ես սենց շուտ վեր կացել այ տղա, մոր նման, ոնց կարելի ա՞ Երևանից կշտանալ, օդից չի կարելի կշտանալ:

Դու քայլում ես ժամը 6-ին, նայում ես դատարկ փողոցներին ու մտածում ես՝ հեսա մի երկու ժամից ստեղ լիքը մարդ ա լինելու ու Երևանը բոլորին հարազատի պես սիրելու ա, դայա երևանի բնույթը: Կապ չունի դու ով ես, որտեղից ես, ուր ես գնում, ինչ-որ թախիծ կա Երևանի մեջ, որ ինքը չի ուզում քեզ ցույց տա, էն որ ծնողը մեծ ա լինում , հիվանդ ա լինում , էն որ վատ ա լինում չի ուզում էրեխուն ասի, որ էրեխեն չնեղվի, այ տենց ա Երևանը: Ինքը միշտ քեզ կժպտա, իրանց կտրորեն անաղ ու հաց մարդիք կգան, կպղծեն ինքը ձեն չի հանի: Բայց որ էդ անաղ ու հացի մատը փուշ մտնի, մոր նման կսիրի: Դու չես կարա չսիրես տենց քաղաք, այ դրա համար մենք պետք ա սիրենք ու պաշտպանենք Երևանը: Չկա երկրորդ Երևան, չկա ուրիշ քաղաք, որ մեզ մոր նման սիրում ա:

Ինչ պայծառ-լուսավոր օրեր ենք անցկացրել Երևանում, ոնց որ Ռուբեն Հախվերդյանն էր երգում- ես հիշում եմ քաղաքն իմ երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, ու տղաներիդ խենթ ու խելառ իմ Երևան, ու աղջիկներիդ քո աննման: Իրականում կարևոր չի դու Երևանցի ես թե չէ, անգամ կարևոր չի դու հայ ես թե չէ, դու չես կարում չսիրես Երևանը, դու սիրահարվում ես Երևանին: Եթե, որոշ ժամանակ ապրում, ճանաչում, ծանոթանում ես բացառվում ա չսիրահարվելը: Էդ ինչ-որ հիպնոզի նման մի բան ա բայց որ դու դուրս էս գալիս էդ հիպնոզից, ոնց որ ասւմ ես, լավ էլի նորից ինձ տարեք հիպնոզացրեք Երևանով, չես ուզում դուրս գաս:

Իհարկե, Երևանը Հռոմից մեծ ա բայց Հռոմի նման գեղեցիկ չի իհարկե, որովհետև ինքը մի քանի անգամ համարյա հավասարացվել ա հողին, բայց Երևանը իր համեստությամբ ա գեղեցիկ,Երևանը իր բնությամբ ա գեղեցիկ, բնութագիրով ա գեղեցիկ և ամենակարևորը մարդկանցով ա գեղեցիկ: Մի քանի բառ եմ ուզում խոսամ էսօրվա Երևանի մասին՝ մեր սիրած Երևանի մասին:

Շատ եմ ուրախանում, որ հետաքրքիր անկյուններ եմ հայտնաբերում Երևանում, հետաքրքիր… անպայման չի սրճարաններ ասել, անպայման չի գինետներ, թեկուզ և արվեստանոցներ, թեկուզ և ինչ-որ թեթև, պուճուրիկ բուծիկոտ խանութներ: Ամեն մի նոր դուռ իմ Երևանը սիրունացնում ա ու ես ուրախանում եմ դրանով, ամեն մի նոր բացված մի փոքր մի բան, ամեն մի նոր տնկած ծառ, ամեն մի նոր ծաղիկ պատուհանից կախված, չի կարա չուրախացնել իմ լուսավեր իմ սիրուն քաղաք, ես քեզ շատ եմ սիրում, շա՜տ: