Transcripts 6

 

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, Buongiorno, Հայկական բիզնեսից այսօր կխոսենք… Ինչքան էլ դա տարորինակ չթվա հայկական բիզնես գոյություն ունի, եթե գոյություն ունի հայկական շոու բիզնես, հայկական բիզնես էլ գոյություն ունի:

Բայց մինչ այդ ամփոփենք մեր էպիզոդ 26-ի մրցույթի արդյունքները: Իհարկե, իհարկե դա մեր սիրելի Համո Սահյանի տողերն էին: Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ով ճիշտ էր պատասխանել, և առաջին երկու ճիշտ պատասխանը ստացան տասը հազարական դրամ, իրենց հեռախոսները լիցքավորվեցին տասը հազարակական դրամներով: Դա 09 համարով վերջացող հեռախոսահամարն է և 44-ով վերջացող հեռախոսահամարը: Շնորհավորում եմ բոլորին: Մենք անպայման մրցույթները շարունակելու ենք: Ուղղակի այսօր հարց չեմ հասցրել պատրաստել, բայց… ինչևիցէ:

Հայկական բիզնես. Լսե՛ք, դուք նկատե՞լ եք ընդհանրապես, վերջերս ես մտածում էի, որ՝ երկու հայկական ազգանունով բիզնես… Ասենք, արտասահմանում շատ կան չէերկու ազգանունով բիզնեսներ, աշխարհահռչակ դարձած հետո: Չգիտեմ, Johnson & Johnson, Hewlett & Packard, Pernod Ricard, Ernst & Young և այլն, և այլն, մնացածները… Շատերը, որ երկու ազգանունով և բազմաթիվ մեծ արդյունքների են հասել: Ես չեմ հիշում երկու ազգանուն հայկական. Գևորգյան և Սարգսյան, Գիրանյան և Լևոնյան, սենց բաներ դուք տեսե՞լ եք ընդհանրապես, որ երկու հայկական ազգանուն լինի և այդ բիզնեսը զարգանա, ստեղծման, հիմնադրման օրվանից զարգանա և հասնի ինչ-որ արդյունքների: Ես չեմ հիշում տենց բան: Ես մտածում էի՝ ինչի ա դա տենց ընդհանրապես: Ի՞նչ ա, մենք հայերով իրար չենք հավատու՞մ, թե՞… էնպես չի, որ արտասահմանցիները ազնիվ խոսքի վրա բիզնես են անում և իրար հավատում են: Չէ՛, բնական է՝ էդ ամենը իրավաբանորեն գրանցվում և ստորագրվում և ամեն ինչ արվում է: Բայց եկա էն եզրակացության, որ, իրոք, ոչ թե հավատի խնդիր ունենք մենք, այլ մենք խնդիր ունենք օրենքի գերակայության: Այսինքն՝ մի գործընկերը վստահ չի, որ խնդիրներ ունենալու դեպքում ինքը կարող է դիմել դատարան, և դատարանը անկախ և անաչառ կդատի և կհայտարարի՝ ով է մեղավոր և ով է անմեղ: Մենք էդ վստահությունը չունենք ցավոք սրտի Հայքում, և հենց դրա մասին էի ես խոսում էպիզոդ 7-ում, որը կոչվում էր «Հինգ դատավոր», որտեղ և ես առաջարկում էի հրավիրել հինգ դատավոր Սկանդինավյան երկրներից, և Եվրամիությունը հաճույքով կֆինանսավորեր այդ դատավորներին, որոնք դատելու էին այստեղ՝ Հայաստանում, այստեղ եղած խնդիրները. նաև բիզնես խնդիրների մասի է խոսքը: Կարծում եմ՝ հենց դա է մեզ պակասում, որ վստահություն չկա, որ խնդիր ծագելու դեպքում, նա, ով որ ճիշտ է, նա կկարողա ապացուցել իր ճիշտ լինելը դատարանում: Կարծում եմ դա է խնդիրը, կարծում եմ դա է խնդիրը, որ մեր բիզնեսը չի զարգանում: Կարծում եմ, որ դա համար մեկ խնդիրն է:

Ընդհանրապես, մեր կառավարությունը սիրում է խոսել ներդրումներից, բայց ներդրողների են հրավիրում անձնական երաշխավորմամբ, անձնական… վարչապետը գնում է անձամբ երաշխավորում է, որ խնդիր չի ունենա բիզնեսը: Տենց ներդրումներ չեն բերում երկիր: Ներդրողները իրենք պետք է ուզենան գալ: Որովհետև վարչապետը անձ է. այսօր կա, վաղը փոխվում է, և ներդրողը չպետք է կապի իր ներդրումը անձից, անձին, և հույսը չպետք է դնի այդ մի անձի վրա, որ հանկարծ եթե այդ անձը պաշտոնից զրկվի, ապա իր բիզնեսը կսկսի փլվել, կամ իր բիզնեսը խնդիրներ կունենա: Անձնական երաշխիքներով բիզնես չեն անում: Բիզնեսը արվում է երկրում միայն օրենքի գերակայությամբ: Եթե օրենքը ազդում է, եթե օրենքը գործում է երկրում, անգամ կարիք չկա ներդրողներ հրավիրելու, ներդրողները իրենք մեծ հաճույքով կգտնեն այն դաշտերը, որտեղ կարելի է ներդրում անել, եթե օրենքը գործի, եթե օրենքի գերակայությունը լինի, եթե դատարանները լինեն անկախ, անաչառ և այլն, և այլն:

Բայց, չգիտեմ, մեզանից էլ ա շատ բան կախված, մեր ներքին կոմպլեքսները, մեր խնդիրները, մեր… մենք մեր իրավունքների համար էլ չենք ուզում պայքարել, որովհետև… վերջին անգամ ե՞րբ եք գործադուլ տեսել Հայաստանում, ընդհանրապես, Հայքում: Գործադուլ բառը երևի վերջին անգամ, չգիտեմ, Ղարաբաղյան շարժման ժամանակներում ա եղել, որ մարդիկ գործադուլ են արել: Այսինքն՝ գործարան չկա, ի՞նչ գործադուլ: Բայց անգամ, եթե մենք նայենք մեր… տրանսպորտային սիստեմը, լավ, էդ մառշռուտկաների վարորդները, որ ստրուկի նման աշխատում են քսանչորս ժամ մոտավորապես: Ասենք, երբևիցէ դուրս եկե՞լ են իրենց իրավունքների համար ասել՝ չէ, մենք ուզում ենք աշխատել հինգ ժամ անընդմեջ օրական, ոչ թե տասներկու, տասնվեց, ղեկի վրա: Մի հատ բողոքե՞լ են, մի հատ ինչ-որ ցույց արե՞լ են, մի հատ արհմիություն, «забастовка» ասվածը, էդ գործադուլ ասվածը: Եվրոպայում գիտե՞ք ոնց ա տրանսպորտը գործադուլ անում: Ավտոբուսի վարորդը կանգանացնում ա, ասենք տասերկուսից պիտի մինչև ժամը վեցը գործադուլ անեն էդ օրը, և ինքը կանգնացնում ա որտեղ որ կանգնած ա փողոցի վրա և ասում ա՝ էլ չեմ քշում: Դռները բացում ա, մարդիկ իջնում են, ինքը իրա դուռը բացում ա, իջնում ա, կոլապսի ա ենթարկում ամբողջ փողոցը, իհարկե, ամբողջ շարժումը կանգնում ա դրա պատճառով, բայց դա իրանց գործադուլն ա, դա իրանց, ըմբոստանալու ձևն ա: Այդպես են Եվրոպայում անում գործադուլները: Մեզ մոտ մառշռուտկաների վարորդներից են բողոքում: Իրոք, ստրկատիրական համակարգ ա էնտեղ տիրում, բայց անգամ լուրջ հիմնարկները, չգիտեմ, բանկերը, HSBC ա,  մոբայլ՝ Beeline, նման հիմնարկներում տեսե՞լ եք գործադուլ անեն մարդիկ, բացառվում ա դա: Հլը մեկը իրանց խնդրի վեցից հետո մնան, ու չմնա՞ն, կարող ա խնդիրներ ունենան: Մեզնից էլ ա կախված: Ասեմ ձեզ, որ բիզնեսը սենց դանդաղ ա զարգանում Հայաստանում, ընդհանրապես բիզնես էթիկան, բիզնես մթնոլորտը շատ-շատ, ցավոք սրտի, ցածր մակարդակի են: Կամ ուրիշ խնդիր եմ նկատել. դուք նկատե՞լ եք, որ մեր բիզնեսները, երբ որ կայք են ստեղծում կամ թեկուզ, երբ Սփյուռում գրացվում են, և երբ փոխվում ա իրանց հեռախոսահամարը կամ e-mail-ի հասցեն, իրանք մատը մատին չեն կպցնում, որ թարմացնեն էդ տվյալները: Դու կարող ա օրերով զանգես, օրերով գրես, բայց քեզ ոչ ոք չի պատասխանի, որովհետևփոխվել ա, էն մեյլը ոչ մեկ monitor չի անում, էն հեռախոսը ոչ մեկ չի պատասխանում, և դա կարող ա դարերով գնա: Իրանք, չգիտեմ… ինչի՞ եք գրանցվում Սփյուռում,կամ ինչի՞ եք կայք բացում, եթե ձեր կոնտակտային տվյալները չեն թարմացվելու: Որ մարդիկ գտնեն ձեզ, չէ՞:

Լավ, հիմա այլ բանի մասին եմ ուզում խոսել: Ուզում եմ խոսեմ մեր հայ ազգի ամերիկյան կամ ամերիկահայ լավ բիզնեսմենների մասին, ովքեր ԱՄՆ-ում ունենբիզնեսներ: Դուք գիտե՞ք, որ Ամերիկայի այսպես կոչված «Հարկայինը», վայ-վայ J, Podcast-ս միացավ միամիտ, sorry: Լավ, կարևոր թեմայից էի խոսում: Չեմ ջնջելու էս մասը, որովհետև ես խոստացել եմ, որ natural ա ամեն ինչ իմ մոտ, ուրեմն natural a: Հա, IRS-ը Ամերիկյան Հարկայինն ա դա, եթե չգիտեք: Ուրեմն, ինքը ունի սենց մի, սենց մի… պահ: Եթե դուք Ամերիկայում բիզնես ունեք և ուզում եք ձեր հարկերի մի մասը վճարեք ոչ թե պետությանը, այլ տաք բարեգործության, դուք կարող եք դա անել: բայց էդ դեպքում այդ բարեգործական կազմակերպությունները, որոնց դուք կարող եք ձեր հարկերը փոխանցել կամ ձեր հարկերի գումարը փոխանցել, պետք է հաստատված լինեն IRS-ի կողմից. IRS-ը, նորից ասեմ, Ամերիկայի հարկային տեսչությունն ա, կոպիտ ասած: Internal Revenue Service: Եվ այդ կազմակերպությունները պետք է հաստատագրված լինեն այդ IRS-ոմ, այդ հիմնարկում: Այսինքն՝ IRS-ը ունի ցուցակ հաստատագրված բիզնեսների, ներողություն, բարեգործականկազմակերպությունների, ում դուք կարող եք փոխանցել ձեր հարկերը հարկերի տեղը, կոպիտ ասած: Եթե չեք ուզում հարկ վճարեք պետությանը անմիջապես, դուքկարող եք ձեր այդ հարկը փոխանցել բարեգործությանը: Հիմա, ասածս ինչ է. ասածս հետևյալն ա. ուրեմն՝ ես ուսումնասիրեցի IRS-ի կայքը և գտա, որ մենք Ամերիկայումունենք գրանցված, հաստատագրված այդ ցանկում նաև հայկական բարեգործական կազմակերպություններ: Երեք հարյուր քսանմեկ հատ հայկական բարեգործականկազմակերպություն կա ԱՄՆ-ում:

Իմ կոչը, իմ խնդրանքը ԱՄՆ-ում հայ բիզնեսմեններին հետևյալն է (ես իհարկե հղումը կտամ էս էպիզոդի տակ here.am-ում, որպեսզիդուք տեսնեք այդ ցանկը հայկական բարեգործական կազմակերպությունների՝ գրանցված ԱՄՆ-ում և գրանցված իրենց Հարկայինում, որոնց դուք կարող եք փոխանցելձեր հարկերը, հարկերի տեղը գումարը տալ այս կազմակերպություններին): Իմ կոչը, իմ խնդրանքը հայ բիզնեսմեններին ԱՄՆ-ում, ներողություն: Տեսեք այս ցուցակը. բազմաթիվ նահանգներում կան հայկական բարեգործական կազմակերպություններ, փոխանցեք իրանց, էլի, ձեր հարկերը: Ես չեմ ասում՝ մի փոխանցեք ձերպետությանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց անպայման հաշվի առեք, որ թեկուզ դուք փոքր բիզնես եք, չգիտեմ, թեկուզ, եթե անվադողեր եք փոխումԳլենդեյլում կամ ինչ-որ մի հատ փաբ ունեք Նորթ Հոլիվուդում, իմացեք, որ հարկերի փոխարեն.., խորհրդակցեք ձեր lawyer-ների, ձեր իրավաբանների հետ, և իրանք ձեզկասեն, որ, այո՛, այս ֆորման լրացնում եք և հարկերի տեղը գումարը կարող եք փոխանցել այսինչ-այսինչ բարեգործական կազմակերպություններին: Երեք հարյուրքսանմեկ հատ հայկական բարեգործական կազմակերպություն կա ԱՄՆ-ում, որոնց դուք կարող եք փոխանցել ձեր հարկերը Հարկային փոխանցելու տեղը, Հարկայինփոխանցելու դիմաց: Բա սենց են օգնում հայությանը, հայերին, Հայքին: Ժողովուրդ ջան, իմացե՛ք, անպայման օգտագործեք, ընտրեք ինքներդ, 321 կազմակերպությունիցհաստատ մի բան ձեզ հոգեհարազատ կլինի, հայկական ինչ-որ կազմակերպություն: Համոզված եմ, որ եթե անգամ դուք գնաք ուսումնասիրեք էդկազմակերպություններիի կայքերը, դուք ինքներդ մեծ ցանկություն կունենաք գումարը Հարկային փոխանցելու տեղը, գումարը փոխանցել բարեգործության, մանավանդբարեգործության, որը դրականորեն ազդում է Հայքի վրա:

Թերևս սա էր այսօրվա մեր հայ բիզնեսի, հայկական բիզնեսի մասին էպիզոդը: Գրկում եմ բոլորիդ: Մնացեք բարով:

 

ՏԵՔՍՏԸ ՉԽՄԲԱԳՐԱԾ

Ողջույն բոլորին, այսօր մեր թեման է, մենք կխոսենք երջանիկ զուգադիպությունից և մեր մրցույթը, մեր մրցույթի հարցն էլ կապված կլինի այդ զուգադիպության հետ, իսկ մրցույթի հարցին առաջին երկու ճիշտ պատասխանողները կստանան 10.000-ական դրամ որպես լիցքավորում իրենց հեռախոսներին կամ իրենց ցանկացած այլ հեռախոսահամարին:

Եվ այսպես՝ երջանիկ զուգադիպություն: Դուք չե՞ք ունեցել տենց երջանիկ զուգադիպություն կյանքում երբ որ ինչ-որ մեկը ձեզ նվիրի կես միլիոն դոլարանոց՝ կես միլիոն դոլարից ավել արժեք ունեցող առանձնատուն և ևս 3 առանձին հողակտոր այլ տեղերում, չե՞ք ունեցել տենց զուգադիպություն:

Կամ ձեր բարեկամները, ձեր ընկերները չե՞ն ունեցել տենց զուգադիպություն, որ զարթնեն մեկ էլ իմանան, որ իրանց նվիրել են կես միլիոնանոց առանձնատուն՝ իրա հողամասով և այլը և այլ 3 հողակտոր, չի՞ եղել ձեր մոտ տենց բան, չէ՞:

Կարող ա՞ դուք դատավոր չեք դրա համար կամ դատավորի կին չե՞ք, որովհետև եթե դուք դատավոր լինեիք կամ դատավորի կին՝ օրինակ ոնց որ մեր դատավորներից մեկը, դուք կարող ա մի օր առավոտյան զարթնեիք և իմանայիք, որ ձեզ նվեր են արել և այդ նվերը ծաղիկներ չի, շոկոլադ չի, օծանելիք չի՝ այդ նվերը կես միլիոնանոց դղյակ ա:

Մեր դատավոր, թագավոր Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, 2016 թվականին նվեր է ստացել մեկ բնակելի առանձնատուն հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով և այլը և այլը, ինչպես նաև 3 այլ հողամասեր:

Տեսնես ինչի՞ համար, անգամ հոլիվուդյան աստղերին, սպորտի արքաներին, գիտնականներին, դերասաններին, հանրահայտ գրողներին տենց նվերներ չեն անում: Տենց նվերներ միայն անում են դատավոր Սամվել Ուզունյանի կնոջը:

Մի օր Սամվել Ուզունյանի կինը եկավ տուն երևի ասեց,- Սամվել, ինձ մի մարդ, կամ չգիտեմ, մի քանի մարդ, նվիրել են կես միլիոնանոց առանձնատուն և ևս 3 առանձին հողամասեր: Արի նշենք էսօր Սամվել, դու էդքան աշխատում ես տես, աշխատում ես, պաշտպանում ես մեր արդարությունը, դատապարտում ես չարերին, քեզ ոչ մեկ տենց նվեր չարեց, իսկ ինձ արեցին: Սամվելն էլ դե երևի ասեց,- այ կին, ախր տենց մեծ նվեր, որ քեզ անում են ախր, մարդիկ կմտածեն միգուցե դա իմ հետ ա կապված, միգուցե կմտածեն որ, մենք նվերներ որպես կաշառք ենք ընդունում, մի քիչ մտահոգ եմ: Բայց դա չկանգնացրեց տիկին Ալլային, որտև դա իր նվերն էր և նա վերցրեց նվերները:

Սամվել Ուզունյանը, եթե չեք հիշում, հոկտեմբերի 27-ի դատավորն էր, ինչպես նա դատեց, ինչ որակով և ինչ պարզեց հոկտեմբերի 27-ի գործով բոլորս գիտենք: Ես մի բան եմ…մի բան չեմ հասկանում անկեղծ ասած, ունենք այդ հայտարարագրերի ինտիտուտը, մենք հայտարարագրեր ենք …բարձրաստիճան պաշտոնյաները և փոխկապակցված անձինք, այդ հայտարարագրերը լրացնում են, որպեսզի եթե կասկածելի բան լինի, մեր էթիկայի հանձնաժողովը կամ այլ մարմիններ՝ հակակոռուպցիոն և այլ և այլը, ուսումնասիրեն դա:

Հիմա ինչ ե՞ք կարծում, եթե մեր էթիկայի հանձնաժողովը կամ հակակոռուպցիոն մարմինները սա չեն համարում կասկածելի, ու անկեղծ ասած ես չգիտեմ ինչի համար են այդ մարմինները ստեղծված և ի՞նչ են համարում կասկածելի և ի՞նչ են ուսումնասիրում:

Եթե մեր էթիկայի հանձնաժողովը կամ այլ հակակոռուպցիոն մարմիններ չուսումնասիրեն, չպարզեն թե ով է տարիներով կառուցել մի հսկա առանձնատուն, մի դղյակ և առել 3 այլ հողամաս, որ վերջում էդ ամբողջը նվիրի Սամվել Ուզունյանի՝ դատավոր Սամվել Ուզունյանի կնոջը, ես իրոք չեմ հասկանում թե այդ դեպքում ինչի են ստեղծված նման մարմինները:

Իսկ մեր մրցույթի հարցը, սիրելիներս, այսօր հետևյալն է՝ կոնկրետ ինչ գին ունի տիկին Ալլային նվիրաբերած առանձնատունը ՀՀ դրամով, էդ գինը տիկին Ալլան նշել է իր տարեկան հայտարարագրում: Առաջին երկու ճիշտ պատասխանողները կստանան 10.000-ական դրամի լիցքավորում իրենց ցանկացած հեռախոսահամարի վրա, կներեք ես առանձնատներ չեմ կարող նվիրել՝ մաքսիմում երկու հեռախոսահամար լիցքավորեմ էս էպիզոդով, 10.000-ական դրամով: Այսօր այսքանը, մնացեք բարով: