Transcripts 4

Բարև բոլոր պարզ մարդկանց, մեր 40-րդ էպիզոդն ա եթերում, պատկերացրեք ատամհատիկի նման մի բան ա էս փոդքաստի համար: Իմ հավատը չի գալիս, որ ես 40 էպիզոդ եմ ձայնագրել, իսկ եթե հաշվենք extra էպիզոդը ապրիլի 24-ի կապակցությամբ ապա 40-ից էլ ավել: Որոշեցի մի քիչ խոսեմ հենց էս փոդքաստից, մի քիչ էլ ինձանից և միանգամից կուտակված հարցերին պատասխանեմ վերջապես հոբելյանական էպիզոդ ա: Նախ ես ինքս շատ հեռու եմ փոդքաստներից, ռադիոյից, մեդիայից ընդհանրապես: Փոդքաստներ լսում եմ, շատ վաղուց եմ լսում, երևի առաջին iPhone-ի ժամանակվանից մի տաս տարի ա և միշտ ուզեցել եմ լսել հայերեն փոսքաստներ, մի ժամանակ հայտնվում էին փոքրիկ կարճ բաներ, մի քանի էպիզոդից հետո դրանք փակվում էին, դադարում էին գոյություն ունենալ, ու ես միշտ մտածում էի, որ եթե ուզում ես մի բան նորմալ լինի, պետք ա всё-таки դու անես, բայց ժամանակ չկար, ես անգամ ժամանակի պատճառով ֆեյսբուքից դուրս էկա մի 5-6 տարի առաջ, որովհետև  ուղղակի ժամանակ չէր լինում էդ ամենին հետևելու և ի միջիայլոց, հենց դուրս եկա ֆեյսբուքից, ասեմ ձեզ, ավելի անկեղծ սկսեցի ուրախանալ լավ նորություններին իմ ընկերների, որովհետև իմանում էի հենց անմիջապես իմ ընկերներից ոչ թե էկրանից, և դա շատ ավելի հաճելի էր, ես ֆեյսբուքում էջ ունեմ իհարկե, բայց ոչ անձնական էջ, փոդքաստի էջն ա դա, անձնական էջ չունեմ ֆեյսբուքում: Անկեղծ ասած, փոդքաստը սկսելուց ես չէի մտածում, որ էսքան հայերեն փոդքաստ լսող կա, ինձ չգիտեմ ինչի միշտ թվում էր, որ մենք հայերով ֆեյսբուքում ծնվում ֆեյսբուքում մեռնում ենք, իսկ ավելի երիտասարդները ինստագրամում ծնվում ինստագրամում մեռնում են: Լուրջ, մեր ջահելները եթե նույն ժամանակը դաշնամուրի դիմաց անցկացնեն ասենք թե ինչ որ իրանց անցկացնում են ինստագրամի դիմաց, երևի նոր Առնո Բաբաջանյաններ հաստատ կունենանք, կծնվեն, բայց եթե ես կարդամ հիմա էս փոդքաստի լսողների աշխարհագրությունը դուք ինքներդ կզարմանաք թե, որ քաղաքերից են հայերեն փոդքաստ լսում, մի րոպե հեսա կոմպս բացեմ, չեմպիոնը իհարկե Երևանն ա, հետո Կալիֆորնիայի քաղաքներն են, հետո Ռուսաստան՝ Մոսկվա, Կրասնոդար, [Լիժբելգիում?], San Jose, Chandler, Santana, Coventry, San Francisco իհարկե, Salt Lake City, Աթենք, Grand Prairie, Texas, Toronto, Canada, Ashburn, Sofia,  Montreal, Samara, San Fernardo, Mumbai, [Satley?] , մի խոսքով, լիքը Fontana, Աուրորա, Տիխուանա, [Jackson…?], Boardman, [Utrkh?], North Bergen, Beirut, Ahmedabad, St. Louis, Legos, Santiago, Chili-ում, Colombo, Kiev, Sherman Oaks, մի խոսքով սենց քաղաքներ ա, որ հարյուրավոր գնում ա զարմանալիորեն, ով իմանար, որ ընդեղ ընդհանրապես  հայերեն հասկացող կա, էլ չեմ ասում փոդքաստ լսող պարբերաբար, բայց գաղափար չունեի իրականում ոնց են ընդհանրապես փոդքաստ անում, գաղաձար չունեի ոնց սկսեմ, ինչ պետք ա արվի, ինչ միկրաֆոն, ոնց են հետո էդ ամեն ինչը իրար հետ կցում, ոնց են քցում iTunes, որ ավտոմատ upload արվի, ոնց են ընդհանրապես աուդիոֆայլերը իրար կպցնում և այլը, որտև, իմ, ես շատ հեռու եմ էս տեխնոլոգիաներից: Հետո փոդքաստը normally ունեն սենց մի հատ intro, որ այլ մարդ ա խոսում հետո էպիզոդն ա սկսվում so վարձեցի մի հատ պրոֆեսիոնալ ռադիոհաղորդավար, ամերիկացի մի հատ ձյաձ, ասեց ինչ տեքստ ես ուզում խոսամ , ասեցի դե ուզում եմ ինչ որ մի հատ փոդքաստ անեմ իմ հայրենիքի՝ Հայաստանի մասին, բայց ուզում եմ լինի thought provoking  էլի, ուզում եմ insightful լինի, համոզված եմ, որ լինելու ա controversial, բայց միևնույն ժամանակ powerful, հուսով եմ, որ լինելու ա valuable և ամենակորևորը լինելու ա natural, որովհետև  ես ասելու եմ էն ինչ-որ զգում եմ , ինչ-որ մտածում եմ, ասեցի ու գլխավոր նպատակս, որ մարդիկ սկսեն սիրել Հայաստանը, պաշտպանել Հայաստանը ու մտածել Հայաստանը զարգացնելու մասին, ասեց OK գրի ես կխոսամ, այդ պահին սուրճ էի խմում սրճարանում, միանգամից տեքստը հավաքեցի intro-ի ուղղարկեցի իրան, ինքը առաջարկեց երաժշտություն, որը իմ դուրը էկավ, ու ծնվեց այս intro-ն: [Intro]

Մի խոսքով here.am փոդքաստը, որը կարելի ա ասել, հոբի ա, մի հատ մարդ, մի հատ շատ մոտիկ մարդ ինձ հարցրեց, ինչի՞ եմ ես դա անում, չէ ասեց, ի՞նչ ա դա քեզ տալիս, ասեցի հանգստություն, իմ հանգստության համար ու եթե հանկարծ առաջարկներիցս, բազմաթիվ առաջարկներիցս, գոնե մեկը Հայքում կիրառվի, ես կզգամ ինձ երջանիկ, կզգամ, որ ինչ-որ մի ավել բան եմ արել հայրենիքիս համար, որովհետև հայրենիքս հիմա շատ խոցելի ա, շատ փոքր ա, շատ թույլ ա, շատ խեղճ ա, հայրենիքումս այսօր ես տեսնում եմ  իշխանության մոնոպոլիա, որը որ շատ վատ է և ամենակարևորը՝ հեղինակությունների բացակայություն, չունենք իսկական, իրական հեղինակություններ ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության մեջ, որը որ բանտերում ա, չկա՛, վերջացել ա , դա շատ վտանգավոր ա, բայց լավ էդ շեղվում ենք փոդքաստից:

Ես շատ եմ ուրախանում երբ որ ինձ հետ չեն համաձայնվում, որովհետև դա օգնում ա ինձ զարգանալ և աճել, եթե բոլորը ու միշտ համաձայնվեին իմ հետ ինչ-որ Էրդողանի նման կամ Ալիևի նման կամ Բերդի Մուխամեդովի նման մի հատ ինչ-որ դիկտատոր, էնպես որ խնդրում եմ ասածներս, հալած յուղի պես մի ընդունեք, միշտ հարցականներ ունեցեք, միշտ փորձեք կրիտիկայի ենթարկել այն ինչ լսում եք և տեսնում եք: Երևի here.am-ի մասին այսքանը, եթե ես կարողացա սա անել, ուրեմն ձեզանից ցանկացածը կարող է անել Հայկական փոդքաստ, այնպես որ дерзайте, իսկ եթե օգնության կարիք ունենաք անպայման ասեք, որովհետև  here.am-ը այսօր միակ հայերեն լեզվով փոդքաստն ա, իսկ դա այդպես չպետք ա լինի: Հիմա մի քիչ իմ մասին, անունս դե գիտեք Լևոն ա, երևանցի, ՀՀ քաղաքացի իհարկե, մասնագիտությունս եթե սենց բառացիորեն թարգմանեմ կհնչի որպես ծախսերի կառավարում  կամ Spent Management, ես համարյա ուսանող ժամանակներից եմ զբաղվում էս մասնագիտությամբ, այս տարին լրացավ 20 տարին, ես ուրիշ այլ բանով չեմ զբաղվել այս տարիներին, ոմանք ասում են, որ ես ամենալավն եմ Եվրոպայում, կան գժեր, որ ասում են, ես ամենալավն եմ աշխարհում, երևի շատ նեղ մասնագիտություն ա դրա համար և շատ քիչ մարդ կա, որ 20 տարի միայն դրանով ա զբաղվել, սենց նեղ նիշյաներ եմ գտնում էլի՝ հայերեն փոդքաստ, մասնագիտություն, որ աշխարհում քիչ մարդիկ գիտեն և այլը: Աշխատել եմ երևի մի 30 երկրում՝ ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից մինչև Աֆրիկական երկրներ, Աղվանստանով և այլը և այլը և անգամ Խողաղ օվկիանոսի մեջտեղում գտնվող կղզիներում և ասեմ ձեզ, որ անգամ էդ կղզիներում ես հայ գտել և կնքել իրանց երեխեքին, երբ որ եկան Հայք, էլ ի՞նչ ասեմ իմ մասին, եթե անձնական կյանքից հետաքրքրի ինչ-որ մեկին՝ ամուսնացած եմ, ունեմ երկու ֆանտաստիկ էրեխա, ունեմ ընկերներ, առանց որոնց ես ուղղակի ոչ մի բան չարժեմ, so հոբիիս մասին իմացաք, մասնագիտությանս մասին իմացաք: Հա, մի հատ էլ site-project կա, մի նախագիծ, որի վրա ես ու իմ մանկության ընկերն ենք աշխատում, բայց դրա մասին հիմա չեմ ուզում պատմեմ, բայց խոստանում եմ, որ եթե ստացվի անպայման մի առանձին էպիզոդ կանեմ դրա մասին, իսկ այժմ այսքանը, շնորհակալություն, մնացե՜ք բարով:

Դե ինչ պարզ մարդիկ, նորից բարև, բարև բոլորին: Չէի ձայնագրում մի քանի օր էպիզոդներ, որովհետև  չէի հավաքում, չէի հասցնում, շատ զբաղված էի, րոպե չկար անգամ: Հիմա, փառք աստծո, կարճ էպիզոդ, բայց ամեն դեպքում գնում ենք առաջ: Մինչ բուն թեմային անցնելը շատ ծիծաղալու բաներ էղավ, ը… օգօստոսի 23-ից սկսած հայտնաբերեցի, որ ահագին մեծ թրաֆիք ա գալիս here.am, շատ քանակությամբ այցելուներ Honk Kong-ից: Մի քիչ շատ անսովոր էր, անգամ մի պահ էղավ Hong Kong-ը Երևանին անցավ և իհարկե դա շատ անսովոր էր, չի կարա լինի այդքան հայ Hong Kong-ում և չի կարա լինի այդքան ժամանակակից հայերենով խոսացող հայ մանավանդ, փորձեցի պարզել թե ինչումն է բանը, պարզվեց, որ մի թրանսեքսուալ էսկորտով զբաղվող կին-պարոն, նու կին դարձած պարոն հայտարարություն էր տվել իր ծառայությունների մասին, մի քանի նկար էռոտիկ բնույթ կրող, here am-ի տեղը երևի գրել էր here.am էր ստացվել և բոլոր իր այցելուները, հաճախորդները, ընկերները և այլը փաստորեն սեղմում էին դա և գալիս էին հայկական փոդքաստի կայք, որտեղ, որ անհասկանալի մի լեզվով ինչ որ տեքստեր էին գնում, մի քանի հատ անգամ chat request ստացա, լիքը մարդիկ սեղմել էին music երաժշտություն էին լսել  և այլ և այլը, մի խոսքով փորձում էին կապվել և այլը: Շատ զավեշտալի էր իհարկե, երևի թե պետք ա գրել այդ պարոնին, տիկնոջը, որ կլիենտ ես կորցնում, քո ամբողջ թրաֆիքը գալիս ա մի այլ տեղ, այնպես որ քեզ չմեղադրես դրանում, դու մեղավոր չես: Լավ, ամեն դեպքում, հիմա թեմայից՝ երևի թե հետևում էիք էս քանի օրը Բագրատյան՝ մեր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել էր, առաջարկ էր արել մեր երկիրը վերանվանել Հայաստանից Արմենիա, այսինքն հայերենը լինի Արմենիա, նու և գրել էր, որ մեր լեզուն բառերի քանակով զիջում է տարբեր լեզուներին , ասել  է թե աղքատ է մեր բառարանը: Շատ մեծ աղմուկ բարձրացավ, ոմանք քննադատեցին, ոմանք համաձայնվեցին, մի խոսքով: ԵՎ այդ իսկ թեման շատ շոշափելու կամ որ ասում են արծարծելու համար Պետրոս Ղազարյանը կանչել էր Բագրատյանին Ուրվագիծ, որ ծյոռկեր, նայեցի էդ հաղորդումը ուշադրությամբ ՝ բավականին հետաքրքիր զրույց էր ստացվել: Նախ դուք եթե… եթե դուք պարզ մարդիկ եք նու պարզ ա լսում եք վաղուց էս փոդքաստը, լսել եք, որ ես շատ հաճախ, ամեն դեպքում խոսքի մեջ աշխատում եմ մեր երկիրը անվանել Հայք Հայաստանի տեղը, Հայաստան ասելու տեղը: Ես չեմ կարծում, որ հին պարսկական ՍՏԱՆ մասնիկը պետք է այնպես արմատավորվի մեր լեզվում, որ մենք էլ Աղվանստանի, Պակիստանի, Տաջիկստանի նման ՍՏԱՆ-ների հետ անվանվենք Հայաստան: Հասկանում ե՞ք, նու չեմ ուզում, որն  արդեն արմատավորվել ա դարից ավել ա  և մենք Հայաստան ենք ասում, պարսկերեն փաստորեն, մեր երկիրը: Լուսահոգի Ռոբերտ Սահակյանցն էր ատում, երբ մենք մեր երկիրը ՍՏԱՆ մասնիկով էինք անվանում, ես ճիշտն ասած չգիտեմ ինքը ինչ ալտերնատիվ էր առաջարկում, բայց ատում էր, ինքը ստեղծագործ մարդ էր և սիրելու կամ ատելու իրավունք ուներ առանց ալտերնատիվ առաջարկելու: Սրանից մի քանի տարի առաջ, երևի 2011-ն էր չեմ հիշում, ես միջին-ասիական երկրներից մեկում էի՝ բնական ա ՍՏԱՆ-ով անվանվող երկիր էր և էնտեղ մեկը ինձ ասեց, — Я знаю что вы называйте свою страну Хайастан, ու ինքը ասեց տենց նենց կիսակծելով էլի, типа, даже в название вашей страны есть корни других языков, ու ինքը ճիշտ էր, ասենք ինչ պատասխանես էս մարդուն եթե ինքը ճիշտ ա ու եթե անգամ քո սահմանադրության մեջ ա գրած Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ ասես էդ մարդուն, ո՞նց բացատրես, որ սե՜նց-նե՜նց և այլը: Ստիպված առանց ոչ մի բան բացատրելու կրակեցի երկու ծնկներին, կատակում եմ իհարկե ՝ սրտին: Լավ, հիմա Բագրատյանը նույնպես դեմ ա ՍՏԱՆ մասնիկին, ես էլ եմ դեմ, բայց Բագրատյանը մի քիչ շատ անգլո-լատինական տարբերակ ա առաջարկում՝ Արմենիա: Ես առաջարկում եմ հայերեն, հայերեն, այնպես ինչպես դարերով եղել ա ՝ պարզապես  Հայք, պա՛րզ, չէ՞, պարզ մարդիկ: Լավ, էսօր այսքանը, մնացե՜ք բարով:

Ողջույն պարզ մարդիկ, մեր այս էպիզոդը հրապարակվում է երբ մեր Ազգային Ժողովի նստաշրջանը սկսվեց, ինչպես նաև Arm-Comdey-ի հերթական եթերաշրջանը կսկսվի, հետևաբար դուք մեր հեռուստացույցով կունենաք ավելի շատ, ավելի հետաքրքիր բաներ նայելու, ավելի ծիծաղելու բաներ դիտելու և  լսելու: Ես այսօր ուզում եմ պատմել թե ի՞նչի եմ էս փոդքաստում մենակ խոսում և չկան, դեռ չկան, հյուրեր և ինտերվյուներ: Մի քանի պատճառ կա, երևի, այսինքն ես երբեք չեմ էլ մտածել, որ սա կլինի ինչ-որ ստանդարտ բան, որտեղ որ, մենք տեսնում ենք ամեն օր TV-ով, որ ինչ-որ մեկին կհրավիրեն, ամեն օր ինչ-որ մեկի հետ հարցազրույց կլինի, չէ՞ որ կան բազմաթիվ այդպիսի ծրագրեր հեռուստատեսությամբ որտեղ դուք տեսնում եք ինտերվյուներ, ինչի մի հատ էլ ավելացնել՝ շատ-շատ են նման ծրագրերը: Բայց հիմնական պատճառը ինչի չկան ինտերվյուներ here.am-ում հետևյալն ա՝ ցավոք, մարդիկ ում ես կուզենայի հարցեր տալ, կամ ով ինձ հետաքրքիր են, չեն խոսում հայերեն, իսկ ես շատ կուզենայի էս փոդքաստը մնար հենց հայերեն: Թարգմանություն կարելի ա տալ ձայնի վրայից, իհարկե, բայց դա ամբողջ կայֆը սպանում ա, տակն էլ գրել հնարավոր չի, որովհետև սա հեռուստատեսություն չի այլ աուդիո ծրագրեր են: Մի այլ պատճառ էլ կա, դուք հասկանում եք, որ ես մեկին, մեկից հարցազրույց վերցնեմ, ես պետք ա հարցեր տամ, որոնք մեր այսօրվա ժուռնալիսները չեն տալիս, չեն տալիս, չգիտեմ թե վախից, թե իրանց մտահորիզոնի խնդիրներից ելնելով, թե ուղղակի որովհետև մտածում են, որ երևի անհարմար ա կամ պետք չի նման հարցեր տալ: Չգիտեմ, ես անդրադարձել եմ ժուռնալիստներին իմ էպիզոդ 26-ում, կարող եք նորից լսել էպիզոդ 26-ը ու մի քիչ ղժժալ մեր այսօրվա ժուռնալիստիկայի վրա: Մի քիչ շեղվենք էլի թեմայից, որովհետև  раз уж խոսացինք էս այսօրվա ժուռնալիսների մասին, հենց այսօր պառլամենտում՝ Ազգային Ժողովում, Աշոտյանից ինտերվյու են վերցնում և օպերատորը՝ ինչ-որ լրատվամիջոցի օպերատորը, գալիս է կանգնում է կամերայի դիմաց, որը որ նկարում է Աշոտյանին , մյուս կողմից՝ հետևի կողմից, այնպես, որ ամբողջովին ինքը երևում է, ինքը ավելի շատ ա երևում քան Աշոտյանը և մինչ Աշոտյանը պատասխանում է հարցերին մենք բոլորս կարդում ենք էդ օպերատորի մայկայի վրայի մեծ տառերով գրվածը, իսկ իրա մայկայի վրա գրված էր. Fuck your bad vibes, bitch: Ես չգիտեմ դա, օպերատորի քաղաքացիական պազիցիան ա թե…եթե քաղաքացիական պազիցիան ա, բան չասեցի, հալալ ա էդ լրատվամիջոցին, որ էդքան դուխ ունի տենց օպերատորներին  ա պահում ու ուղարկում ա ազգային ժողով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր լրատամիջոցները էնքան անգրագետ են և անտրամադիր, որ անգամ չեն էլ հետևում իրանց աշխատողների dress code-ին, իրաք սկի չգիտեն dress code-ը ինչ ա , ընդհանրապես, dress code գաղափարը, պառլամենտ ինչով են գնում, ուրիշ տեղ ինչով են գնում: Իրանք սկի անգլերեն կարդալ չգիտեն, որ հասկանան էդ մայկայի վրա ընդհանրապես ինչ ա գրված և այլը: Չնայած какой парламент такие и майки: Լավ, վերադառնանք իմ պոտենցիալ հյուրերի մասին խոսենք: Ես հյուրերին պետք ա տամ պարզ հարցեր, պարզ և ուղիղ և չեմ կարծում հյուրերը միշտ պատրաստ կլինեն պարզ հարցերին պատասխանել: Իսկ եթե օրինակ հյուրերը սկսեն պարզ հարցերին տա ինչ-որ ջրոտ դիպլոմատիկ պատասխաններ էդ արդեն համը դուրս կգա և ոչ ես ինձ կհարգեմ, ոչ ես ձեզ կհարգեմ և here.am-ն էլ կդառնա հերթական TV հաղորդում որտեղ հարցազրույցներ են վերցնում, որովհետև  ոչնչով չի տարբերվի դրանցից: Բայց, ես մեծ հաճույքով ոչ թե ինտերվյուներ կվերցնեմ այլ ուղղակի ձեզ կլսեմ իմ սիրելի պարզ մարդիկ: Եթե դուք ունենաք, եթերով ինչ որ ուզենաք բան ասել, ունենաք բան ասելու, խնդում եմ կարող եք ձայնագրել և ուղարկել ինձ, ձեզանից ուղղակի կպահանջվի ձայնագրել այն ինչ ուզում եք ասել, ձեր…ձեր հեռախոսի նաուշնիկի միկրաֆոնով, ընդամենը լռություն ապահովեք ձեր կողքը, ձայնագրեք ուղղարկեք ինձ, մնացածը ես կանեմ: Ես մեծ հաճույքով կկազմակերպեմ այսպես կոչված guest-episode-ներ, որտեղ դուք կարտահայտեք ձեր մտքերը: Ի միջիայլոց ասեմ, որ անպայման չի, որ ձեր մտքերը համընկնեն իմ մտքերի հետ, ասեմ ավելին ձեր մտքերը անգամ կորող են լինել իմ մտքերի լրիվ հակառակը, ես կարող եմ նրանց հետ չհամաձայնվել, բայց մեծ հաճույքով եթեր կտրամադրեմ, որ դուք ձեր մտածածը հասցնեք լսողին և քանի որ here.am-ի լսող contingent-ը ԱԼՄ-ի կամ ասմունքող Լիանա Զորաբյանի contingent չի, ես համոզված եմ, որ դուք ունեք ասելու բան, անկախ ամեն ինչից ինձ հետ կարող եք կապվել էլեկտրոնային փոստով, hay@here.am , ինչպես նաև կարող եք գնալ here.am կայք և հենց այնտեղից կապվել ինձ հետ, ինչպես նաև հեռախոսիս ուղղարկել հաղորդագրություն սեղմելով chat with us now կոճակը անվճար here.am կայքում: Here.am-ը կա նաև twitter-ում, Instagram-ում և այլ տեղերում:  Ամբողջ ինֆորմացիան, բոլոր լինքերը, հղումները կան here.am կայքում, subscribe էջում, այնպես որ, խնդրեմ, եթե ասելու բան ունենաք, առաջարկ ունենաք, ինչ-որ խնդրի լուծում ունենաք և այլն, խնդրեմ, համեցեք, իսկ այսօր այսքանը, մնացե՜ք բարով: