Transcripts 3

Ողջո՜ւյն պարզ մարդիկ, այո՛, պարզ մարդիկ, անցած էպիզոդում ես խնդրել էի, որպեսզի դուք տարբերակներ առաջարկեք թե ես ինչպես դիմեմ here.am-ի լսողներին: Մի քանի հետաքրքիր տարբերակներ ստացա, բայց «պարզ մարդիկ» տարբերկը ինձ ամենաշատը դուր էկավ, Էդգարն էր առաջարկել: Էդգար ջան, շատ շնորհակալություն, դու հեռախոսի համար չէիր գրել, խնդրում եմ գրի այն հեռախոսի համարը, որը որ դու ուզում ես լիցքավորվի 10.000 դրամով, եթե անգամ չես ուզում քո համարը լիցքավորվի ինչ-որ մի կարիքավոր մարդու համար գրի, որ պեսզի ես լիցքավորեմ: Դե ինչ, պարզ մարդիկ, իմ էպիզոդներից մեկում ես ասել էի, որ իմ լսողները special են և հենց պարզ մարդ լինելու մեջ է մեր special ինելը կարծում եմ: Այսօր, պարզ մարդ լինելը արդեն special ա: Այսօր ես կխոսեմ մեր քաղաքում, մեր կյանքում պարբերաբար բուսնող կեղծ օրակարգերից, ինչպիսինն է օրինակ էս վերջերս շրջանառվող՝ փողոցների վերանվանելու օրակարգը: Գիտեք, երբ ես լսեցի, որ երկու խումբ է առաջ քաշում էս օրակարգը, ը… մեկը Զարուհի Ծիրանովնան ա, մյուսը Ելքը, Ելքի կոնկրետ անդամներից մեկը՝ Արայիկ Հովհաննիսյանը: Զարուհի Ծիրանովնայի վրա ես չզարմացա ասենք, ինքը ∗∗∗∗ երևույթ ա, բայց Արայիկ Հարությունյանին ես անձամբ էլ եմ ճանաչում և ես դրա համար եմ պարզ հիմա խոսում, որպեսզի և հետագայում պարզ նայեմ իրա աչքերին: Ինձ մոտ տպավորություն ա, որ սա Արայիկի անձնական վրեժխնդրությունն  ա, քանի որ կոմունիստները հալածել են իր պապերին և սա դարձել է իր անձնական պայքարը, իր անձնական, չգիտեմ, արյան ծարավը, ոնց ասեմ: Ինֆորմացիայի համար ասեմ որ իմ պապու 7 ախպերներին աքսորել են և պապս՝ լինելով երիտասարդ, վերադառնալով այն ժամանակ Կրասնադարում ապրող մեր բարեկմների մոտից հանկարծ հայտնաբերում է, որ ինքը մենակ է մնացել Երևանում և իր իրա ամբողջ ընտանիքը չկա: Իրենք մինչև 60ականները անգամ պապուս նամակ չէին գրում, վախենում էին, որ նամակներից հետո պապուս էլ կաքսորեն Հայաստանից դուրս: Երբ որ պապուս միակ ողջ մնացած եղբայրը վերադարձավ Հայաստան՝ 70ականների կեսերին, նա մտավ մեր բակում գտնվող մսի խանութը, մսավաճառը իրեն տեսնելուց անմիջապես սրտի կատված ստացավ և հենց տեղում մահացավ: Հետո, մսավաճառի կինը պատմեց պապուս, որ հենց իր ամուսիննա է՝ հենց էդ մսավաճառն է ցուցմունք գրել, որպեսզի եղբայներին աքսորեն: Բնական ա պապս և իր եղբայրը չգիտեին դրա մասին, մսավաճառը մտածել էր թե պապուս եղբայրը եկել է վրեժխնդիր լինելու, բայց ինքը պարզապես մտել էր, որ միս առներ: Գիտեք ես կարող եմ երկար պատմել թե պապս ինչքան էր ատում կոմունիստներին և թե մեր ընտանիքը ինչքան զրկանքներ է տեսել ընդհանրապես, բայց հարգելի Ելք, ես վրեժխնդրությամբ չեմ տառապում և արյան ծարավ չունեմ: Ես հարցազրույցներ էի լսում, որտեղ ասում էր, որ մենք չեն կարող կոմունիստների անուններով փողոցներ ունենալ: Չենք կարող կոմունիստների անուններով փողոցներ ունենալ, բայց Արամ Խաչատրյանն էլ էր կոմունիստ, մեր լավագույն ճարտարապետնրեը, երաժիշտները, նկարիչներն էլ էին կոմունիստ: Մարշալ Բաղրամյանը ոչ միայն կոմունիստ էր, այլ Ստալինի ախպերն էր: Երևի չգիտեն մեր հարգելի նորաթուխ ավագանու անդամները, որ Ֆրանսիայիում, Գերմանիայում, Իտալիայում բազմաթիվ Լենինի փողոցներ կան, բազմաթիվ: Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաք Հռումում կա Լինինի փողոց, հիմա հենց, մեր օրերում, հիմա, հիմիկվա մասին է խոսքը: Ավելին ասեմ, հռոմում կա Մուսոլինիին նվիրված մենումենտ, որտեղ մեծ տառերով գրված է  MUSSOLINI DUCE, duce նշանակում է լիդեր, ղեկավար և դա այն ամենից հետո ինչ Մուսոլինին արեց իտալացի ժողովրդի հետ և  երբ որ իրան կախեցին անգամ իտալացիները: Ես ավելին ասեմ, Մուսոլինիի թոռը՝ Ալեսանդրոն, հիմա պադգամավոր է իտալական պառլամենտում և եվրոպառմամենտում էր պատգամավոր: Գիտե՞ք, հետո հարցազրույցնրում ասում են,  մենք ոնց ենք պատմելու մեր էրեխեքին, որ էս մարդը սենց վատ բաներ ա արել բան և իրա անունով փողոց կա: Գիտե՞ք ինչ, նախ երեխաներին պատմելը որն ա, ինչ ուզում եք պատմեք ձեր էրեխեքին, էրեխեքը մեկ ա իրանք կարող են, փառք աստծո, հիմա ինտերնետ կա, սմարթֆոններ կան, wikipedia կա, սա Թուրքիայն չի, որ արգելված ա wikipedian, կարող են կարդան և հասկանալ ով ինչ ա էղել հա՝լավ և վատ կողմերը: Երեխաներին պետք ա պատմել ճշմարտությունը, ոնց որ որ նույն իտալացիներն են անում: Ճշմարտությունը՝  որ այս մարդը էս լավ բանն ա  արել ու էս վատ բանն ա արել և պետք չի շինծու օրակարգներ մցնել  մեր քաղաքի առօրյան, էնքան գործ կա անելու, գործով զբաղվեք: Կամ, ուրեմն ես կարդացի, որ նույն Արեգ ջան, դու  փաստորեն, դիմել ես քաղաքապետին, որպեսզի մեր երթուղայիններում,  քեզ վրա ազդում է, որ այլ երկրների դրոշներ կան՝ չգիտեմ, Ռուսաստան, Ֆրանսիա, բան:  Հիմա ազդում ա քո վրա, խնդիր չունեմ, բայց դա էն հարցն ա, որ հիմա… օրինակ ես որ երթուղային տաքսու վարորդ լինեի, ես բոլոր ցեղասպանությունը ընդունած պետությունների դրոշնորը կդնեի մեծ հաճույքով, ինչի՞ չէ: Հիմա հասկանում ե՞ք, դու դիմել ես, ամենակարևորը՝ կարդում եմ, «Երեկ Ելք կուսակցության անդամը ստացել է իր նամակին դրական պատասխան», այսինքն հիմա արգելված ա ցանկացած այլ երկրի դրոշ դնել մարշուտկաներում: Այդ թվում, երևի Արեգ ջան դու չես գիտակցում էլի, այդ թվում Արցախի դրոշը, երևի դեռ տաք ես չես հասկանում ինչ ես արել էլի: Մի քիչ լրջացեք, մի քիչ իրոք աշխատանքով զբաղվեք էլի, քաղաքում էնքան խնդիրներ կան՝ Մաշտոցի 52 հասցեում ես վերջերս շատ գեղեցիկ շենք փլեցին, վայրենավարի դիմացի եղևնիների կտրեցին, ոչ մի ձայն չլսեցի: Վերջապես գիտես, Ելք դաշինք, ի միջիայլոց չմտածեք, որ ես Ելք դաշինքին չեմ համակրում, համակրում եմ և համարում եմ ,որ միակ, եթե կա ընդդիմություն՝ միակ ընդդիմությունը իրանք են, բայց ես խոսում եմ ձեր անփութության և ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: ԵՎ ընդհանրապես մի հատ website սարքեք ձեզ էլի , 21-րդ դարն ա վերջիվերջո, website-ը ինչ ա, որ չեք կարողանում սարքել՝ 100 եվրո ա տարեկան, էդքան էլ IT-ի մասնագետ ունեք ձեր մոտ: Մեկ-մեկ, ընդհանրապես կոմունիստների անուններից, անվանափումներից խոսալուց կամ իրանց սխալներից, մեկ-մեկ անդրադառցեք նաև ձեր վրիպումներին, անդրադարձեք այսօրվա մեր խնդիրներին: Նույն երթուղայինները էնքան խնդիր ունեն բացի դրոշակները, էնքա՜ն խնդիր ունեն, դրոշակներ…շնորհակալություն պարզ մարդիկ այսօր ինձ հետ լինելու համար, մնացե՜ք բարով:

Ողջույն պարզ մարդիկ, այս էպիզոդը պետք է լիներ լռիվ այլ բանի մասին, բայց տեղի ունեցով մի այնպիսի բան, ինչը շատերին հիասթափեցրեց, զարմացրեց, իսկ ինձ՝ ընդհանրապես ապշեցրեց: Անցած էպիզոդը բավականին մեծ արձագանք ստացավ և հետաքրքիր բաներ պարզվեց գոնե ինձ համար ՝ օրինակ պարզվեց, որ Ելք դաշինքը այլախոհների կարծիքները ջնջում է իր ֆեյսբուքյան էջից:  Ելքը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր այն նյութը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են նրանք պայքարում դրոշակների դեմ և ես մեկնաբանություն էի թողել՝ ասելով թե ահա  ես ինչ եմ մտածում և հղում տվել իմ նախոսդ էպիզոդին առաջարկելով լսել այդ էպիզոդը: Մեկնաբանությունը ջնջվեց՝ երկու անգամ: Ես հիմա ժպտում եմ, որովհետև  շուտվանից նման բան չէի տեսել, անկեղծ ասած,  նման կերպ վարվում էին հենց էն կոմունիստները հենց, որոնք որ չէին հանդուրժում այլախոհներ, այլ կարծիքներ, ընդհանրապես ցենզուրայի էին ենթարկում, ընդհատում, ջնջում և այլը: Ճիշտն ասած, առաջին անգամ, որ տեսա անհայտացել է մեկնաբանությունս, ես մտածեցի միգուցե ես եմ ինչ-որ սխալ բան արել, սխալ բան սեղմել, կամ չեմ սեղմել ընդհանրապես, բայց երբ որ երկրորդ անգամ անհետացավ՝ ես ապշեցի: Չգիտեմ ի՞նչն էր այդքան վախեցրել, իրոք  ես մտածում եմ ինչը կարող էր այդքան վախեցնել Ելք դածշինքին: Միգուցե այն փաստը, որ ես բերում եմ Եվրոպական երկրների օրինակը, որ օրինակ Հռոմում կա Լենինի անվան փողոց կամ կա Մուսոլինիի, որը իրոք դաժան դիկտատոր էր և դահիճ էր, իր անվան մոնումենտ կա, որտեղ գրած է <<Մուսոլինին առաջնորդն է>>, Միգուցե՞ դա մի քիչ կաշկանդեց իրանց: Չգիտեմ, միգուցե այն, որ ես ասեցի, որ մեր երեխաներին պետք է ճշմարտությունը պատմել՝ լավ  է , վատ է: Չգիտեմ, միգուցե՞ այն կաշկանդեց կամ վախեցրեց, որ ես ասեցի, որ ի վերջո  Արամ Խաչատրյանը և Մարշալ Բաղրամյանն էլ էին կոմունիստներ, կամ միգուցե՞ վատ զգացին նրանից, որ ասեցի որ իրոք վերջապես website սարքեք ձեզ համար, սր դա թանկ չէ, որ իրենք ունեն բազմաթիվ IT մասատեգներ Ելք դաշինքում: Չգիտեմ, բայց ամենակարևորը, ժողովուրդ դուք հո Զարուհին չեք կամ Շարմազանովը, դուք միակ ընդդիմադիր դաշինքն եք, որին որ ես հավակնում եմ, հավանում եմ, ը… և համակրում եմ և ձեզանից ,անկեղծ ասած, իրոք սենց  mix twilings ա էլի  ինձ մոտ: Գիտե՞ք, մարդիկ կարող ա սխալ հասկանան և մտածեն, որ եթե հիմա կարծիքնրը չեն թողում, այլ կարծիքներ իրենց ֆեյսբուքյան էջում, բա որ գան իշխանության ինչ կլինի մարդու խոսքի ազատության հետ:  ԵՎ եթե դա այդպես է, ապա ինչո՞վ ենք մենք տարբերվում ներկայիս  իշխանություններից , չէ՞: Բայց ամենակարևորը հարցը դա չի, ամենակարևոր հարցը նա է, որ էս օրակարգը կեղծ օրակարգ ա և սրանով մենք շեղում ենք մեզ, մեր քաղաքի խնդիրներից, դա է ամենավատը: Ես չէի ուզում փակագծեը բացել, բայց էսօր ստիպված եմ բացել: Երբ քանդում էին Մաշտոցի 52-ը և շատերը ահազանգում էին սոցիալական ցանցերում, ես Էդմոն Մարուքյանին ուղարկեցի հուլիսի 22-ին հետևյալ խնդրանքը, ցիտում եմ, — << Լավ կլիներ ձեր դաշինքի ավագանու անդամները հետևեին սրան, և մեզ քաղաքացիներիս զեկուցեին>>: Ուղարկեցի նաև քանդվող շենքի նկարը՝ ասեցի, որ նու այդտեղ գրված էր, որ եղևնիներին էլ են դիմացի արդեն վերացել, հետո նույն բանը ուղարկեցի իրենց դաշինքի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանին: Երկու հաղորդագրություններն էլ կան  մինչև հիմա, հուլիսի 22-ի ամսաթվով բոլորը կարող են տեսնել, ազատ դրված է և երկու հաղորդագրություններն էլ մնացին անպատասխան: Իսկ այսօր, երբ Ելք դաշինքը իր կարծիքով շատ կարևոր գործ է անում՝ վերանվանելով փողոցները, ցանկացած այլ կարծիք, փաստորեն, որտեղ որ բերվում են եվրոպական քաղաքների օրնակները անհայտանում է իրենց ֆեյսբուքյան էջից, լավ էլի ժողովուրդ, իրոք մի նմանվեք մյուսներին էլի: Կարծիքները գոնե պետք է չջնջվեն, ես չեմ ասում սլվեն, լսելու համար այլ ունակություններ ա պետք կամ հասկանալու, գոնե չջնջվեն: Ջնջելով կարծիքներիը ձեր ֆեյսբուքյան էջից դուք ինքներդ եք նմանվում էն դաժան կոմունիստներին, որոնք որ իրոք այլախոհներ չէին հանդուրժու: ԵՎ ի վերջո, իրոք մի հատ website սարքեք ձեզ: Էդման Մարուքյանը ունի անձնական website, մի հատ իրան հարցրեք ո՞նց ա սարքել , ձեր հավաքած գումարներից մի 100 եվրո հատկացրեք հասարակ template ա, դրա վրա մի  հատ website սարքերք: Թե չէ մենք ձեզ ման ենք գալիս twitter-ներում, որտեղ դուք վերջին անգամ ձայն հավաքելուց եք եղել, երբ ձեզ ձայներ էր պետք և այլևս չեք երևացել այնտեղ: Փաստորեն,  Դավիթ Խաժակյանի twitter-ը օրինակ դրա մասին ա խոսում: Վերջում ասեմ, որ ես էս թեման իրոք էլ չեմ, թեմային չեմ անդրադառնալու,  որտև անգամ եթե Ելք դաշինքը կապվի ինձ հետ ներողություն խնդրի բլա բլա բլա, մաքսիմում կարող եմ իրանց ևս մեկ անգամ ցույց տալ իմ հաղորդագրությունները Մաշտոց 52-ի մասին, իհարկե եթե դա իրանց հետաքրքրում է, իսկ այս թեմային ես էլ չեն անդրադառնա, էս թեմայից այսքանը, քանի որ այս թեման կեղծ օրակարգ է, մնացե՜ք բարով :

Ողջույն, բարև պարզ մարդկանց, այսօր ուզում եմ խոսել մի լուրջ թեմայից՝ մեր նախարարություններից մեկի մասին, այսինքն մի խնդրի մասին, որով զբաղվում է այդ նախարարությունը: Խոսքը Սփյուռքի Նախարարության մասին է, իհարկե, և «Արի տուն» նախագծի մասին: Գիտեք մենք ինչքան էլ ղժժանք Հրանուշ Հակոբյանի լեզվի սայթաքումների վրա, այդ նախարարության բացթողումների վրա Arm-Comedy-ի տղեքի հետ, միևնույնն է եկեք համաձայնվենք, որ ինքը շատ կարևոր խնդիր է ընդհանրապես և շատ կարևոր ծրագիր: Ինձ թվում է, որ այդ նախագիծը, որը շատ լավն է, ավելի փորձում է բացատրել թե ինչ է հայությունը, հայ ազգը, հայ մշակույթը քան ինչ է Հայաստանը: Եկեք համաձայնվենք, իրոք որ, որ սփյուռքահայ էրեխեքը, որ գալիս են ստեղ, սփյուռքում էլ կարող են իմանալ թե ինչ է հայ ազգը, հայ մշակույթը և հայությունը: Ինչը իրանք չեն կարող իմանալ սփյուռքում և չեն կարող հասկանալ և չեն կարող տեսնել՝ դա նա է թե ինչ է Հայաստանը, բայց ամեն ինչի մասին եկեք սկզբից մի հատ բան անենք էլի: <<Արի տուն>> ծրագիրը՝ ինքը հայ երիտասարդ էրեխեքի, ինչում է կայանում, հայ երիտասարդ էրեխեքի՝ 13-18 տարեկան, ի միջիայլոց կայքում գրված ա 13-18, բայց իրանց ВКонтакте-ի էջում գրված ա 13-20: Մի քիչ անհասկանալի է, բայց ասենք նենց տպավորություն ոնց որ ռուսախոսների համար 13-20, մնացածների համար 13-18: Մի խոսքով, 13-18 տարեկան երիտասարդ էրեխեքը գալիս են Հայք, որտեղ ծանոթանում են հայկական երգ ու պարին, լեզվին, շփվում են, վայրեր են այցելում, զարգանում են, հանդիպում են վարչական շրջանի ղեկավարներին և այլը: Իրենք բնակվում են կամ իրենց հարազատների տանը, եթե ունեն հարազատներ էստեղ, կամ հյուրընկալող ընտանիքների տանը և ես, անկեղծ ասած, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել էն ընտանիքներին, ովքեր, որ հյուրընկալում են սփյուռքից ժամանած մեր երեխաներին  էդ 10-14 օրվա ընթացքում և եթե դուք կամ ձեր ընտանիքը ուզում եք հյուրընկալեք հայ երեխա սփյուռքից՝ լրացրեք դիմումը, որը mindiaspora.am -ում է, min – ministry of diaspora էլի, mindiaspora.am կայքում շատ հեշտ և հավակնեք հյուրընկալելու էդ երեխային: Հիմա, ի՞նչ կանեի ես  և ինչ եմ առաջարկում անել, որովհետև գիտեք քննադատել առանց լուծում առաջարկելու իմ ձեռագիրը չի և ոչ մեկիս ձեռագիրն էլ պետք ա չլինի զուտ քննադատելը: Նախ երևի կրկնվեմ, մեր նպատակը պետք է լինի սփյուռքահայերի հայրենադարձությունը, ոչ թե հայրենաճանաչությունը: Հայրենաճանաչությունը պետք է լինի և կարող է լինի միջոց, բայց ոչ թե նպատակ, որովհետև նորից երևի ասեմ, ի վերջո հարենաճանաչություն կարելի է, կարա տեղի ունենա նաև սփյուռքում: Ասենք իրանք սփյուռքում էլ կարող են հայկական երգել-պարել սովորել, հայոց լեզու սովորել, կարող են, բայց մենք պետք է ավելի հետաքրքրված լինենք, որ Հայաստանում գոնե լինի մի 5 միլիոն մարդ, քան որ օրինակ սփյուռքում ապրող հայերը իմանան հայկական պարերը, ինչը էլի վատ չի, բայց էկեք կարևորը երկրորդականից տարբերենք, չխառնենք էդ երկու բաները էլի: Հետք մենք պետք ա չմոռանանք, հարգելի Հրնուշ Սփյուռքովնա, որ 13-18 տարեկան էրեխեք են դրանք, իսկ էդ տարիքի երեխեքին շատ կոնկրետ բաներ ա հետաքրքրում, ասենք իրանց հաստատ վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպումը շատ քիչ ա հետաքրքրում: Էդ տարիքի էրեխեքը օրվա կեսը ինստագրամում են կամ Whats up chat-ում  կամ և այլը, կամ Snapchat-ում, խնդրում եմ մի հատ ինստագրամ account բացեք, մի հատ Whats up chat բացեք կամ Snapchat account բացեք: Լավ, մի հատ մեկը չկա ձեր Սփյուռքի նախարարությունից, որ teenager էրեխա ունի, որ հասկանա, որ էդ սովետական ճամբար չի արդեն էլի: Հետո էդ էրեխեքին տարեք ցույց տվեք Թումոն՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, Դիլիջանի միջազգային դպրոցը թող էդ էրեխեքը տեսնեն, որ իմանան որտեղ ու ինչ մակարդակի կարող են սովորել եթե գան Հայք և որոշեն Հայքում սովորել ի վերջո, դա շատ ազդեցիկ կլինի իրանց համար: Հետո, TEDx-ի նման բաներ կազմակերպեք՝ հանդիպումներ TEDx-ի նման, բայց էդ speeker-ները թող լինեն իրենց տարիքի կամ իրանցից մի քիչ մեծ էրեխեք: Իրանք պատմեն իրենց պատմությունները, հավատացեք դա շատ ավելի հետաքրքիր է քան ինչ որ հայ պաշտոնյաներ հետ հանդիպումը: Հետո ամեն մի էդ «Արի տուն»-ի հոսք թող մի հատ start up-ի idea առաջարկի Հայաստանում: Կարևոր չի դա լինող ա, լինող չի, էդ start up-ը բիզնես կդառնա թե չէ , թող էդ էրեխեքը մտածեն brainstorm անեն՝ ինչ կարելի ա անել Հյաստանում: Թող իրանք, իրանց մեջ էդ սերմանա, որ եթե մի բան կարելի ա անել, կարելի ա Հայաստանում անել, որ ընդհանրապես ինչ կարելի է, թող մտածեն, թող ստեղծեն ինչ որ մի բան, ինչ որ մի հատ product, Էդ հոսքը մի հատ բան ծնի: Հետո, ես չգիտեմ, ով ա աշխատում էդ երեխեքի հետ, բայց հատուկ ունակություններ եթե ունեն էդ էրեխեքը, որևից մեկը նկատում ա, որ ասենք մի էրեխա հատուկ ունակություն ունի, անմիջապես տարեք էդ էրեխուն էդ ոլորտի մեծերի մոտ թող, ցույց տվեք, թող իրանք հասկանան մի հատ: Եթե չգիտեմ, որ եթե մեկը շատ լավ նկարում ա, տարեք ցույց տվեք Նկարիչների միության, եսիմ, նախագահին, եթե մեկը շատ լավ երգում ա, չգիտեմ, տարեք երգի թատորն մի հատ թող լսեն իրան, եթե մեկը շատ, շատ լավ շախմատ ա խաղում հրավիրեք շախմատի դպրոցից ինչ որ մեծերին թող մի հատ նայեն, կարող ա էդ էրեխեն մեր երկրորդ Տիգրան Պետրոսյանն ա դառնում, բայց էս անգամ ոչ թե սովետի դրոշի տակ այլ Հայքի: Կամ եթե մեկը լավ ֆուտբոլ ա խաղում, կարողա էս էրեխեն դառնում ա մյուս Հենրիխ Մխիթարյանը: Ուշադիր էղեք նման էրեխեքին, բացահայտեք էդ խմբերի մեջ, բոլորին մի նայեք մի աչքով ու իրոք նման էրեխեքի համար բացառություններ արեք, նորից հրավիրեք, որ գան տուն  երկրորդ անգամ, ոչինչ, եթե անգամ տենց բան չի լինում ձեր մոտ: Սա շատ լավ ծրագիր ա, ուղղակի ինձ թվում ա Հրանուշին պետք ա հուշել, որ իրանք իրոք 13-18 տարեկան էրեխեքի հետ են շփվում, որոնք որ լռիվ ուրիշ բաներով են հետաքրքրված քան նույն Հրանուշը կամ այլ մեծեր իրանց տարիքում էին երբ որ, հուսով եմ էս էպիզոդը կօգնի: Հա քանի չեմ մոռացել, ձեր e-mail-ի հասցեն, դուք ունեք mindiaspora.am aritun.am  ուրիշի անունով գրանցված՝ ոչ նախարարության, բայց mindiaspora.am և այլը: Mindiaspora.am ունեք և ձեր e-mail-ը gmail-ի, gmail.com-ով ա, մի հատ ձեր mindiaspora.am-ով mail բացեք, ինչ կլինի, եթե դժվար չի: Եթե ամփոփեմ արագի մեջ, կարճով՝ բացեք ինստագրամի account մի հատ՝ official, link-ը դրեք ձեր սայթում, Whats up-ի chat բացեք, Snapchat-ի account բացեք, էրեխեքին տարեք թող տեսնեն Դիլիջանի միջազգային դպրոցը, որ հասկանան ինչ պայմաններում ա կարելի սովորել Հայքում: Կազմակերպեք ասենք շաբաթը մեկ TEDx-ի նման հանդիպումներ, բայց նորից ասեմ, speeker-ները թող լինեն իրենց հասակակիցները կամ մի քիչ մեծերը: Կարող ա լինի նաև Q&A session, շատ հետաքրքիր session լինի, որ հարցեր տան պատասխանեն և այլն ` զբաղվեն: Թող ամեն մի Արի տուն-ի հոսք առաջարկի մի start up-ի idea, և ի վերջո, առանձնացրեք հատուկ ունակություններ ունեցող էրեխեքին և տեղյակ փահեք մասնագետներին դրա մասին, այսքանը, մնացե՜ք բարով: