Transcripts 1

Կառուցելով հայկական բրենդերը
Ողջույն բոլորին կամ ոնց որ Գլենդելում կասեին՝ hello ձեզ: Այսօր խոսվելու է նրա մասին թե ինչպես
արդեն եղած բանը, եղած երևույթը կամ ավանդույթը կարելի է դարձնել միջազգային, համաշխարհային
բրենդ: Ինչպե՞ս կարելի է անել այնպես, որ ինչ որ մի փոքր տարածքում, մարզում, երկրում հայտնի
բանը դառնա հայտնի ամբողջ աշխարհում, բայց մինչև առաջարկիս անցնելը մի փոքր օրինակ
Ֆրանսիայից: 90-ականներին Ֆրանսիայի և ֆրանսիացի և միջազգային հայտնի գինեգործները
համարում էին, որ երիտասարդ գինի խմելը, իսկ երիտասարդ գինի ասելով մենք հասկանում ենք
մաճառը բոլորիս քաջ ծանոթ: Մաճառ խմելը համարում էին, ոչ միայն ցածր ճաշակի բան այլ նաև
գրեթե հանցագործություն, երբ դու չես թողնում գինին հասնի դառնա գինի և խմում ես կիսագինի՝
կիսագազավորված խաղողի հյութ: Լավագույն գինեգործները դա համարում էին բարբարոսություն, բայց
Ֆրանսիայի Բուժոլե շրջանում ապրող և գինեգործությամբ զբաղվող մարդիկ թքած ունեին հայտնի
գինեգործներից կարծիքների վրա: Եվ նրանք ոչ միայն անտեսում էին այդ կարծիքները այլ նաև
շշալցում և տարածում էին երիտասարդ գինին, որը արդեն գտել էր իր անունը՝ Բուժոլե նովո, Բուժոլեի
նորը կամ երիտասարդը: Այսօր հազարավոր տուրիստներ են գնում Բուժոլե, որպեսզի փորձեն Բուժոլե
նովոն և հանկարծ չուշանան, որ այդ տարվա երիտասարդ գինին չվերջանա: Ինքնաթիռներով լիքը
զբոսաշրջիկ թռնում են Ճապոնիայից, Կանադայից Ֆրանսիա, որպեսզի համտեսեն Ֆրանսիայի հենց
այդ շրջանի երիտասարդ գինին: 20 տարի առաջ տենց բան չկար: Եթե 20 տարի առաջ հայտնի
գինեգործներին, որոնք դա համարում էին բարբարոսություն , ասեին, որ մարդիկ շատ թանկ են
վճարելու, որ լինեն Բուժոլեյում նոյեմբերի կեսերին, որ համտեսեն Բուժոլե նովոն նրանք բարձր
կծիխաղեին և կհամարեին, որ դուք ոչ միայն ճաշակ չունեք այլ նաև խելք: Իսկ ի՞նչ կարող ենք անել
մենք, ի՞նչ կարող ենք առաջարկել աշխարհին մենք, որ միայն Հայքում կա: Ասենք մի տոն, որը լինում է
կոնկրետ մի օր, միայն այս մոլորակի մի փոքր երկրում: Տոն, որը ունի իր մեջը կյանք, գույներ,
զվարճություն, բարություն, մաքրություն: Տոն, որը ընդամենը մի օր է տարվա մեջ և միայն մի փոքր
երկրում՝ դե իհարկե վարդավառը: Գիտեք, այսինքն մենք առաջարկելու բան էլ չունենք, մենք ընդամենը պետք
ա աշխարհին, արտասահմանցիներին տեղյակ պահենք այս տոնի մասին, որ եթե նրանց բախտ վիճակվի լինել
Հայքում էդ կոնկրետ օրը, իրանք երջանկություն ուեննան մասնակցել այս պայծառ դարերից եկած ավանդույթին,
ապա իրենք կիմանան թե Վարդավառը ինչ ա: ԵՎ եթե եվորպացիներին բախտ… եթե բախտ ունենան

եվրոպացինեը գտնվելու Հայքում այս ժամանակահատվածում և ուզենան մասնակցեն Վարդավառին, նրանք պետք
է վճարեն ասենք 25 եվրո ավել յուրաքանչյուր հոգու համար: Էդ 25 եվրոյի մեջ կարող են ունենալ, չգիտեմ,
ջրային ատրճանակ կամ դույլ, ոնց ուզեն և իհարկե հյուրանոցից Կարապի լիճ և հետադարձ ճանապարհ: Տարեք
լցրեք Կարապի լիճ էլի, թող խաղան էլի, Kanye West-ը, որ սիրում էր էդքան լիճը: ԵՎ թող իրանք իրանց
goPro-ները միացնեն youtube-ում էդ վիդեոները դարձնեն viral: Հավատացեք մի տարի, երկու տարի, երեք
տարի և Վարդավառը կդառնա մեր Բեժոլե նովոն, որի համար մարդիկ մեկ տարի առաջ հերթ կկանգնեն: Ես
անգամ ուզում էի vardavar.am առնեի, սայտը, դոմեինը, բայց պարզվեց դա արդեն գնված է, Թումոյի
համահիմնադիրների կողմից և մի շատ գեղեցիկ հոլովակ է այնտեղ տեղադրված Տիգրան Համասյանի և
ընկերների կատարմամբ սարի գլխին: Տենց փոքր բաներից ա սկսվում ամեն ինչ, ժողովուրդ , և շուտ
չհիաստաթփվելուց: Մենք էնքան բան ունենք ցույց տալու բացի մեր հրաշալի եկեղեցիներից, գրերից և
խոհանոցից: Իմիջիայլոց, խոհանոցից, որ խոսում ենք և մեր բրենդերից, էս վերջերս շատ ենց լսում, որ այս
տարի Արցախ գնացողների թիվը աճել է: Նույն ժենգյալով հացը կարող էլ լինել Արցախ այցելուների հրաշալի
հիշողություններից մեկը, դա կարող է լինել Արցախի Բուժոլե նովոն: Պատկերացրեք արտասահմանցի
տուրիստները գնում են մի գեղեցիկ տեղ Արցախում, որտեղ պատրաստ են բոլոր 25 տեսակ այդ կանաչիները
կտրատած կամ անգամ չկտրատած: Պատրաստի ալյուրը, ջուրը, կրակը, ամեն ինչ դրած ա և մի հատ էլ
ժպտերես արցախցի ծյոծ՝ տեղական տարազով, սպասում ա իրանց, ոնց են սարքում այս Ժենգյալով հացը: Եվ
իհարկե ամեն մեկը սարքում է այդ հացը իր ձեռքով, հենց այդտեղ,հետո համտեսում են: Որտե՞ղ ուրիշ տեղ
մոլորակի վրա դուք կարող եք նման բան experience ունենալ՝ միայն Արցախում, միայն: Կվճարեն մարդա 25
եվրո ավել դրա համար, եթե ամեն ինչ ճաշակով և ճիշտ կազմակերպված լինի՝ իհարկե, մեծ հաճույքով կվճարեն:
Կազմակերպողներին էլ կմնա մեկին տաս եկամուտ: Ո՞նց ա մեկին տաս եկամուտը՝ տաս հոգի տուրիստ, մարդա
25 եվրո, 250 եվրո և էդ 250 եվրոյով դուք պատրաստում եք ընդամենը 10-15 Ժենյալով հաց, ո՞նց ա ձեր
համար: Տղեք, ո՞նց ա մեկին տաս եկամուտը ձեր համար, մենակ չասեք ձեռ չի տալի: Հիմա էդ 250 եվրոն
բազմապատկեք 30 օրվա ու հասկացեք էդ ծյոծը ամսեկան ինչքան եկամուտ կարող ա բերել, եթե օրեկան
ընդամենը մի խումբ ընդունի: Մենք էնքան բրենդեր կարանք ստեղծենք, տարածենք և դարձնենք իրոք
համաշխարհային ճանաչում ունեցող բաներ: Բրենդեր, որ միայն Հայաստանում կա, միայն Հայաստանում ա և
միայն Հայաստաում ա լինելու, որտև մնացած բոլորը արդեն կլինեն ընդամենը կոպիաներ: Էսքանն էի ուզում
ասել այսօր, բայց նաև ուզում էի ձեզ տեղյալ պահեի, որ մենք առաջարկ ենք ստացել հովանավոր, մի
ընկերությունից, որը ուզում է հովանավոր լինի էս փոդքաստին, բայց ես հրաժարվեցի: Ես որոշել եմ, որ էս
փոդքաստում սենց ա լինեու՝ գովազդվելույա կամ մի բան, որ մասամբ իմն ա կամ ես էնտեղ փայ ունեմ: Կամ
գովազդվելու է որոշ ապրանք կամ ծառայություն, որը որ միայն էս փոդքաստը լսողների համար ա : Ես չեմ
ուզում էս փոդքաստում ստանդարտ ինչ-որ բան գովազդեմ, որ նույն գովազդը գնում ա TV-ով կամ այլ մեդիա

ալիքներով: Ես ուզում եմ, եթե մեկը ուզում ա ինչ-որ բան գովազդի here.am-ում առաջարկ անի, բացառիկ
առաջարկ here.am-ի լսողների համար և ոչ մի այլ տեղ այդ գովազդի այդ առաջարկը չլինի, որովհետև ես
ուզում եմ here.am-ում հնչող գովազդը լինի special, որովհետև իմ լսողներն էլ են special: մնացե՜ք բարով:

 

Ողջույն Հայք, ողջույն քաղաքամայր Երևան: Էպիզոդ 19-ից հետո ընկերներս ինձ հարցնում էին թե գրքերի մասին շատ եք խոսում, ի՞նչ գիրք կարդալու խորհուրդ կտաս, ի՞նչ գիրք ես կարդում: Ոմանք հարցնում էին ի՞նչ փոդքաստ ես լսում և ինչ փոդքաստ խորհուրդ կտաս: Այսօր որոշեցի խոսել փոդքաստների մասին և խոստանում եմ անպայման, որ մենք կզրուցենք այն գրքերի մասին, որ ես վերջերս դուրս եկել են և կարող եմ խորհուրդ տալ: Փոդքաստները, իհարկե ես կուզենայի շատ ավելի շատ ժամանակ ունենայի, որ շատ ավելի շատ փոդքաստներ լսեի և շատ ավելի շատ գրքեր կարդայի, բայց ցավոք սրտի էն փոսքաստները, որոնց մասին այսօր խոսելու եմ, նրանք չեն փոխվել իմ լսացանկում, վերջի 2-3 տարվա ընթացքում որովհետև  буквально ժամ… կամ հայերի ասած բուկվալյնյա ժամանակ չունեմ ուղղակի փորփրելու տեսնելու թե ինչ լավ փոդքաստներ են առաջացել էս վերջի երկու տարվա ընթացքում: Բայց նաև ձեզ եմ ուզում խնդրեմ, եթե դուք բացի այց փոդքաստներից խորհուրդ կտաք, որևիցե այլ հետաքրքիր փոդքաստ շատ շնորհակալ կլինեմ: Նախ ասեմ, որ ցավոք սրտի հայերեն փոդքաստ բացի here.am-ից ես չեմ կարող խորհուրդ տալ, որովհետև ուղղակի չկա նման փոդքաստ բնության մեջ: Չկա ժամանակակից հայերենով փոդքաստ, բացի here.am-ից, շատ կուզեի, որ լիներ, շատ կուզեի և եթե մարդիկ կան, որոնք, որ ուզում են ստեղծեն նման փոդքաստ, ես շատ կուրախանամ և անգամ կօգնեմ իրենց և առաջինն էլ կբաժանորդագրվեմ: Բայց այսօրվա օրով, հայերեն լեզվով՝ ժամանակակից հայերեն լեզվի մասին է խոսքը, հայերեն լեզվով, որը որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, և Արցախի Հանրապետության պետական լեզուն է: Ցավոք սրտի չկա փոդքաստ բացի here.am-ից, էնպես որ, էս դեպքում հա, ես ատում եմ մոնոպոլիստ լինելը, բայց ես դեպքում ես մոնոպոլիստ եմ: Բայց կա մի հատ հայերի մասին փոդքաստ, անգլերեն, որը ամերիկահայ մի երիտասա՞րդ, երևի  երիտասարդ է վարում` Johno Kabbendjian, փոդքաստի անունը ArmeniaProud: Իհարկե դա ավելի շատ Armenia-ի մասին չի ինչքան Armenians-ի մասին, ավելի շատ հայերի մասին է քան Հայքի, Հայաստանի, բայց լավ ա որ կա, լավ ա, որ ստեղծել են: Շաբաթական մեկ անգամ եթեր է դուրս գալիս, խոսում են մեր խնդիրներից, մեր մշակույթից, մեր պատմությունից, սպորտից: Մի խոսքով հետաքրքիր ա , լավն են, լավ կլիներ իհարկե, մեկ-մեկ իրանց մայլերն էլ ստուգեին, բայց ամեն դեպքում: Այ տենց ArmeniaProud, չէ կոչվում ա A Toast To Armenia – Armenia Pround, հա, A Toast To Armenia: Մի խոսքով տեսեք Հայաստանի մասին, հայերի մասին փոդքաստ եթե ուզենաք ստուգեք, հա ես հղումները կտամ բոլոր փոդքաստների այս էպիզոդի տակ here.am-ում անպայման, որպեսզի դուք էլ կարողանաք հեշտությամբ գտնեք, այն բոլոր փոդքաստները, որի մասին ես հիմա խասելու եմ: Հաջարդ փոդքաստը, որ ես խորհուրդ կտայի, կոչվում ա, անգլերեն է նույնպես, կոչվում ա Entrepreneur on fire: Սա շատ հետաքրքիր փոդքաստ ա start up-ների համար և ձեռներեցների համար, ձեռներեցությամբ զբաղվողների համար, փոքր և միջին բիզնեսի համար: Շատ հետաքրքիր փոդքաստ և զարմանալի է, ամենօրյա փոդքաստ՝ անկախ շաբաթ կիրակիից: Ես նման ֆենոմեն չգիտեմ, փոդքաստների աշխարհում, որպեսզի ամենօրյա փոդքաստ լինի, բայց, դե թիմ ա աշխատում էս փոդքաստի վրա, մոտ 6 հոգի աշխատում են էս փոդքաստի վրա: Ի՞նչ է իրենից ներկայացնում Entrepreneur on fire, դա ամենօրյա ինտերվյուներ են հիմնականում փոքր և միջին բիզնես ունեցող ձեռներեցների հետ և հարցերն էլ են ստանդարտ ամեն մեկին, բայց պատասխանները շատ հետաքրքիր են:  Հարցերը ստանդարտ հարցերի  ցուցակ է՝ պատմեք ձեր ամենաանհաջող պահը, օրը: Պատմեք ձեր ամենահաջողված պահը,  օրը, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչ գիրք խորհուրդ կտաք կարդալու և այլը: Մի խոսքով շատ հետաքրքիր պատմություններ կարելի է լսել այս ամենի մեջ՝ Entrepreneur on fire: Հաջորդը, որը որ ես խորհուրդ կտայի դուք լսեիք կոչվում է 99% Invisible` 99% անտեսանելի:  Roman Mars,  հաղորդավարն  է Roman Mars-ը` ինքը շատ հետաքրքիր պատմություններ է ընտրում, որոնց մասին 99% մարդիկ աշխարհում չգիտեմ, բայց շատ հետաքրքիր պատմություններ են, գժական պատմություններ են: Այսինքն պատմություններ, որոնք որ 99%-ի  տոկոսի համար աշխարհի դեռ բացահայտված չեն, անտեսանելի են, բայց դրանք շատ հետաքրքիր, շատ  զգացմունքային, շատ` անգամ ես կասեի տպավորիչ պատմություններ են: Այս մարդը և իր թիմը գտնում են պատմությունները և պատմում են ինտերվյուներով և մնացած բոլոր ատրիբյուտիկայով, շատ հետաքրքիր փոդքաստ է` 99% Invisible: Մյուսը, որը ես խորհուրդ կտայի ձեզ կոչվում ա Beyond the to-do list: Սա հիմնականում productivity-ի մասին է, և ընդհանրապես productivity, focusing: Բավականին հետաքրքիր, բավականին տպավորիչ փոդքաստ է, շատ ինֆորմացիա է տալիս: Ինչպես հասնել ավելիին՝ ծախսելով նույնքան էներգիյա և ժամանակ: Հետաքրքիր փոդքաստ է ամեն դեպքում, նայեք, Beyond the to-do list, հետաքրքիր հյուրեր են ունենում նաև: Հաջորդը կոչվում է Reply all, Reply all-ը սա ոնց որ գիտեք, ոնց որ ովքեր լինեն՝ ոնց որ մեր Հետքը, հետաքննող լրագրողները լինեն, բայց փոդքաստով ու գժական, ֆանտաստիկ, հետաքրքիր պատմություններ են ջրի էրես հանում և ներկայացնում մեզ  և շատ հետաքրքիր, անմիջական ձևով, մի խոսքով Reply All. Մյուսը, որ ես լսում եմ կոչվում է Planet Money, նույնպես բավականին հետաքրքիր պատմություններ, լիքը ինֆորմացիյա՝ հիմնականում փողի, փողի շարժի, բանկային ստրուկտուրաների շատ հետաքրքիր փոդքաստ է, Planet Money: Էս ցանկս նայում եմ ստեղ, չեմ ուզում բոլորը ասեմ, որովհետև դուք էլ, դուք ինձնից զբաղված եք, ժամանակ չեք ունենա: Բայց մի հատ BBC-ին փոդքաստ ունի էս վերջերս, նու էս վերջերս որն ա, էս մի տարի ա, կոչվում ա 50 Things That Made the Modern Economy: Պատմում է այն բաների մասին, որոնք որ, սա կարճ փոդքաստներ են՝ 5-10 րոպեանոց ամեն մի էպիզոդը: Պատմում է թե ինչն է ազդել մաքսիմում այսօրվա մեր ժամանակակից տնտեսության վրա կամ տնտեսությանը: Այդ ազդեցիկ նյութերի և երևույթների պատմությունն է պատմում, այսինքն, նու օրինակ՝ ինչպես է առաջացել ապահովագրությունը, ընդհանրապես  էդ գաղափարը, հա՞, որ ինչ-որ բան կարելի է ապահովագրել: Ինչպե՞ս են առաջացել այս կամ այն բաները, որոնք որ ազդել են ժամանակակից տնտեսության վրա: What else? Հա, մյուսը կոչվում ա The Smart Passive Income, սրա հաղորդավարը բավականին հայտնի մարդ է փոդքաստի աշխարհում` Pat Flynn: Նույնպես հետաքրքիր, ընդհանրապես նրա մասին է թե ինչպես կազմակերպել պասիվ եկամուտ՝ խելոք ձևով, Smart Passive Income. Շատ, շատ հետաքրքիր պատմություններ, խորհուրդներ, վատը չի լսեք: 2 հատ marketing, երևի թե 2 հատ չէ, 3 հատ marketing փոդքաստ ասեմ՝ չխորանալով մանրամասների մեջ: Մեկը կոչվում ա Quick Talk Podcast, երկրորդը կոչվում ա Marketing over Coffee և երրորդը կոչվում է The Marketing Companion: Quick Talk Podcast, Marketing over Coffee և The Marketing Companion. Մնացածը իմ մասնագիտականներն են և ձեզ երևի թե հետաքրքիր չեն լինի: Ամեն դեպքում հուսով եմ դուք այս փոդքաստներից կօգտվեք, կգտնեք նրանց հետաքրքիր: Եվ ընդհանրապես փոդքաստներին կբաժանորդագրվեք, որովհետև  իրանք հարմար են՝ ձեր աչքերը չեն զբաղեցնում: Դուք կարող եք լսել ցանկացած տեղ իրանց՝ Gym-ից բռնած չգիտեմ, մեքենայի մեջ բնական ա, ամեն տեղ: Էնպես, որ ինձ մնում է ձեզ շնորհակալություն ասել և ասել, հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել here.am փոդքաստին՝ գնալով www.here.am և սեղմելով subscribe, այնտեղ բոլոր սմարթֆոննորի համար բաժանորդագրվելու ձևերը կան: Here.am-ում իհարկե կարող եք լսել միշտ լավ երաժշտություն առանց գովազդ  և կապվել ինձ հետ անմիջապես հենց here.am սայթից և ձեր հաղորդագրությունը կգա իմ հեռախոսի վրա: Այսքանը, այսօրվա համար, գրկում եմ ,bye-bye, մնացեք բարով:

 

Ողջույն, ողջույն բոլորին, շնորհակալություն, որ լսում եք here.am-ը: Ես էս վերջերս մտածում էի էպիզոդ 12-ում հնչեցրած այն մտքի մասին, որ, էպիզոդ 12-ը կաչվում էր Ինչի՞ ենք մենք գողանում մեր պետությունից: Եվ մի միտք հնչեցրեցի, որ մենք գողանում ենք մեր պետությունց միգուցե այն պատճառով, որ 500 տարի – 600 տարի չենք ունեցել պետություն, չենք ունեցել պետականություն և  մենք միչև հիմա չենք գիտակցում, որ արդեն դա մերն է: Մեր ուղեղներում պետությունը դա ռուսինն է, թուրքինն է, պարսիկինն է, բայց մերը չի և մենք գողանում ենք ռուսից, պարսիկից կամ թուրքից,բայց ոչ մեզնից: Այդ գաղափարնն էի առաջ քաշում, բայց գիտեք ավելի խորը մտածելուց հետո հասկացա, որ միգուցե ես սխալվում եմ: Միգուցե մենք գողանում ենք, որովհետև  մենք գող ենք, պա՛րզ: Գիտեք եթե մենք չենք ունեցել պետականություն 500 տարի, 600 տարի՝ հրեաները չեն ունեցել պետականություն 2000 տարի: Եվ այնուամենայնիվ՝ 2000 տարի հետո ձեռք բերելով պետականություն ինչպե՞ս են իրանք վերաբերվում իրեց պետությանը՝ պետությանը, ազգին չէ, պետությանը: Եվ ինչպես մենք ենք վերաբերում մեր պետությանը դա սարեր և ձորեր է,  սև ու սպիտակ, հյուսիս-հարավ, ո՞նց ասեմ էլ: Այսօր ես մտածում էի, որ այս տարի լրանում է Արաբ-իսրայելական 6 օրյա պատերազմի 50 տարին: 1967 թ.-ին տեղի ունեցավ 6 օրյա պատերազմ՝ Իսրայելի և իրենց շրջափակող, շրջապատող արաբական բոլոր պետությունների միջև: Իսրայելը այն ժամանակ փոքր, նորաստեղծ, 20 տարուց պակաս պատմություն ունեցող պետություն էր: Ուներ ընդամենը 2 ու կես միլիոնանոց բնակչություն, չուներ անգամ հեռուստատեսություն: Մինչդեռ իրենց շրջապատող արաբական երկրները 120-140 մլն. բնակչություն ունեին, զինված, շատ լավ պատրաստված և ունեին ոչ միայն հեռուստատեսություն այլ ունեին հեռուստատեսություն, որը որ հեռարձակում էր եվրայերեն՝ Իսրայելի բնակչության համար և Իսրայելում հեռուստատեսությամբ, ով որ ուներ հեռուստատեսություն նայում էր այդ հեռարձակումները: Եվ հիմնականում հեռարձակումները հեռևյալ բնույթն էին կրում՝ Լսիր Իսրայել, մենք գալիս ենք, մենք կոչնչացնենք, մենք կհավասարացնենք ձեզ գետնին, շատ քիչ է մնացել: Դա հեռարձակվում էր Իսրայելի բնակչության համար, որը նորից կրկնեմ 2.5 մլն. էր ընդամենը: Եգիպտոսի նախագահը շատ մեծ հեղինակություն էր վայալում իր երկրում և ընդհանրապես իր նպատակը, Եգիպտոսը զարգացած երկրներից մեկն էր տարածաշրջանի  և իր նպատակը միացնել բոլոր արաբական երկրները և իհարկե իրեն խանգարում էր Իսրայելը: Եվ նա դաշինք կազմեց Հորդանանի հետ, Սաուդիան Արաբիայի հետ, Սիրիայի հետ, Իրաքի հետ և նրանք բոլորով պատրաստվում էին ջնջել Իսրայելը քարտեզից: Նրանք անգամ խնդրեցին ՄԱԿ-ի խաղաղարար ուժերին, որպեսզի նրանք լքեն իրենք և Իսրայելին պատկանող այդ տարածքը և ՄԱԿ-ը ստիպված էր լքել այդ տարածքը: Եվ եգիպտական գենրալները ՄԱԿ-ի աշխատողներին ասում էին, մի հուսահատվեք ոչ մի բան, մի հուսահատվեք ոչ մի բանից, որոշ ժամանակ հետո մենք ձեր հետ Թելավիվում թեյ կխմենք: Նրանք անգամ չէին կասկածում, որ նրանք կհաղթեն, նման ուժ ունենալու պարագայում, նման բնակչություն ունենալու պարագայում: ի՞նչ էր Իսրայելը: Այդ պատերազմը տևեց 6 օր: 6 օրում նախ ոչ միայն Իսրայելը սպասում էր, որպեսզի  իրա վրա հարձակվեն այլ ինքը հարձակվեց առաջինը: Առաջի օրում նա ոչնչացրեց ամբողջ, գրեթե ամբողջ օդուժը և եգիպտական բանակը, որը որ ցամաքում էր խուճապի էր մատնված, տանկերը անգամ կապ չունեին իրար հետ, որովհետև  բոլորը ոչնչացված են օդուժի կողմից: Օգնություն չունեին և ընդհանրապես չէին կարում պատերազմել: Երկրորդ օրը Իսրայելը շուռ էկավ իր աջ կողմի հարևանի, դեպի աջ կողմի հարևան: Առաջին օրը նա գրավեց, նու համարյա գրավեցին [?] թերակղզին, երկրորդ օրը շուռ էկավ դեպի Հորդանան: Գրավեց, Երուսաղեմը, ջախջախեց հորդանանյան բանակը, որը այն ժամանակ Եգիպտոսի հետ դաշնակից էր և կնքել էր փոխօգնության պայմանագիր: Երրորդ օրը Իսրայելը բարձրացավ դեպի Սիրիա և գրավեք հոլանական բարձունքները: Մի խոսքով ժողովուրդ, 6 օր տևեց էդ պատերազմը և 6 օրում բոլոր Իսրայելին շրջապատող երկրները բարձրացրեցին սպիտակ դրոշներ: Այդ ագրեսիվ և շատ լավ զինված, շատ լավ պատրաստված քանակությամբ՝ 50 անգամ ավել քան Իսրայելը, բանակները, ստիպված եղան ճանաչել իրենց պարտությունը: Իսրայելի՝ այդ ժամանակվա վարչապետ LevyEshkol-ը դեմ էր պատերազմին:  Նա խաղաղասեր մարդ էր, բայց իր կառավարությունը քվեարկեց պատերազմին կողմ և ինքը՝ անգամ լինելով դեմ պատերազմին, ինքը իր պարտքը համարեց, որպեսզի երկու նամակ գրի մինչ պատերազմը սկսելը՝ մեկը Խորհրդային Միությանը, խնդրելով, որ նա չխառնվի արաբ-իսրայելական կոնֆլիկտին: Եվ երկրորդը ԱՄՆ-ին՝ խնդրելով, որ  նա ազդի Խորհրդային Միության վրա, որպեսզի վերջինս չխառնվի արաբ-իսրայելական կոնֆլիկտին: Ի՞նչը ստիպեց իսրայելցիներին, ասենք ես չեմ ասում հրեաներին, որովհետև հրեաները շատ էին աշխարհում, բայց խոսքը Իսրայելի քաղաքացիների մասին է, քաղաքացիների: Ի՞նչ եղավ, որ  նրանք հաղթեցին այդ պատերազմը: Բնական ա՝ նստել, գծել , առաջին օր, երկրորդ օր, վեցերորդ և այլը, բայց ամենակարևորը դա նրանց սերն էր դեպի իրեց՝ վերջապես բաժին հասած պետությունը: Դեպի ազգը չէ, էդ ազդը 2000 տարի գոյատևել էր առանց պետության էլ, ազգը չէ, դեպի պետությունը: Ինչի՞ եմ ես սա կարևորում, որովհետև  կարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետություն քաղաքացին ավելի կարևոր է քան հայը, էսօր դա էդպես է: Գիտեք, Ռուբեն Վարդանյանը, որ միջազգային դպրոց բացեց Դիլիջանում, որպեսզի, այդ թվում նաև մեր սփյուռքահայ բարեկամները ուղարկեն իրենց երեխաներին: Որպեսզի իրանք տեսնեն Հայքը, սիրեն Հայքը, հասկանան, որ էստեղ կարելի է ապրել, արարել , գոյատևել ընտանիք կազմել, սիրահարվել: Թարս ասեցի, սիրահարվել նոր ընտանիք կազմել, որպեսզի մենք էլ շատանանք, դա շատ կարևոր է: Մենք 4 մլն. էին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի ԽՍՀՄ-ում հիմա հազիվ թե 2.5 մլն. ենք: Իսրայելը 2 ու կես մլն, էր հիմա 8.5 մլն. ա և բնակչությունը 150.000-ով ստաբիլ տարեկան ավելանում է: Գիտեք, շատ կարևոր է ընդհանրապես պետությանդ քաղաքացու գիտակցությունը: Ինձ համար շատ ավելի կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, քան այդ մարդու ազգությունը, շատ-շատ ավելի կարևոր է: Եվ մենք պետք է գանք հասնենք էս գիտակցությաը, որ մեր քաղաքացին է, որ հարկ  է մուծում, սփյուռքահայը չէ, որ հարկ է մուծում: Մեր քաղաքացին է, որ բանակում է ծառայում, մեր քաղաքացին է, որ ընտրելու իրավունք ունի և պատիվ ունի ընտրելու: Մեր քաղաքացին է, ոչ թե մեր ազգակիցը, որը որ չգիտեմ այլ երկրի քաղաքացի է, այլ մեր քաղաքացին՝ ՀՀ քաղաքացին: Եվ ես ասել եմ կարծեմ, էպիզոդ 30-նն էր, որը որ սփյուռքին էր ուղղված և անգլերեն էր, որ եթե դու սիրում էս Հայաստանը, եթե դու սիրում ես Հայքը, դա նշանակում է, որ դու սիրում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև  մենք չունենք ոչ մի բան բացի մեր քազաքացին: Այլ բաները բնական ա մեզ, մեր ամենամեծ արժեքն է և դա trivial բան եմ ասում, բայց մենք դա պետք է գիտակցենք: Եվ վերջապես՝ շատ չերկարացնելով, ի՞նչ մենք, պետք է սովորենք Իսրայելից. Առաջինը՝ սերը դեպի մեր պետություն, սերը դեպի մեր պետություն, հպարտ լինելը, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, ոչ թե հայ ենք, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, անցել ա էդ ժամանակները: Մենք պետք է մեր պետությամբ արդեն հպարտանանք, մեր պետությամբ, տեկուզ տեսեք մենք Մսկիթ ունենք չէ՞ Մաշտոցի պողոտայի վրա, մենք դրանով էլ պետք է հպարտանանք, մեր պետությամբ պետք է հպարտանանք: Իհարկե մեր սփյուռքը դեռ չունի էդ գիտակցությունը, որ պետություն կա  և մեր խնդիրը ոչ միայն մեր ցեղասպանության ճանաչումն է այլ արդիական պետական, պետության զարգացումը և քաղաքացիների քանակի ավելացումը, որակի ավելացումը: Մենք դեռ դա չենք գիտակցել, մենք դեռ դա չենք գիտակցել, որ  կա երկքաղաքացիություն ի վերջո: Եկեք ովորենք սիրել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայքի քաղաքացուն, մեր համաքաղաքացուն: Որովհետև  նորից կրկնվեմ և ավարտեմ՝ այդ քաղաքացին է, որ ամեն օր աշխատում է, գոյատևում է Հայաստանում այդ զրկանքները տեսնում է և պայքարում է: Այդ քաղաքացին է, որ հարկ է տալիս պետբյուջե, այդ քաղաքացին է, որ ծառայում է մեր բանակում և այդ քաղաքացին է, այդ քաղաքացուն է տրված այն մեծ պատիվը ընտրել մեր ղեկավարներին: Մեր բազմամիլիոն սփյուռքը չունի այդ իրավունքը, ոչ էլ էդ պատիվը ընտրելու Հայաստանի Հանրապետության ապագան: Մեր քաղաքացիները ունեն միայն և եկեք աշխատենք սիրենք մեր քաղաքացուն, սիրենք մեր երկիրը և ավելացնենք մեր քանակն ու որակը, այսքանը, մնացե՜ք բարով: