Transcripts 2

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն բոլորին, ողջո՜ւյն, ո՞նց եք, կարոտել եմ բոլորիդ, կարոտել եմ բոլորիդ, իսկ նամակները կարդալուց հետո հասկացա, որ դուք էլ ինձ եք կարոտել, շատ հաճելի ա: Հունաստան էի, ինչպես գիտեք, լավ սևացած հետ եկանք մեր բարեկամ երկրից, լավ հանգստացած, լավ կերած և չաղացած, ինչը Հունաստանում անխուսափելի է իհարկե: Հունաստանը դուք գիտեք, լավագույն խոհանոցներից ա, հունականը ընդհանրապես լավագույն խոհանոցներից ա և մթերքների որակը, հունական մթերքների որակը, համը նույնն ա ինչ-որ մեր հայկականը՝ մեծ մասը բնական միրգ և բանջարեղեն ա, իհարկե: Չեմ խոսում ծովամթերքից, որը Հունաստանում ոչ միայն համեղ ա և հասանելի այլ ահմապատասխանում ա եվրոպական ֆիտոսանիտարական  և մնացած բոլոր այլ ստանդարտներին, քանի որ Հունաստանը Եվրոմիության անդամ երկիր ա: Ես իհարկե լիքը խոսացել եմ էպիզոդ 22-ում ինչի պետք ա գնալ Հունաստան, մնացած բոլոր այլ ծովային տեղերի փոխարեն, բայց չեմ զլանա կրկնեմ, այսինքն չեմ զլանա ձեզ ևս մեկ անգամ հրավիրել լսել էպիզոդ 22-ը: ԵՎ ընդհանրապես՝ լինելով Եվրոմիության անդամ երկիր, բոլոր եվրոպացիները հիմա արդեն իրանց հեռախոսներով օգտվում են ինչպես տանը օրինակ, նույն  պայմաններում, քանի որ ռոումիգ եվրոպական երկրներում այլևս չկա, եվրոպական երկրների միջև ռոումինգ չկա: Այսինքն եթե ֆրանսիացին կամ գերմանացին Հունաստանում զանգ ա ընդունում դա իրա վրա նստում ա 0 դրամ, նույնն էլ Հունաստանից ֆրանսիական կամ իտալական համարով զանգելն ա: Ֆրանսիացին կարա զանգի Ֆրանսիա 0 դրամով Հունաստանից հա՞, կամ իտալացին Իտալիա: Նույնն էլ ինտերնետի փաթեթներն են, եթե դու ունես ինչ որ գիգաբայթեր քո փաթեթի մեջ, քո երկրում դու կարող ես օգտագործել ցանկացած այլ եվրոպական երկրում քո նույն փաթեթը՝ առանց ոչ մի հավելավճարի: Այսինքն, եթե մենք Երևանից գնում ենք Դիլիջան և էնտեղ մեր հեռախոսներից օգտվում ենք նույնպես ինչպես Երևանում, նույն բանն ա,  նույնը տարածվում ա, բոլոր EU անդամ երկրներում, հիմա, սուպեռ, սուպեռ բան ա: Ես զարմանում եմ ինչի Եվրոպան 25 տարի առաջ չարեց էդ բանը, ինչի 25 տարի անհրաժեշտ էղավ, որ նման պայմանագրին հասնեն՝ ռոումինգը չեղյալ համարեն: Սա իրոք պատմական բան ա, ինչպես Յունկերը ասեց, բայց պատմական օր կարող էր լինել 10 տարի առաջ էլի օրինակ, չգիտեմ: Իսկ ԵԱՏՄ-ն ինչպես գիտեք, մեր հարազատ ԵԱՏՄ-ն, ոչ միայն ռոումինգ ունի անտանելի պայմաններով, անտանելի, այլ նաև մի երկրում տված վարորդական իրավունքը չի անցնում մյուս երկրում, вот тебя и միություն: Ինչի՞ միայն վարորդական իրավունքներ, լիքը այլ խնդիրներ՝ լիքը, լիքը: Ռուսական դումայի նախագահը, խոսնակը չգիտեմ ինչ ա ծխում ինքը, բայց առաջարկեց, որ ռուսերենը դարձնենք պաշտոնական լեզու Հայքում, որպեսզի հայոց վարորդական իրավունքները անցնեն Ռուսաստանում: Աենք, պատկերացնում ե՞ք , ասենք Նիդերլանդների պառլամենտի խոսնակը առաջարկի Իսպանիայի կամ Իտալիայի կամ Էստոնիայի պառլամենտի խոսնակին, որ եթե դուք ուզում եք ձեր վարոդական իրավունքները անցնի Նիդերլանդներում, հոլանդերեը դարձրեք ձեր մոտ պաշտոնական լեզու: Միանգամից բժիշկները կմտնեին սենյակ էդ պահին ջերմություն կչափեին, բան , причём իսպանացի բժիշկնարը причём ռեկտալ ձևով կչապեին էդ ջերմությունը: Բայց վերադառնալով ամառային հանգստին, էս օրերին իմացանք, որ Եգիտոսում հերթական անգամ մեկը մտել ա ու տուրիստներին մորթել ա դանակով: Իհարկե ես զարմացա թե, ով ա գնացել Եգիպտոս ծովի համար և ոչ թե ասենք բուրգերի, բայց պարզվում ա կան տենց մարդիկ անգամ հայերի մեջ որոնք նախընտրում են եգիպտոսը նույն Հունաստանին, հա՞: Գիտեք ինչի եմ ցավում, որ մեր հայերը գնում են ոչ ապահով տեղեր, որովհետև իրանք չգիտեն, որ կա օրինակ booking.com, booking.com մտեք, որտեղ անգամ թեթև անգլերեն իմանալու պարագայում դու կարող ես նենց տեղ վարձել, նենց գներով, որ երկու անգամ էժան կնստի քան քո Եգիպտոս գնալը, էլ չեմ ասում ապահովության և եվրոպական չափանիշների մասին: Մենք էս անգամ villa վարձեցինք booking.com-ով, 450 եվրո, 10 օրվա համար, 4 հոգու համար, նորից եմ կրկնում՝ 450 եվրո, 10 օրվա համար, 4 հոգու համար, դուք ինքներդ բաժանեք, հասկացեք ինչքան էժան ա դա, որովհետև нет повести печальнее на свете чем повесть о бездарно проведенном лете, մտածեք դրա մասին և մնացե՜ք բարով:

Ողջույն բոլորին, այսօր մենք կխոսեք վնասված, մաշված, պատռված թղթադրամներից՝ հայկական դրամից, որովհետև ես ուսումնասիրում էի Կենտրոնական Բանկի կողմից հայտարարված մրցույթը՝ 3-րդ սերնդի թղթադրամների դիզայնի մրցույթը և էսկիզների մրցույթը: Եվ հետաքրքիր, ինձ համար շատ հետաքրքիր փաստաթուղթ հայտնաբերեցի, Կենտրոնական Բանկի կայքում, որը որ պարզվում է, որի մասին գիտեն քչերը, այսինքն գիտեն նրանց ով բանկային համակարգում են, էն էլ չեմ կարծում բոլորը, իսկ ընդհանուր մեր բնակչության շատ քիչ տոկոսը գիտի դրա մասին: Մեզ մեջ կարծիք կա, որ դրամը, թղթադրամը պատռված է, վնասված է, ապա բանկերը նրանք ընդունում են պահելով մեզանից որոշակի տոկոս և մեզ հետ տալով ավելի քիչ գումար քան այդ թղթադրամն է, չկա տենց բան, խաբում են ձեզ: Պարզվում է այս ամենը կանոնակարգվում է մի շատ հետաքրքիր փաստաթղթով, որը որ կոչվում է Կանոնակարգ 9, ես իհարկե հղումը կտամ Կանոնակարգ 9-ին կամ հենց փաստաթուղթը կտեղադրեմ here.am-ում այս էպիզոդի տակ: Կարդացեք, որպեսզի ես ձեզ համար ամբողջ կանոնակարգը չկարդամ և ձեր զաելաները չտանեմ , կարդացեք շատ հետաքրքիր ա: Կարճ ասեմ, պարզվում է, որ անգամ եթե ձեր թղթադրամը վաստած է և մոտ 40%-ը բացակայում է, բայց առկա է 60%-ը դուք կարող եք այն փոխանակել, իհարկե այդ 60%-ի մեջ վնասված չպետք է լինեն այն հատկանիշները, որոնք որ դրամին, նույն այդ թղթադրամին, դրանում պետք է առկա լինի, օրինակ փայլաթիթեղը, հա՞, հոլոգրաման կամ թաքնված ներգիծը և այլն: Դրանք չպետք է վնասված լինեն, բայց եթե 40%-ը վնասված է, 60-ը առկա է նման հատկանրշներով դուք կարող եք փոխանակել: Եթե ընդհանրապես ձեր դրամը պատրված է մի քանի մասի, բայց ոչ միտումնավոր, այսինքն մկրատով չի կտրած, դուք կարող եք փոխանակել առանց տոկոց տալու բանկին: Շատ հետաքրքիր ա, շատ հետաքրքիր ա էնպես որ հանգիստ եղեք բանկերը պարտավոր են վերցնել դրանք ձեզանից: Ավելին ասեմ, եթե իրանք կասկած ունեն, որ դա անգամ իրական է՝ իսկական դրամ է թե չէ, իրանք էդ դեպքում էլ պարտավոր են ձեզանից վերցնել հետո ուղարկել այդ դրամները էքսպերտիզայի: Ես չեմ ուզում ամբողջ կանոնակարգը կարդամ հիմա, բայց հրավիրում եմ ձեզ, իմացեք, որ նախ իմացեք, որ վնասված դրամի դիմաց ձեզանից տոկոս պահելու իրավունք չունեն և իմացեք ընդհանրապես ձեր իրավունքները: Իմացեք, որ այդ գումարը, որ դուք քրտնաջան աշխատում եք դուք պարտավոր չեք, իմացեք, որ պարտավոր չեք, դա եթե պատռվել է կամ վնասվել է հրաժարվել դրանից կամ որոշակի գումար տալ, որ նա փոխանակվի, հա՞: Մի թողեք ձեզ խաբեն կամ օգտագործեն ուղղակի ձեր չիմացությունը որոշակի ինֆորմացիայի: Մինչև…ուզում եմ մի քիչ մրցույթից էլ խոսամ Կենտրանական Բանկի՝ մեր նոր, 3րդ սերնդի թղթադրամների էսքիզների, բայց մինչև էդ ևս մեկ անգամ ներողություն խնդրեմ իմ կտրված ձայնի համար: Չգիտեմ, ես ընդհանրապես, քանի որ քիչ եմ խոսում, ավելի շատ լսում եմ էլի, սովոր չեմ սենց խոսամ, երբ որ սկսում եմ խոսալ, կտրվում ա ձայնս: Ես ավելի շատ սովոր եմ, սիրում եմ լսել, ունկնդրել քան խոսալ անկեղծ ասած, իհարկե փոդքաստորի համար դա շատ զարմանալի հայտարարություն ա, բայց հա: Երկու ականջ ունեմ , մի բերան երևի դրա համար ավելի շատ ուզում եմ լսեմ քան խոսամ, ներողություն կտրված ձայնիս համար: Հա, շատերիը նկատեցին, որ սկսած, անցած էպիզոդից մեր intro-ում խոսում է կին, ոչ թե տղամարդ: Հա, որովհետև իհարկե գենդերային բալանսը անպայման պետք է պահել, մենք պարբերաբար կփոխենք այդ կնոջը տղամարդով և հակառակը, էնպես որ հեչ չընկճվեք: Տղե՛րք, աղջկերք էլ են խոսում մեր փոդքաստում, իսկ հիմա անցնեք առաջ: Ուրեմն, մրցույթ է հայտարարել Կենտրոնական Բանկը՝ 3րդ սերնդի թղթադրամների էսքիզների ընտրության նպատակով, մրցույթի վերջնաժամկերը սեպտեմբերի 15-ն է, այնպես, որ եթե դուք մտադիր  եք, դուք դիզայներ եք, մտադիր եք մասնակցել այդ մրցույթին, անպայման մասնակցեք: Ես մրցույթի փաստաթղթերն էլ կտեղադրեմ հղումով, հղումով չէ, հենց փաստաթուղթը կտեղադրեմ here.am-ում, որպեսզի դուք կարողանաք ունկնդրեք և ձեր ծանոթ դիզայներներին էլ փոխանցեք: Մրցույթը ավարտվելու է սեպտեմբերի 15-ին, իհարկե զարմանալին այն է, որ Կենտրոնական Բանկը պատրաստվում է հայտերը բացել սեպտեմբերի 19-ին, թե ի՞նչ է անելու էդ 4 օրը հայտերը էնտեղ կնքած դրած,  անհասկանալի է: Սովարաբար լավ կազմակերպված մրցութները  չեն սպասում 4 օր բացելու համար, բայց էկեք հավատանք մեր Կենտրոնական Բանկին, մանավանդ, որ մրցութի պայմաններում, գրված է, որ այնտեղ գաղտնաբառեր կան, պաշտպանիչ խնդիրներ կան: Էկեք հավատանք, որ մրցութը արդար է լինում, լինելու և կանխակալ վերաբերմունք չդրսևորենք էսօրվանից: Մենք ունենալու ենք 1000, 2000, 5000, 10.000, 20.000 և 50.000 անվանական արժեքով ՀՀ դրամի փոփոխություն: 1000 դրամանոցի վրա լինելու է մեր սիրած Պարույր Սևակի դիմանկարը, 1000 դրամանոցը լինելու է մանուշակագույն գույների մեջ, հիմնական գույնը լինելու է մանուշակագույն: 2000 դրամանոցը լինելու է շականակագույն գույների մեջ և 2000 դրամանոցի վրա լինելու է Տիգրան Պետրոսյանի դիմանկարը՝ մեր հանրահայտ շախմատիստ: 5000 դրամանոցը լինելու է, հիմնական գույնը լինելու է կարմիր՝ նարնջագույն  երանգով և այդ թղթադրամի վրա լինելու է Վիլյամ Սարոյանի դիմանկարը: 10.000 դրամանոցը, հիմնական գույնը լինելու է մոխրագույն և 10.000 դրամանոցի վրա լինելու է Կոմիտասի դիմանկարը, կարծում եմ այս մեկը շատ հետաքրքիր է նայվելու և գեղեցիկ: 20.000 դրամանոցի հիմնական գույնը լինելու է կանաչ և 20.000 դրամանոցի վրա լինելու է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը: Իսկ 50.000 դրամ, անվանական արժեքով թղթադրամի վրա Գրիգոր Լուսավորչի պատկերը և այն լինելու է ոսկեգույն երանգների մեջ: Նորից ասեմ ձեզ, որ մրցույթը կավարտվի սեպտեմբերի 15-ին ժամը 17:00-ին, մրցույթի հայտերը ներկայացնում եք Կենտրոնական Բանկ, ես հղումը կդնեմ here.am-ի այս էպիզոդի տակ here.am-ում: Եվ խնդում եմ ձեր ընկեր, նկարիչներ, դիզայներներին և այլը փոխանցեք, որ նման մրցույթ կա: Չմոռանամ ասեմ, որ իմ բան է ինձ հասկանալի նորից մնաց այս մրցույթի մեջ, Կենտրանական Բանկը պատրասվում է պայմանագիր կնքել մասնակցի հետ, այսինքն եզակի է գրված, ոչ թե պայմանագրեր մասնակիցների հետ, այլ պայմանագիր մասնակցի հետ: Այսինք ենթադրում եմ, որ ընտրվելու են էսքիզներ՝ մի մասնակցի բոլոր էսքիզները կամ ոչ մի էսքիզ չի ընտրվելու, այսինքն չի լինելու այնպես որ 20.000-անոցի էսքիզը մեկինը դուրները կգա, 5000-անոցինը մյուսը կամ հակառակը և կկնքվեն տարբեր պայմանագրեր տարբեր էսքիզների համար, ես տենց հասկացա ամեն դեպքում, միգուցե սխալվում եմ: Եվ լավ է և վատ իհարկե, միգուցե գեղարվեստական առումով շատ լավ է, ամեն դեպքում նորից եմ ասում ժողովուրդ, դա, Կենտրոնական Բանկը պետություն ա պետության մեջ, ինքը շատ բաների չի ենթարկվում, բայց էկեք հուսանք, որ ընտրությունը կկատարվի արդար և կնտրվի ամենագեղեցիկ, ամենաճաշակով էսքիզները: Դե ինչ, երևի այսքանը, ինչի ձեր ժամանակը էս կտրված ձայնովս ավել խլեմ, գրկում եմ բոլորիդ, մնացե՜ք բարով: