Transcripts 5

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Երկու առաջարկ Երևանի համար

Բարև բոլոր պարզ մարդկանց, էսօր իմ քաղաքի համար երկու առաջարկ եմ ուզում ներկայացնեմ՝ մեկին դուք արդեն երևի ծանոթ եք, եթե լսել եք նախորդ էպիզոդները:

Այդ մեկը ես ուղղակի մի քիչ ծավալուն կներկայացնեմ, իսկ մյուսը նոր է:

Առաջարկներս մեր քաղաքի ավագանու անդամներին են ուղղված՝ թե մեր փողով ընտրված հարգելի քաղաքապետի խմբակցությանը, թե ընդդիմադիրներին, բայց նաև բոլոր Երևանցիներին և Հայքի բոլոր քաղաքացիներին, կխնդրեի մտածել այս երկու առաջարկների մասին:

Մինչև առաջարկներին անցնելը ասեմ, որ նախորդ էպիզոդներում անդրադառցել էի պողոցների վերանվանման խնդրին և խոստացել էի, որ էլ չեմ անդրադառնա դրան, քանի որ դա իրոք կեղծ օրակարգ է չի դիմանում ոչ մի քննադատության, ցավոք սրտի այդ օրակարգը:

Չգիտեմ, կարիք կա՞, բայց խնդիրը էն ա, որ

երբ որ ասում են կոմունիստները սխալ են, ասում են, որ նրանք չար են և այլը, ես ասում եմ , -Այո՛ սխալ են,  բայց Ֆրանսիայում և Իտալիայում Լենինի փողոցներ կան, էդ ասելուց հետո քարկապ են ընկնում:

Երբ ասում են, որ վատ բաներ են արել, այո վատ բաներ են արել հա, ոչ մեկ չի բացառում, բայց ֆաշիզմի գաղափարը ստեղծով Մուսոլինիի անվան մոնումենտ կա Հռոմում՝  Իտալիայի մայրաքաղաքում:

Երբ ասում են, — անգամ Ռուսաստանը Լենինգռադը դարձրեց Սանկտ Պետերբուրգ, ես ասում եմ, — այդ ամբողջ մարզը ռուսական, որում գտնվում է այդ նաև Սանկտ Պետերբուրգը կոչվում ա  Ленинградская область: Քարկապ են ընկնում էդ ասելուց հետո, ախր բան չեն կարում մարդիկ…

ասում են, — մեր հերոսների անուննեով փողոցները չպետք ա լինեն Երևանի երկրորդական և երրորդական փողոցներ, ես ասում եմ, — Երևանը չունի երկրորդական և երրորդական փողոց այ անտրամադիր երիտասարդ ջան և չի կարելի ամեն բան կենտրոնում հավաքել,

մի խոսքով պատմությունից պետք է դասեր քաղել և ոչ թե մոռանալ այդ պատմությունը: Այն ժողովուրդը, որ մոռանում է պատմությունը դատապարտված է այն կրկնելու:

Ասածս որն ա՝ հարգելի Ելք ջան, ամոթ չի սխալները ընդունել և ամոթ չի սխալվել ընդհանրապես, մի քիչ մեծացեք, հասունացեք ՝ սխալ ընդունելը հենց հասունության նշան ա, հասկանում ե՞ք:

Դուք առաջարկում էիք Զարուհի Փոստանջյանը ղեկավարի Ելքի ցուցակը, երբ որ քաղաքի ավագանու ընտրություններն էին, հիշում ե՞ք, առաջարկում էիք, որ Զարուհի Փոստանջյանը ղեկավարի ձեր ցուցակը սկզբից, փառք աստծու, նա չնդունեց այդ առաջարկը, բայց հիմա՝ հետ նայելով չեք կարծում, որ նման առաջարկ անելը սխալ էր, պատկերացնում ե՞ք ինչ կլիներ եթե նա ընդուներ ձեր էդ առաջարկը:

Դուք երիտասարդ եք, որմանք անգամ ջահել, մի քիչ էլ գլխապտույտ կա, հասկանում եմ, մեկ մեկ ուղղակի կանգ առեք սենց լսեք կողքից ինչ են ասում, գնահատեք, ծանր ու թեթև արեք նոր շարժվեք առաջ:

Լավ, հիմա բուն առաջարկներիս անցնեմ, что то շատ երկար ներածության էղավ մանավանդ, այն թեմայով որից որ չպետք է…որին որ անդրադառնայի:

Առաջարկ համար առաջին՝ և սա եղել է անցյալ էպիզոդներում ինչպես ասեցի, Երևան քաղաքի բոլոր նորակառուց շենքերը, տները , նորակառույցները բոլոր պետք է ունենան առնվազն  15% կանաչ, կանաչապատված տարածք:

Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս ոչ մի նոր շինարարություն, եթե նախագծով այդ շինարարության առնվազն 15%-ի չափ չի նախատեսված որպես կանաչ տարածք:

Ավելի պարզ՝ եթե ինչ-որ մեկը գալիս է և ասում է՝ ես այստեղ ուզում եմ շենք կառուցեմ, խնդրում եմ տալ թույլտվություն, կամ խնդրում եմ աջակցել, կամ խնդրում եմ…ի՞նչ են խնդրում, ընթացք տալ այս դիմումին և այլն, խնդրում եմ ֆորմալ ձևակերպում տալ, որպեսզի ես սկսեմ շինարարության աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը իր կողմից կանաչ լույս չի տալիս այդ դիմումին, եթե այդ շինարարության առնվազն 15%-ը կանաչ տարածք չի:

Ինչի՞ 15%, որովհետև 15%-ը չի ազդելու շինարարության վրա: Եթե լիներ օրինակ 25%, դա կնշանակեր, որ ¼ այդ տարածքի , այդ շինարարը չի կարողնալու վաճառել, ¼-ը քանի որ լինելու ա կանաչ տարածք՝ խոտ և ծառ, իսկ 15%-ը դիմանալու ա, բայց միևնույն ժամանակ տալիս է բավականին տպաորիչ քաղաքի տեսք, լրիվ փոխում ա քաղաքի տեսքը:

So, առաջարկ համար մեկ՝ նորից կրկնեմ, առաջարկը ուղղված է թե ավագանու բոլոր անդամենրին, թե փողով ընտրված մեր քաղաքապետի խմբակցությանը և թե ընդդիմադիրներին, եթե իհարկե իրանց հուզում ա քաղաքի տեսքը  և օդը, քիչ հետո առաջարկ երկուսը կգա:

Առաջարկ համար երկուս՝ վերաբերում է Երևանում նոր բացվող բիզնեսներին, խոսքը գնում է այն բիզնեսների մասին, որոնք ասենք խանութներ են, դեղատներ են, գարեջրատներ են, կոշիկի խանութներ են կամ մթերքի խանութներ են, բայց ոչ թե նրանց, որոնք այսօր արդեն գործում են այլ նոր բաց…օրինակ 2018 թվականի հունվարի 1-ից բացվող նորերի մասին, հա՞, սա շատ կարևոր նյուանս ա:

Հետևյալն ա առաջարկը՝ նոր խանութ կամ սրճարան կամ թեկուզ իրավաբանական գրասենյակ, կարելի է բացել եթե 700 մ շառավիղով չկա նմանատիպ բիզնես,

որովհետև ինչ ա՞ կատարվում , ասենք մի ընտանիք ապրում ա նրանով, որ միրգ ա վաճառում կամ չգիտեմ ինչ որ փոքր գրենական պիտույքների խանութ ունի, մեկ էլ հենց կողքի դռնից բացվում ա նույն բիզնես անող մի այլ ձեռնարկություն և ուշ թե շուտ էդ երկուսից մեկը պետք ա փակվի կամ իրանք պետք ա թշնամաբար գոյատևեն՝ տենց, կիսելով եկամուտը, որովհետև հաստատ ոչ մեկի եկամուտը էլ նախկինը չի լինելու էլի,

so առաջարկս հետևյալն ա, որ քաղաքապետարանը համաձայնվի նոր բիզնեսներին եթե, էդ նոր բիզնեսները շառավիղով  700 մ-ի վրա չկա նմանատիպ բիզնես, որ քաղաքը համաչափ զարգանա և որ որմանք չասեն , որ մեր քաղաքում կան երկրորդական և երրորդական փողոցներ, նորից ասեմ, խոսքը գնում է ոչ թե այսօր գործող բիզնեսների մասին, այլ նոր բացվող՝ ասենք հունվարի մեկից բացող նոր բիզնեսների մասին:

Գիտե՞ք, ես գժվում եմ Սարյանի վրայի գինետների համար, բայց ես ուզում եմ նույն որակի գինետներ լինեն, չգիտեմ, և Կոմիտասի վրա, և Մասիվում և Երրորդ մասում: Ինչի՞ պետք ա Մասիվի կամ Կոմիտասի բնակիչները զրկված լինեն լավ որակի գինի, լավ միջավայրում խմելու հաճույքից չէ՞, չէ որ ասենք նաև նույն Մասիվի և Կոմիտասի բնակիչներն են գնում  Սարյան կամ Կասկադ, որպեսզի գինի խմեն:

Ես, օրինակ հասկանում եմ, որ Բաղրամյանի նորտարական գրասենյակներում են կենտրոնացած համայն հայոց թարգմանիչները, բայց մենք նոտարներ ունենք քաղաքի բոլոր մասերում, ինչի՞ չունենալ նմանատիպ թարգմանչական գրասենյակներ օրինակ այլ նոտարների մոտ, հա՞, քաղաքի այլ մասերում:

Հավատացեք թե բիզնեսներ չեն փակվի, այլ հակառակը, և սպասարկման որակը կբարձրանա և քաղաքը համաչափ կզարգանա և երկնքից կնգնեն 3 խնձոր՝ մեկը Տարոնի համար, մեկը՝ Ելքի, մյուսն էլ Զարուհու համար, չնայած ինքը նախընտրում ա ծիրան:

Հիմա, էս իմ կողմից երկու առաջարկ, եթե դուրներդ գալիս ա փորձեք, կարող ա մեկը ձեր դուը գա մյուսը չգա, չգիտեմ փորձեք, արեք, տեսեք ձեր ընտրած, ձեզ ընտրած երևանցին ի՞նչ կարծիք ունի դրա մասին, փորձեք տեսեք, թե արդյոք նույն հակասական կարծիքնրը կլինեն, որը որ փողոցների վերանվանման մասին էին, թե այլ ձեր նախագծերի՝ ձեր ասելով քաղաքապետարանի ընդհարապես հա, նախագծերի մասին ուներ հասարակություն, փորձե՛ք, մնացե՛ք բարով: